4-րդ դասարանից աշխատում եմ. Ղուկասյանը՝ իր շքեղ Ալեքսանդրապոլ հյուրանոցի մասին (տեսանյութ)

Հարցազրույց Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ:

- Պարոն Ղուկասյան, նախորդ տարի, երբ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կառավարության հեղինակած նախագիծը սպանդանոցների կառուցման մասին Դուք նեղսրտեցիք, որ Գյումրիում սպանդանոց չկա եւ միաժամանակ տեղեկացրեցիք, որ անասնապահական ֆերմա ունեք: Ձեր ֆերմայի գործերն ինչպե՞ս է, եկամուտ ստանու՞մ եք:

- Ես ֆերման խորհրդային միության ժամանակահատվածից եմ ունեցել, անասնապահությամբ միշտ զբաղվել եմ, հիմա էլ մեծ այգիներ եմ ստեղծել: Շատ դժվար է գյուղատնտեսության ոլորտը, բայց ամբողջ աշխարհում պետությունը գյուղոլորտին դոտացիա է տալիս: Հայաստանում դա չկա, իսկ Ռուսաստանում, Վրաստանում, էլ չեմ ասում, որ Եվրոպայում մանր եւ խոշոր եղջերավորներ պահելու, կաթի վերամշակման համար տալիս է: Տա Աստված, որ մեր բյուջեն ավելանա, դառնա 2-3 տրիլիոն, իսկ մեր պետական բյուջեն ինչպե՞ս պետք է ավելանա: Ես կուզեի, որ մեր պետությունը սեփականություն ունենար: Մի ոսկու հանքի սեփականատեր էլ պետությունը լիներ, թեկուզ, որ հիմա մի քանի հոգի ներկրում են, դա պետությունն աներ եւ այդ գումարներն անհատներին գնալու փոխարեն պետական բյուջե կգնար:

- Իսկ ի՞նչ այգիներ ունեք:

- Ընկուզենու, սալորի, խնձորի ծառեր ենք տնկել: Գյումրիում են, մի քանի տարի եղավ:

- Պարոն Ղուկասյան, Գյումրիում մի քանի տեղ գազալցակայաններ ունեք: Այս ընթացքում սեղմված գազի արժեքը կտրուկ բարձրացավ: Դուք շահույթ ունեցա՞ք:

- Հիմա ոչ մի բանն էլ շահույթ չի հետապնդում: Այնքան բիզնես ունենք, որ դռները փակել ենք, չեն էլ աշխատում:

- Ալեքսանդրապոլ ռեստորանահյուրանոցային համալի՞րն էլ:

- Լավ չի աշխատում: Գյումրիում բիզնեսները չեն աշխատում այն ձեւով, ինչպես պետք է աշխատեն: Տուրիզմի հետ կապված մի բան եմ ուզում ասել, որ այն շատ կարեւորում եմ, բայց տուրիստական կազմակերպությունները իրենց գովազդների մեջ չեն ներառում Գյումրի քաղաքը: Անցնելիս, որ իրենց ճանապարհի վրա է, կարող է մեկ օր մնան Գյումրիում, բայց իրենց ցանկի մեջ չկա, որ ասենք՝ 7 օր Հայաստանում են լինելու, մեկ օրը գան Գյումրի: Իմ այս խոսքերից շատ մարդիկ վերցրել եւ քայլեր են կատարում, ուրախանում եմ: Երեւան, Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Սեւանով սահմանափակվում են:

- Շատերին հետաքրքրում է, թե Ալեքսանդրապոլ շքեղ հյուրանոցը ի՞նչ միջոցներով եք կառուցել:

- Գյումրեցիներն այնպիսին են, որ եթե մեկին մի բան տեսան, արագ կարգով ճակատին ասում են: Էդ աչքերդ չի բռնու՞մ, էս միլիարդները թողել եք, ընկել եք էդ 18 համարանոց հյուրանոցի հետեւից: Այստեղի 10 հարկանի շենքերի մասին մտածեք, նոր ընկեք դրա հետեւից: Ես 4-րդ դասարանից աշխատել եմ, ինձ Գյումրիում բոլորը լավ գիտեն եւ ամեն ինչ իր տեղը տեղին եկել առել է: Եթե այդպես չլիներ, ուրեմն այսքան ժամանակ հետո ընտրություններին չէին գա ու ինձ ձայն չէին տա:

Մանրամասներն՝ armtimes.com-ի տեսանյութում:

Տպել
17252 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան