Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կադրային փոփոխությունները համակարգում:

Մեր տեղեկություններով, ոստիկանապետի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արթիկի ոստիկանապետ, մայոր Խորեն Բարխոյանը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ: Նշենք, որ Բարխոյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի հունվարի 30-ից: Արթիկի ոստիկանապետի պաշտոնն այս պահին թափուր է:

Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանի համաձայն էլ՝ փոփոխություն է տեղի ունեցել ոստիկանության Արմավիրի եւ Արարատի բաժիններում: Մասնավորապես՝ Արմավիրի բաժնի պետ Դավիթ Սարգսյանը նշանակվել է Արարատի բաժնի պետ, իսկ Արարատի բաժնի պետ Համլետ Ղամբարյանը՝ Արմավիրի:

Տեղեկությունները մեր զրուցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանապետը հունվարի 19-ի կոլեգիայի նիստից հետո կադրային փոփոխություններ է անում ոստիկանությունում: Նա կոլեգիայի նիստում հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու, եւ այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձեւափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով:

Հունվարի 19-ից հետո բազմաթիվ ոստիկաններ են ազատվել աշխատանքից, մի մասն անցել է թոշակի, մյուս մասն ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Տպել
3886 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ