Պետք ա ֆեյք բացես ու քաղաքապետարանի մասին լավ քոմենթներ գրես. ՀՀԿ-ականները՝ ֆեյսբուքում

Օրերս ֆեյսբուքում ակտիվ տարածվում էին լուսանկարներ, որտեղ Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերն ինչ-որ մեկին հրահանգում է ֆեյսբուքյան կեղծ էջ բացել եւ ի պաշտպանություն Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության՝ մեկնաբանություններ գրել Զարուհի Փոստանջյանի՝ Ազատություն ռադիոկայանին տրվելիք հարցազրույցի ժամանակ։ Հարցազրույցը վերաբերում էր Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպին:

Նկարում Աստղիկ Մկրտչյան անունով օգտատիրոջ նամակն է, որտեղ վերջինս գրում է՝

«Բարև։ Էլենն ասեց փոխանցեմ, էսօր երեկոյան ժամը 9-ին ազատության ռադիոկայան էջում Զարուհի Փոստանջյանը պետք ա էֆիռ անի։ Պետք ա ֆեյք էջ բացես ֆեյսում ու քոմենթներ գրես ՀՀԿ-ի, քաղաքապետարանի գործունեության մասին՝ լավ առումով։ Հետո սքրին կանես, կուղարկես Էլենին»:

Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջը ապաակտիվացրել է: Վերջինս Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի է:

Մեր զրույցում նա ասաց, որ Աստղիկ Մկրտչյան անունով էջն իրենն է եղել, սակայն հիմա ջնջված է: Հարցին՝ ինչո՞ւ է ջնջված, Աստղիկը սկզբում չցանկացավ պատասխանել, ապա ասաց, որ իր էջը կոտրել են եւ այդ նամակն ինքը չի գրել:

Հարցին՝ ո՞վ է կոտրել էջը, Աստղիկ Մկրտչյանը չցանկացավ պատասխանել: Նա ասաց, որ էջը կոտրողին գտել է Էլեն Պարոնյանը եւ «ինչ պետք է՝ ասել է», ինքը տեղյակ չէ այդ նամակից: Աստղիկն ասաց, որ գիտի՝ Էլեն Պարոնյանը պետք է գա իրենց կուրս:

Պարզվում է՝ Էլեն Պարոնյանը եւս ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողուհի է: Վերջինիս կուրսընկերներն ասացին, որ Էլեն Պարոնյանին հեռացրել են համալսարանից, սակայն նա վերականգնվել է եւ հիմա սովորում է երրորդ կուրսում: Դասախոսը, որի մոտ տվյալ պահին դասի պետք է լիներ Էլենը, ասաց, որ վերջինս չի ներկայանում դասերին: Ուսանողների խոսքով՝ Էլեն Պարոնյանին համալսարանից հեռացրել էին լուծարքների եւ բացակաների պատճառով:

Էլեն Պարոնյանի ֆեյսբուքյան էջը եւս ապաակտիվացված է: Ինչպես երեւում է նկարում՝ Պարոնյանը նշել է, որ աշխատում է Հանրապետական կուսակցությունում:

Նույն ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը (ում կուրսընկերն է եղել Էլենը), մեր զրույցում ասաց, որ Էլեն Պարոնյանն աշխատել է Հանրապետական կուսակցության շտաբում, բայց թե ու՞մ համար՝ ուսանողուհին չգիտեր:

ՀայԱրփի Բաղդասարյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 27-ի համարում:

Տպել
4477 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա