Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Փետրվարի 15-ն՝ 22։20-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել մի տաքսու վարորդ ու հայտնել, որ Երեւանում իր մեքենան մի տղամարդ է նստել ու պատվիրել իրեն տանել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ՝ ճանապարհին պատվիրատուն վարորդին սուրճ է հյուրասիրել։

Խմելուց հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է, եւ Հրազդան չհասած՝ տաքսու վարորդը մեքենան վստահել է պատվիրատուին, որ նա վարի։ Փոքր-ինչ լավ զգալուց հետո վարորդը նկատել է, որ Երեւանում է՝ Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Նկատել է նաեւ, որ պատվիրատուն ձեռքը մտցրել է իր գրպանը՝ փող հափշտակելու, փորձել է կանխել, սակայն պատվիրատուն նրա կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք տալով՝ հափշտակել է 80 հազար դրամ, բջջային հեռախոսներ ու փախել։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Փետրվարի 23-ին հայտնաբերվել եւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 1978 թվականին ծնված Ավետիս Շառոյանը։ Պարզվել է, որ նա է տաքսու վարորդին հյուրասիրած սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ է գցել։ Շառոյանի խոսքով՝ նույն եղանակով 40-ից ավելի հափշտակություն է կատարել։ 

Հանգամանքները պարզվում են։ 

Տպել
3606 դիտում

ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվում է Հայաստանին. Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա

ԵԱՀԿ պետությունների դեսպանները ծանոթանում են Հայաստանի ներքին վիճակին. հանդիպում ԱԳՆ-ում

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մ. Գրիգորյանի արարքների մասին

Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներ սկսելու համար

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել

ԱԺ արտահերթ նիստ վաղը. կքննարկի Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացման. Նեթանյահու

ԵԱՀԿ-ն պատրաստ է խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը. հանդիպում կառավարությունում

Գորիսում 14-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել կտորե գոտիով կախվելու եղանակով

Հայաստանի վարկանիշն աշխարհում միայն կբարելավվի. Տիգրան Բալայան

Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է աշխատանքից. պատճառը խոշոր չափի յուրացո՞ւմն է

Տիգրան Թամրազյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում

Իմ համար խորը անակնկալ էր. Մանվել Գիրգորյանի օգնականը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

Մենք գործ ունենք 3-րդ հանրապետության մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ

Գյուղացիները կաթով բեռնված մեքենաներով բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց

Երբ տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունները. պարզաբանում է Մուկուչյանը