Ինչպե՞ս կարգավորել Սեւանի ջրային տեղեկատվության համակարգը․ ԵՄ-ն դասընթաց է նախաձեռնել

Այսօրվանից կմեկնարկի՝ վերապատրաստման 5 օրյա դասընթաց Հայաստանի եւ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) փորձագետների կողմից, որը միտված է Սեւանա լճի ջրային տեղեկատվության համակարգը կատարելագորելու եւ այն ջրային տեղեկատվության ազգային համակարգ դարձնելու համար անհրաժեշտ  կարողությունների զարգացմանը, որն էլ իր հերթին կարող է նպաստել  Հայաստանում ջրային քաղաքականության մշակմանը եւ ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման իրականացմանը:

Ինչպես հայտնում են Երեւանում Եվրամիության ներկայացուցչության մամուլի ծառայությունից, դասընթացն իրականացվում է ԵՄ ֆինանսավորման ծրագրի կողմից եւ ուղղված է շրջակա միջավայրի, այդ թվում Երկիր մոլորակի, էկոհամակարգերի, հասարակության եւ տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ռեսուրսներից մեկի` ջրի վերաբերյալ տվյալների  փոխանակմանը:

Ջրի համալիր կառավարման համար պահանջվում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի միջեւ համագործակցություն եւ տեղեկատվության փոխանակման ապահովում: Բացի այդ, կարեւոր է համապատասխան, արժանահավատ, ստույգ եւ համաձայնեցված տվյալների ձեռք բերումը, որը հնարավոր կլինի կիրառել ջրային ռեսուրսի հետ կապված իրավիճակի եւ ճնշման գնահատման համար:

Կայուն տեղեկատվությամբ կարելի է իրականացնել կայուն եւ արդյունավետ քաղաքականություններ որոնք կարող են նպաստել ջրային ռեսուրսների համալիր կառավարմանը եւ քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանմանը:

Բովանդակություն 

ԵՀՔՄ-ՇՄՏՄՀ Արեւելք ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության Եվրոպական հարեւանության գործիքի ներքո: Քառամյա ծրագրով ապահովվում է Շրջակա միջավայրի տեղեկատվական համակարգի  չափանիշների ներդրումն ու դրանց գործնական կիրառումը: Ծրագրում հաշվի է առնվում Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության եւ Արեւելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ գոյություն ունեցած նախկին համագործակցության արդյունքները: Այն նպատակ ունի խորացնել ԵՄ հարաբերությունները Արեւելյան գործընկերության վեց գործընկեր երկրների հետ եւ նպաստել շրջակա միջավայրի պաշտպանության խթանմանը՝ բնապահպանության ոլորտի կառավարումը հզորացնելու միջոցով: 

Ծրագիրը նպաստում է կարողությունների զարգացմանը կենսաբազմազանության, ջրի, հողի, թափոնների, օդի, կապի եւ բնապահպանական գնահատումների բնագավառներում:

Տպել
548 դիտում

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ. Միհրան Պողոսյանը՝ «ասֆալտին փռելու» օպերացիայի մասին

ՊՆ հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

Չեմ փոշմանել, որ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Աղվան Վարդանյան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի ՄԳ գլխավոր կոնֆերանսին

Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Երիտասարդ հունահռոմեականները ԱԱ-ից վերադարձել են 1 ոսկով, 2 արծաթով

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական