Կառավարությունից հաստատում են՝ վթարի ենթարկված մեքենան վարչապետի անվտանգությունից է

Վարչապետ Կարեն Կարապետյանին սպասարկող անվտանգության ծառայողների մեքենան այսօր վթարի ժամանակ վարչապետին ուղեկցելիս չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը՝ պատասխանելով հարցին, թե վթարի ժամանակ մեքենան արդյո՞ք ուղեկցում էր վարչապետ Կարեն Կարապետյանին:

Երեւանի Մամիկոնյանց փողոցում այսօր վթարված «084ԼԼ50» պետհամարանիշով «Հյունդայի» մեքենան գտնվում է կառավարության աշխատակազմի հաշվեկշռում: Գործադիրի պաշտոնական կայքում հրապարակված մեքենաների ցանկում եւս երկու նմանատիպ մեքենա կա, որոնք վարչապետի անվտանգության ծառայողներն են օգտագործում:

«Shamshyan.com»-ի հրապարակած տեսանյութի համաձայն, «Հյունդայի» մեքենան բախվել է «Մերսեդես» տեսակի ավտոմեքենային: Կառավարության աշխատակազմի հաշվեկշռում գտնվող մեքենայի վրա կան կարմիր եւ կապույտ առկայծող փարոսիկներ: Կայքի փոխանցմամբ, ականատեսները պատմել են, որ «Հյունդայի» մեքենայի վարորդն է եղել վթարի պատճառը, քանի որ մեծ արագությամբ մուտք է գործել խաչմերուկ եւ բախվել «Մերսեդեսին»: Վթարից հետո «Հյունդայի» մեքենայի պետհամարանիշները հանվել են: Վթարի հետեւանքով անվտանգության աշխատակիցները եւ վթարի մյուս վարորդը չեն տուժել:

Տպել
2637 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան