ՀՀ ծանրամարտի առաջնությունում նախատեսված էր 94 ծանրորդ, մասնակցեց 160-ը. Փաշիկ Ալավերդյան

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է ՀՀ 2018 թ. առաջության մասնակիցների քանակից: Թե աղջիկների, եւ թե տղաների պայքարին նախատեսվածից ավելի շատ մարզիկներ են մասնակցել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ամփոփեց մրցաշարը:

«Քանակի աճ նկատվեց աղջիկների մոտ: Նախատեսել էի 25 մարզուհի, բայց մասնակցեցին 38-ը: Տղաների առումով բացառիկ քանակ է գրանցվել: Նախատեսված էր 94 մարզիկ, մասնակցեց մոտ 160-ը»- ասաց նա:

Ծանրորդների ելույթների որակից մասնագետը նույնպես գոհ է: Նրանք այնպիսի մարզավիճակում են, որում եւ պետք է լինեին մրցաշրջանի այս հատվածում: Կարեւորագույն մրցաշարերի ժամանակ նրանք կլինեն մարզավիճակի գագաթնակետին:

«Ինչ վերաբերում է որակին, մեծահասակների որակը քննելու համար դեռ 7 ամիս ժամանակ կա: Եթե հիմա որակը բարձր լիներ, ոչնչի չէինք հասնի մրցումների ժամանակ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երեւում է, որ փոխարինող սերունդ էլ կա:

Երեկ՝ փետրվարի 23-ին, ՀՀ առաջնությունում անհաջող ելույթ ունեցավ հավաքականի առաջատարներից մեկը՝ Եվրոպայի չեմպիոն 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Նա պոկում վարժությունն ավարտեց 165 կգ-ով: 170-ը բարձրացնել չկարողացավ: Հրումում նախ փորձեց գլխավերեւում պահել 181, ապա 185 կգ ծանրաձողը, բայց չստացվեց: 3-րդ մոտեցումը չկատարեց եւ երկամարտում 0 ստացավ:

«Վերջերս չէի ասի, որ վատ է մարզվում, բայց ի զարմանս բոլոր մասնագետների... եթե մարզիկը վնասվածքից հետո 194 կգ հրում է կատարում, այսօր 185 կգ-ից 0 է ստանում, իսկ 3-րդ մոտեցումից հրաժարվում է, աններելի է: Ճիշտ է՝ պոկում վարժությունը նորմալ էր, 165-ը նորմալ էր: Ամեն դեպքում ես նրա հետ լուրջ խոսելու բան ունեմ»,- ասաց նա:

Կանանց առաջնությունը տեղի է ունեցել փետրվարի 20-ին: Տղամարդկանց առաջնությունը մեկնարկել է փետրվարի 21-ին, ավարտվել՝ 24-ին: Մասնակցել են բոլոր առաջատարները՝ բացառությամբ Ռուբեն Ալեքսանյանի, որը վնասվածք ունի:

Այս մրցաշարից հետո ծանրորդները մեկնելու են ուսումնամարզական հավաքի: Մարտի 2-22-ը մարզվելու են Ուկրաինայում:

Տպել
2159 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով