Խոջալու. ինչպես է դա եղել. ադրբեջանցիները տղամարդավարի պարտվել չգիտեն

24/02/2018 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 26-ի համարում

Արցախյան պատերազմի մասնակից, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին ադրբեջանական կողմի պնդումները համարում է հայկական դիվանագիտության անկազմակերպ եւ թույլ աշխատանքի արդյունք եւ հավաստիացնում, որ Խոջալույում հայ ազատամարտիկների կողմից խաղաղ բնակչության միտումնավոր սպանության որեւէ դեպք չի եղել: Եղիազարյանի ղեկավարած ջոկատը եւս այլ 20 ջոկատների հետ մասնակցել է Խոջալուի գրավմանը: Հիշելով Խոջալուի գրավումը` պարոն Եղիազարյանը պատմում է.

«Խոջալուն Ստեփանակերտի համար վերածվել էր մի իսկական աղետի: Ադրբեջանցիները օր ու գիշեր ռմբակոծում էին Ստեփանակերտը, որտեղ ամեն օր սպանվում էին խաղաղ բնակիչներ, կանայք եւ երեխաներ: Ստեփանակերտում նկուղներից դուրս գալը դարձել էր կյանքի համար խիստ վտանգավոր: Դրա համար ռազմական գործողությունները ղեկավարող շտաբը գեներալներ` Դալիբալթայանի եւ Արկադի Տեր-Թադեւոսյանի ղեկավարությամբ, որոշեց վերացնել Խոջալուի ռազմական հենակետը»: Ըստ Մանվել Եղիազարյանի, օպերացիան սկսելուց առաջ, իր ջոկատի տղաներից 7-ը Կարեն Կարապետյանի (Դուշմանչիկ) ղեկավարությամբ հետախուզել էին Խոջալուի պաշտպանության դիրքերը եւ կազմած քարտեզը ներկայացրել շտաբին: Գրոհը որոշվել է սկսել փետրվարի 25-ին` գեներալ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը:

«Գրոհ սկսեցինք փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը: Մասնակցում էին մոտ 20 ջոկատներ, ընդհանուր առմամբ 800-900 ազատամարտիկ: Գրոհին մասնակցում էր մեր ջոկատը, Մալաթիայի ջոկատը` Հակոբ Հակոբյանի հրամանատարությամբ, Ներսիսյան Աֆոյի «Սասուն» ջոկատը, Մասիսի ջոկատը` Ժանգ Լյովայի հրամանատարությամբ, Ղարաբաղի ջոկատները: Մենք արդեն գիտեինք, որ ադրբեջանցիները չեն կարողանալու լուրջ դիմադրություն կազմակերպել, քանի որ Մալիբեյլուի, Ղուշչուլարի, Ղարադաղլուի պարտությունից հետո, նրանց մոտ խուճապային տրամադրություններ էին: Դրա համար մենք նրանց նահանջի միջանցք էինք թողել Աղդամի ուղղությամբ: Հենց այդ պատճառով փետրվարի 26-ի կեսօրին ամբողջ Խոջալուն արդեն հայերի ձեռքում էր»,- ասում է «Արաբոյի» հրամանատարը:

Նա չի ժխտում, որ ադրբեջանցիները Խոջալույում ունեցել են զոհեր, սակայն պնդում է, որ դրանք եղել են այն մարդիկ, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են քաղաքը: «Այդ նույն ձեւով Խոջալույում մենք էլ ենք զոհեր ունեցել: Ես տեսա, թե ինչպես էր սպանվել Հակոբ Հակոբյանի ջոկատի Արոն, մեր ջոկատում կար վիրավորված: Ինչ վերաբերվում է խաղաղ բնակչությանը, ապա միայն մեր ջոկատի կողմից մոտ 40 գերի է վերցվել` հիմնականում կանայք եւ երեխաներ: Նրանց մենք տեղափոխեցինք Ստեփանակերտ, որտեղ նրանք տեղավորվեցին մեզ հետ նույն շենքում: Մեր զինվորները բնակվում էին առաջին հարկում, իսկ գերիները երկրորդ եւ երրորդ հարկերում: Ես նույնիսկ ժամապահ էի նշանակել, որ նրանց որեւէ մեկը չանհանգստացնի», - պատմում է Մանվել Եղիազարյանը:

Նա հիշում է, թե ինչպես է «Գթություն» բարեգործական հիմնադրամից ստացած դեղորայքը` տվել ադրբեջանցի փոքրիկ տղային` տեսնելով, որ նա հազում է: «Սկզբում ես մի փոքր խմեցի, որ այդ մանկիկի մայրը համոզվի, որ անվնաս է, հետո նոր տվեցի մորը, որ խմացնի հազող երեխային», - վստահեցնում է մեր զրուցակիցը: Ըստ նրա, Խոջալուի գերիները 4-5 օր Ստեփանակերտում անցկացնելուց հետո հանձնվել են ադրբեջանական կողմին: «Եթե խաղաղ բնակչության մեջ մեծ զոհեր լինեին, ապա արտասահմանցի լրագրողներն ու օպերատորները, որոնք մեզ հետ մտան Խոջալու, նկարահանած կլինեին մեր կողմից խաղաղ բնակչությանը ոչնչացնելու հատվածները եւ այժմ դրանք կներկայացնեին որպես ապացույց», - ասում է Մանվել Եղիազարյանը, որը ադրբեջանցիների բարձրացրած այդ աղմուկից հասկացել է, որ «ադրբեջանցիները նույնիսկ տղամարդավարի պարտվելու շնորհք չունեն:

Մենք էլ ենք հարյուրավոր զոհեր տվել Մարտակերտում, Լաչինի միջանցքում` Ղոչազի ուղղությամբ, բայց երբեք չենք ասել, թե մեզ կոտորեցին կամ ցեղասպանություն արեցին: Եվ դա այն դեպքում, երբ մեր մեկ զինվորի դեմ կռվում էր նրանց 5-ից 7 զինվոր»: Ղարաբաղյան պատերազմի մեկ այլ մասնակից էլ, որը չցանկացավ ներկայանալ, հայտնեց, որ Խոջալույում խաղաղ բնակչության շրջանում իրոք զոհեր եղել են, սակայն դա եղել է ոչ թե մտածված գործողության արդյունք: «Որպեսզի Խոջալուն պաշտպանող ադրբեջանցիների դիմադրությունը թուլացնենք` մենք գրոհից առաջ հրետանային նախապատրաստություն իրականացրեցինք, թեեւ պատերազմի օրենքներով արգելվում է խաղաղ բնակչություն ունեցող բնակավայրերը ենթարկել հրետանակոծության:

Բայց այդ ժամանակ ադրբեջանցիները մի քանի ամիս շարունակ հենց Խոջալուից հրետանակոծում էին Ստեփանակերտը եւ իմ աչքի առաջ են մահացել տասնյակ երեխաներ եւ կանայք», - ասում է մեր զրուցակիցը, որը վստահեցնում է, որ ադրբեջանցիները միտումնավոր մեծացնում են Խոջալուի բնակիչների իրական թիվը, այն ներկայացնելով երեք հազար հինգ հարյուր, այն դեպքում, երբ այնտեղ գրոհից առաջ բնակվում էր հազար ութ հարյուր մարդուց ոչ ավել եւ հենց այդ պատճառով հրետանակոծության զոհերի թիվը չեր կարող մի քանի հարյուր լինել:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2675 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է