Ասողին լսող չկա. գրում են ընթերցողները

24/02/2018 schedule15:46

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 26-ի համարում

Խրիմյանի զոհը

1998-ին Սամվել Կարախանյանն՝ իր աներորդի Արարատ Խրիմյանի (ներկայումս «Հայկական երկաթուղի» ՓԲԸ տնօրեն) հովանավորությամբ ինձնից 53 հազար ԱՄՆ դոլլար է հափշտակել: 98-ի նոյեմբերին Շենգավիթի ոստիկանությունում ինձ տուժող են ճանաչել, ապա գործը քննել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը, որտեղ 40 վկաներ հաստատել են իմ ասածը: Մայիսի կեսին քրգործը «ստուգելու» անվան տակ տեղափոխեցին Երեւանի, ապա Դավիթաշենի դատախազություն, որտեղ անամոթաբար կարճեցին գործը: Իմ բողոքներից հետո այդ կարճման որոշումը վերացրեցին, սակայն այս անգամ էլ որոշ քննությունից հետո կասեցրին՝ իբր հանցագործի՝ Մանուկ Մարտիկյանի ԱՄՆ մեկնելու կապակցությամբ:

2000-ին գլխավոր դատախազի տեղակալ Ժ.Խառատյանն` իմ պահանջներին ընդառաջելով, ցուցում տվեց այս կասեցման որոշումը վերացնել, քանի որ «հրազենի գործադրմամբ, սպանության սպառնալիքներով ինձ պատճառված 53 հազար դոլարի վնասը հասցրել է ոչ թե Մ. Մարտիկյանը, այլ Ս. Կարախանյանը, Արարատ Խրիմյանը եւ միջնորդ Միհրան Մովսիսյանը»: Երկար-բարակ քննությունից, առերեսումներից ու հարցաքննություններից հետո Մալաթիայի քննիչ Մանվել Ալեքսանյանը կազմեց մեղադրական եզրակացություն՝ խարդախության վերաբերյալ, սակայն համայնքի դատախազ Վ.Գրիգորյանը այն չհաստատեց:

2002 թվականի ապրիլի 20-ին քրեական գործը կրկին կարճեցին: Հետո անցան անբարոյական ու արգելված միջոցների կիրառմանը՝ դատարանները մերժեցին կարճումը վերացնելու պահանջս, կաշառեցին պաշտպանիս ու կեղծ գրություն կազմեցին, անգամ մարմնական վնասվածքներ պատճառեցին ինձ, իսկ դատախազությունը բազմաթիվ բողոքներիս պատասխանում էր. «Քրգործի կարճումը վերացնելու հիմքեր չկան»: Սա կոչվում է զոռբաների իրավունք: Մինչ ինձնից մեծ գումար հափշտակած անձը բարձր պաշտոն է զբաղեցնում, ես դարձել եմ իսկական բոմժ եւ իմ գումարը ետ վերադարձնելը դարձել է իմ կյանքի գլխավոր գործը: Խնդրում եմ օգնեք ինձ:

Պարույր Գուլգուլյան

 

Առողջապահության նախարար պարոն Դավիդյանին

Ստիպված եմ թերթի միջոցով դիմել Ձեզ, քանի որ Ձեզ ուղղված նամակները կամ հայտնվում են աղբարկղում, կամ հարցը տնօրինելու ոչ իրավասու անձանց մոտ: Նախ՝ ձեր հոգեբույժ- մասնագետները (Մարիետա Մելիք-Փաշայան, Անդրեյ Խաչատրյան) տղայիս ճանաչեցին առողջ եւ ուղարկեցին բանակ՝ նրան վերջնականապես դարձնելով հաշմանդամ (հոգեկան հիվանդությունը բանակում խորացավ ու փոփոխությունները դարձան անդառնալի), ապա՝ այժմ էլ ձեր նախարարությունը հրաժարվում է օգնել անհրաժեշտ դեղերի հայթայթմանը: Ձեր ենթակաները՝ օրենքը մեջբերելով, հրաժարվում են բավարարել խնդրանքս՝ որդուս անվճար տրամադրել «Օլանզապին» դեղորայքը: Թեեւ նման հիվանդները պետք է բուժվեն պետպատվերի շրջանակներում: Նրանք առաջարկում են, որ որդիս ստացիոնար բուժման անցնի, այսինքն՝ պառկի հիվանդանոցում: Իսկ դա կնշանակի վերջնականապես խորտակել նրան:

Գուցե ձեր հոգեբույժներն ուզում են իրենց սեւ գործն ավարտի՞ն հասցնել: Բռնությամբ հիվանդանոց պառկեցնելը որդուս վերջնականպես կկործանի, անվստահություն կսերմանի իմ նկատմամբ եւ անհնարին կդարձնի հետագայում նույն հարկի տակ նրա հետ ապրելն ու նրան խնամելը: Դուք պարզապես ինձ ու որդուս մղում եք ինքնասպանության՝ համոզված, որ ապրելու արժանի եք միայն դուք եւ ձեր որդիները:      

Ս.Ղուկասյան
հիվանդի մայր

 

Դարձել ենք բոմժ

Ես՝ 67-ամյա 2-րդ կարգի հաշմանդամ Վարդգես Անտոնյանս ու իմ կինը՝ 66-ամյա Ֆրոսյա Մելքոնյանը, 15 տարի է թափառական ենք դարձել եւ դատական սխալների պատճառով զրկվել մեր բնակարանից: Մոտ 40 տարի մենք ապրել ենք Երեւան` Թավրիզյան 52 տանը, այդ տանն են ապրել նաեւ իմ երկու եղբայրներն՝ իրենց ընտանիքներով: Տան սեփականատեր եղբորս մահից հետո նրա որդին դիմել է դատարան՝ մեզ բնակարանից վտարելու պահանջով, ինչը դատարանը բավարարել է՝ 44 ք/մ տարածքի դիմաց մեզ փոխհատուցում նշանակելով 3 հազար 800 դոլարի չափով: Այդ վճռի մասին մենք իմացել ենք հարկադիր կատարողների այցելության ժամանակ, երբ եկել էին վճռի կատարումն ապահովելու: Առաջին ատյանի դատարանը ոչ միայն պատշաճ չէր տեղեկացրել մեզ նիստի մասին, այլեւ հիմք էր ընդունել թաղային կոմիտեի նախագահի կեղծ տեղեկանքն այն մասին, որ այդ տանը չենք բնակվում:

Չնայած կան հարեւանների վկայությունները եւ այլ ապացույցներ, որ մշտապես ապրել ենք այդ տանը: Դիմեցինք վերաքննիչ դատարան՝ ասացին, որ բողոքարկելու ժամկետը բաց եք թողել ու չքննեցին դիմումը: Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի միջոցով դիմեցինք վճռաբեկ դատարան: Այն, ինչ տեսանք այստեղ` գերազանցեցին դատական համակարգի մասին լսած ամենասարսափելի պատմություններին. նիստի ժամանակ հայտարարեցին, որ մեր բողոքը բավարարվում է, իսկ երբ գնացինք վճիռը ստանալու՝ հայտնեցին, թե՝ մերժվել է: Դատարանն աչք փակեց իմ արդարացի պահանջների առաջ, հովանավորեց կեղծարարին ու զավթիչին: Այժմ դիմել եմ գլխավոր դատախազին՝ խնդրելով բողոքարկել դատարանի անօրինական վճիռը եւ վերականգնել անարդարությունը:

Վարդգես Անտոնյան

 

SOS

2003թ. հունվարի 23-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի շուկայի տարածքում իբր 100 դոլար են գողացել: Այդ ժամանակ իմ երկու որդիները՝ Արմեն եւ Արման Խաչատրյանները աշխատելիս են եղել շուկայում: Ոստիկանություն են տարվել տուժող Կարեն Ղազարյանը (գումարի տերը) եւ որպես վկա՝ կրպակի աշխատող Մարիամ Կարապետյանը, որի կրպակում մինչ այդ 2 օր ու գիշեր է անցկացրել տուժողը: Մարիամը որդիներիցս մեկի հետ ժամանակին մտերմիկ կապ է ունեցել եւ սրտում քեն պահել: Կնոջը երկու օր ու գիշեր պահել են ոստիկանությունում, ծեծել, ստիպել, որ ինչ-որ մեկի անունը տա, որից հետո նա ցուցմունք է տվել եւ մեղքը դրել որդիներիս վրա: Հունվարի 24-ին բերման են ենթարկել որդիներիս, մի քանի օր ծեծել, ջարդել, սակայն նրանք չեն ընդունել չգործած հանցանքը, բայց նրանց նկատմամբ խափանման միջոց  կալանք են ընտրել ու տեղափոխել մեկուսարան:

Մի քանի օր անց, իմ մոտ է եկել Մարիամ Կարապետյանը եւ խոստովանել, որ կեղծ ցուցմունք է՝ տվել, ապա իր կամքով դիմումներ է գրել գլխավոր ոստիկանապետին, համայնքի դատախազին, օմբուդսմենին, այցելել ձեր թերթի խմբագրություն՝ պատմելով եղելությունը եւ հաստատելով որդիներիս անմեղությունը: Սրանից հետո նրան կրկին տարել են ոստիկանություն, հարկադրել, որ հրաժարվի դիմումներից եւ «Հայկական ժամանակին» պատմածից (12.02.05 տպագրված հոդվածում նկարագրված): Քննիչ Ա.Խեչումյանը փորձում է ամեն կերպ այս հանցագործությունը «նաղդել» որդիներիս վրա: Մերժվել են քննիչին ուղղված մեր բացարկը, մյուս միջնորդությունները: Իսկ բանտում անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը թանկ է անփորձ որդիներիս համար, քանի որ որոշ «օրինապահներ» ընդունակ են ամեն ինչի: Ես այլ ելք չեմ տեսնում, քան երկրի նախագահին դիմելը:           

Խաչատուր Խաչատրյան

Տպել
1185 դիտում

Շիրակի մարզի գյուղական համայնքների մեծ մասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

ԿԸՀ-ն ներկայացրել է 29 տեղամասի տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն

8/27 ընտրատեղամասում 895 քվեից 651-ը «Իմ քայլը» դաշինքին

Երեւանի 8/06 ընտրատեղամասում 926 քվեից 699-ը՝ «Իմ քայլը» դաշինքին

Օձունի 25/29 ընտրատեղամասում «Իմ քայլը 392, ՀՀԿ-ն՝ 65 ձայն են ստացել. նախնական արդյունք

Քանաքեռ ՀԷԿ-ի 4/2 ընտրատեղամասում «Իմ քայլը» 540 ձայն, ՀՀԿ-ն՝ 31

29/16 ընտրական տեղամասում «Իմ քայլն» առաջատար է. երկրորդ տեղում «ԲՀԿ»-ն է

Երեւանի 9/41 ընտրատեղամասի նախնական տվյալները․ «Իմ քայլը»՝ 459 ձայն

2/56 ընտրատեղամասում «Իմ քայլը» բացարձակ առաջատար է. նախնական արդյունք

Աղնջաձորի 36/17 տեղամասում եւս հաղթողը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք

Գյումրու 32/22 ընտրատեղամասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

9/46 ընտրատեղամասում նախնական արդյունքները հայտնի են

Գյումրու 34/8 ընտրատեղամասում «Իմ քայլը» բացարձակ հաղթում է․ 904 ձայն

Դեբեդի 24/16 տեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն 17 ձայն ունի. նախնական արդյունք

Ալավերդու Սարահարթ թաղամասի 24/37 տեղամասում «Իմ քայլը» հաղթում է, երկրորդը ՀՀԿ-ն է

Քարոզարշավին ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց»ը

Դավթաշենում տեղակայված երկու տեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» բացարձակ հաղթանակ է տանում

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում միայն Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել արտահերթ ընտրություններին

Արագածոտնի 17/33 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

14/09 ընտրատեղամասում մոտ 300 քվեաթերթիկ է արդեն հանվել, 90 տոկոսից ավելին՝ 4 համարի