Տավուշի մարզը երկու անգամ ավելի շատ է ապրանք արտահանել․ վարչապետը գոհ է ցուցանիշներից

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին եւ 2018 թ. անելիքներին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ներկայացնելով Տավուշի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111 000 հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել է 24՝ նախկին 62-ի փոխարեն: Արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալը 2017 թ. կազմել է 13.7 մլրդ դրամ՝ 2016 թ. 12 մլրդ դրամի դիմաց, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 39.7 մլրդ դրամ՝ 2016 թ. 41.3 մլրդ դրամի դիմաց: Նվազումը, մարզպետի խոսքով, պայմանավորված է 2017 թ. ցրտահարությամբ եւ կարկտահարությամբ, ինչպես նաեւ ցանքաշրջանառության ծավալի կրճատմամբ (2016 թ. համեմատ 5000 հա-ով պակաս): Առեւտրաշրջանառությունը կազմել է 33.5 մլրդ դրամ՝ 2016 թ. 29.7 մլրդ դրամի դիմաց, ծառայությունների ծավալը՝ 14.1 մլրդ դրամ՝ 2016 թ. 10.7 մլրդ դրամի դիմաց, շինարարության ծավալը՝ 17.3 մլրդ դրամ՝ 2016 թ. 12.5 մլրդ դրամի դիմաց:

Մարզպետի խոսքով՝ 2017 թ. արտահանման ծավալը կազմել է 8 մլրդ դրամ՝ գերազանցելով 2016թ. ցուցանիշը ավելի քան երկու անգամ: Նույն պատկերն են եղել նաեւ ներդրումների մասով՝ 2017 թ. ծավալը կազմել է 23.3 մլրդ դրամ (800 աշխատատեղ)՝ 2016 թ. մարզի 10.1 մլրդ դրամ (625 հիմնական աշխատատեղ) դիմաց: Այս տարի նախատեսվում է ապահովել 28.15 մլրդ դրամի ներդրում  եւ ստեղծել 885 հիմնական աշխատատեղ:

Ներկայացնելով պատկերը զբոսաշրջության ոլորտում, մարզպետը նշել է, որ Տավուշ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թ. կամզել է 120.000 մարդ, ինչը 25.000 ավել է 2016թ. ցուցանիշից: Իսկ այս տարի Տավուշի մարզում նախատեսում են հյուրընկալել մինչեւ 135.000 տուրիստ:

Հովիկ Աբովյանի խոսքով՝ Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացվում են ջերմոցային, չորանոցային եւ սառնարանային տնտեսությունների, այգիների եւ վերամշակող արտադրամասերի հիմնման մեծածավալ ծրագրեր: Վերոնշյալ տնտեսությունների թիվն ընդհանուր գերազանցում է 350-ը, որոնք ապահովում են ավելի քան 1400 հիմնական եւ ժամանակավոր աշխատատեղ: Մարզում կա 6300 հա ոռոգովի հողատարածք, որից 2016 թ. ոռոգելի է եղել 4740 հա-ն, 2017 թ.՝ 4757 հա-ն, իսկ 2018 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 5290 հա-ի: 2016 թ. Ռուսաստան է արտահանվել 675 տ միրգ, 2017 թ.՝ 1715 տ, իսկ 2018 թ. կանխատեսվում է մինչեւ 2700 տ արտահանում: Մարզում առկա է 1645 միավոր գյուղտեխնիկա. 2016 թ. ֆինանսական վարձակալության լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 14 միավոր տեխնիկա, 2017 թ.՝ 9 միավոր, իսկ 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել եւս 24 տեխնիկա: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրով 85 ֆերմեր ստացել է 305.4 մլն դրամ վարկ: 2016 թ. հիմնվել է 25.3 հա պտղատու եւ ելակի ինտենսիվ այգիներ, 2017 թ. այդ ցուցանիշն ավելացել է 44 հա-ով՝ կազմելով 69.7 հա, իսկ 2018 թ. կանխատեսվում է հիմնել 350 հա ինտենսիվ այգիներ: Այս տարի ակնկալվում է բավական մեծ աճ գյուղատնտեսության ոլորտում. 2017 թ. ոլորտում իրականացվել է 2.8 մլրդ դրամ ներդրում, 2018 թ. նախատեսվում է 5.6 մլրդ դրամ, կանխատեսվում է 5-7 տոկոս աճ:

Վարչապետը, գոհունակություն հայտնելով գյուղատնտեսության ոլորտում Տավուշի մարզում արձանագրված առաջընթացից, նշել է, որ այս տարի հեռանկարում պետք է ունենալ շատ ավելի բարձր աճի ապահովումը՝ հաշվի առնելով առկա միտումները: Զեկուցվել է, որ մթերման հետ կապված խնդիր չի եղել, ջրամատակարարման հետ կապված հարցերի դեպքում ՋՕ ընկերությունը ժամանակին արձագանքել է, թեպետ մարզում ոռոգման խնդիր դեռեւս կա: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել հարցի լուծման հետեւյալ տարբերակը. եթե կան հողատարածքներ (ամբողջությամբ կամ մասնակի), որոնք կարող են պոտենցիալ ներդրողին տրվել սեփականության իրավունքով՝ ջրամատակարարումն ապահովելու պայմանով, ապա այդ ճանապարհով գնալը կարող է աշխատել: Վարչապետը գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում 2017 թ. կատարված աշխատանքից եւ արձանագրված ցուցանիշներից՝ հորդորելով չհոգնել եւ ավելի մեծ թափով շարունակել աշխատել:

Զեկուցվել է, որ մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր  եկամուտների մեջ 2017 թ. կազմել է 25.7 տոկոս՝ 2016 թ. 22.2 տոկոսի դիմաց:  2018 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 30.6 տոկոսի: Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում 2017 թ. հավաքագրվել է 64 մլն դրամ՝ 2016 թ. 55 մլն դրամ, 2018 թ. նախատեսվում է հավաքագրել 96 մլն դրամ: Ծախսերը 232 մլն, 2017 թ. 278 մլն, 3030 մլն 2018 թվականին: Կառավարության ղեկավարը Տավուշի մարզում այս ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ծախսեր-եկամուտներ անհամամասնական հարաբերակցության վրա՝ հանձնարարելով վերանայել պլանավորումը: «Մենք անցած տարի հանրապետությունով մեկ բավական մեծ աճ ենք ունեցել: 2016 թ. մենք 800 մլն դրամ հավաքում էինք, 2.7 մլրդ դրամ սուբսիդավորում էինք, 3.5 մլրդ դրամ ծախսում էինք: Այս տարի մենք պլանավորել ենք հավաքել 3.7 մլրդ դրամ եւ նույն 3.5 մլրդ դրամը ծախսել: Մենք որոշակի կողմնորոշիչներ տալիս ենք, բայց ձեր սակագին որոշողը դուք եք: Ձեր բյուջեն պետք է ծախսափակ լինի, որովհետեւ ծախսը մեծացնում եք, սակայն համաչափ մուտքեր չեք բերում: Սուբսիդիան մենք շարունակելու ենք տրամադրել, բայց ոչ թե նրա համար, որ այդ գումարները ծախսվեն ոչ թե աղբահանության վրա, այլ որեւէ մնայուն բանի ստեղծման համար: Համայնք առ համայնք ուսումնասիրեք ծախսերը եւ հասկացեք՝ ինչու են աճում», - նշել է վարչապետը՝ հանձնարարելով տեղեկատվությունը ներկայացնել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:

Առողջապահության ոլորտում մարզի 4 բժշկական կենտրոնների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը 2017 թ. կազմել է 432,5 մլն դրամ՝ 2016 թ. 353.4 մլն դրամի դիմաց, 2018 թ. նախատեսվում է թիվը հասցնել 507 մլն դրամի: Վարչապետն անդրադարձել է առողջապահության ապահովագրության կարեւորությանը՝ նշելով. «Մենք չենք կարող լավ առողջապահական համակարգ ունենալ առանց ապահովագրության: Պետությունը պետք է հստակ ծրագիր ունենա, որպեսզի մենք տարածքային համաչափ զարգացման այս խնդրին ուշադիր լինենք: Բայց եթե խաղի կանոնները ճիշտ դնենք՝ օպտիմալացման խնդիր, լավ աշխատող, վճարովի ծառայություն, այս բոլոր խնդիրները դուրս են գալու: Մրցակցությունն այդ ամենը կարգավորելու է», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կրթության ոլորտում 2017 թ. զարգացումների վերաբերյալ վարչապետին զեկուցվել է, որ մարզի 27 դպրոցում, հիմնականում գյուղական համայնքներում, ստեղծվել են ռոբոտաշինության լաբորատորիաներ, օտար լեզուների ուսուցիչների պակաս գրեթե չկա. այդ պահանջարկը բավարարվում է «Դասավանդի´ր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագրի մասնակիցների կողմից: Մարզի բոլոր դպրոցներում դասավանդվում է օտար լեզու, 7 դպրոցում՝ նաեւ երկրորդ օտար լեզու: Ավագ դպրոցներում ներդրվել է ձեռնարկատիրություն առարկան, որը բավական արդյունավետ է: Դիլիջանում IDeA հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել է հանրապետական մասշտաբով բարձր դասարանների բիզնես ծրագրերի (նաեւ անգլերենով) մրցույթ, որի հաղթողը Դիլիջանի դպրոցն է ճանաչվել՝ ստանալով արտերկրում կարողությունները զարգացնելու հնարավորություն: Կառավարության ղեկավարը ողջունել է կատարված աշխատանքը՝ կարեւորելով երեխաների բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ կրթական հնարավորությունների ապահովումը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ համայնքային, մարզային եւ հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, շինթույլտվությունների քանակին եւ շինարարության ծավալին, միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, Տավուշի մարզի գոտիավորմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Տպել
2299 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև