Առաջիկայում՝ մինչեւ վարչապետի ընտրությունները Հայաստանի ներքաղաքական կյանքում ակտիվ զարգացումներ են լինելու, չի բացառվում, որ հասարակական ընդվզում սկսվի՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նխատակով: Ու թեեւ որքան էլ իշխանության ներկայացուցիչները հայտարարեն, որ վարչապետի թեկնածու հարց չի քննարկվել, միանշական է, որ սուպերվարչապետի պաշտոնը զբաղեցնելու է նա: Ոչ վաղ անցյալում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար ՆԻկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրության կանխումն է եւ, որ նա պատրաստ է «գործուղվել» Ազատության հրապարակ:

«Բացառվում է, որ ես Ազատության հրապարակում կոնկրետ անելիք ունենամ եւ այդ անելիքը չանեմ, ես սա հենց անձնապես կոնկրետ ինձ համար եմ ասում։ Ես միշտ էլ Ազատության հրապարակում եմ, բայց խնդիրը հետեւյալն է՝ էլ ովքեր են Ազատության հրապարակում»,- ասել էր նա։

Միանշանակ պարզ է, որ հասարակական ընդվզման համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիների անմիջական մասնակցությունը: Ժուռնալիստների Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ ժողովրդին ուղղոդող քաղաքական էլիտա է անհրաժեշտ:

«Հասարակության այն մասը, որ չի հանդուրժելու չի հանդուրժելու նաեւ հիմա՝ համարում են, որ մարդն ապօրինի է զավթել իշխանությունը եւ թագավորում է: Այն մասը, որ վախեցել է, նահանջել է, գնվել է, ծախել է քվեն, նրանք էլի սուս ու փուս շարունակելու է իր գոյությունը: Ընդ որում այս երկու խմբիերից էլ կան անձիք, որ պատրաստ են ցանկացած պահի լքել երկիրը՝ հնաարավորություն ունենալու դեպքում: Կասկածում եմ, որ բողոք կամ ընդվզում կլինի ժողովրդի կողմից: Միաժամանակ իշխանությունն էլ չի ջանում բարեփոխել կառավարման համակարգը: Հասկանալի է, որ Մարտի 1-ը չեն բացահայտելու, որովհետեւ իրենց կմեղսագրվի լուրջ բաներ: Ամեն ինչ անում են, որ վերատարդրվելուն չվնասի, եթե հավանականություն լինի, որ բարեփոխումը վնասելու է վերարտադրությանը, ապա չեն անի, օրինակ հասարակ բան՝ պատմության դասագրքերում, եթե ճշմարտությունը գրվի սերունդը կիմանա եւ դա կարող է վնասել իշխանության վերարտադրությանը, դրա համար սուտն է գրվում, դրա համար Սերժիկի նկարն է դպրոցներում խփած: Սա պատահական չեն անում, սա թյուրիմացության արդյունք չէ, պայքար է իշխանության պահպանման համար: Բողոքավոր ժողովրդին պետք է առաջնորդի էլիտա, դա կարող է լինել ԵԼՔ-ը կամ ԵԼՔ եւ մեկ այլ կուսակցություն: Առանց սրա հնարավոր չէ, կամ կարող են հավքվել ցույց անել եւ գնալ տուն: Ընդդիմությունը հյուսծված է Հայաստանում: Բարգավաճ Հայաստանը ընդդիմություն չէ, մնում է միայն ԵԼՔ-ը իր ստացած 120 հազար քվեներով»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:

Բարսեղյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի  կողմից 15-20 տարի ղեկավարելն արդյունավետ չէ՝ վնասակար է:

«Եթե մի քիչ էլ ետ գնանք, ապա Սերժ Սարգսյանը նույն բանն ասաց 2014 թվականի ապրիլի 10-ին՝ ասելով, որ սխալ է մարդը հավակնի պաշտոնավարման 3-րդ ժամկետին: Հիմա հավանականությունը շատ մեծ է, որ նա շարունակելու է իր թագավորությունը եւս  6-7 տարի, սա նշանակում է, որ նա իր խոսքից հրաժարվել է, միտքը փոխել է, վերանայել է իր դիրքորոշումն՝ անկախ նրանից, որ իր պաշտոնի անվանումը փոխվում է: Նախագահ էր, հիմա ահռելի լիազորություններով վարչապետ են սարքում: Չնչին հավանականություն կա, որ չի դիմի այդ քայլին եւ խայտառակ չի լինի ստախոսության համար»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ թեմայի շուրջ ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ՀՀ քաղաքացու իրավունքն է գնալ իշխանության վզից բռնել եւ դուրս շպրտել Ազգային ժողովի, նախագահականի եւ կառավարության շենքերից եւ պատասխանելով մեր հարցին, թե՝ մտավախություն չունենք, որ առաջիկայում հասարակական ընդվզում կառաջանա՝ իշխանափոխության եւ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու պահանջով, Բաղդասարյանն ասաց.

«Բա ընդդիմությունն ինչպե՞ս պետք է իր կերպարը պահի: ԵԼՔ-ը իր ընդդիմադիր կերպարը պահելու համար պետք է տարբեր միջոցառումներ ձեռնարկի, բայց երբ տեսնում եք հավաքված մարդկանց արդեն պարզ է՝ կայացած է նրանց միջոցառումը, թե՝ ոչ: Ես հասարակական ընդվզման հիմքերը չեմ տեսնում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւս կարծում է, որ հասարակական ընդվզման հիմքեր չկան, թեեւ իշխանափոխություն պահանջողներին հաջողություն մաղթեց: Իշխանության մտածածի նման այնքան էլ կյանքը Հայաստանում անհոգ չի անցնում: Միայն իշխանափոխության պահանջով  փողոց դուրս գալու համար  մի քանի լուրջ պատճառններ կան՝ անկայուն գնաճից սկսած մինչեւ անարդարության բացակայություն, որը թեեւ իշխանական կողմին չի անհանգստացնում:

Հ.Գ.Մարտի 2-ին ԱԺ-ն ընտրելու է երկրի 4-րդ նախագահին, սա զուգադիպում է 2008 թվականի Մարտի 1-ին եւ 2-ին դեպքերի 10-րդ տարելիցի օրվան, երբ Սերժ Սարգսյանի իշխանության գալը կանխելու համար առնվազը 10 քաղաքացի զոհվեց: Չգիտես ինչու, բայց իշխանությունը սա եւս հասարակական ընդվզման կարեւոր հիմք չի ցանկանում համարել:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 24-ի համարում:

Տպել
3642 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ