Քառօրյա պատերազմում ոտքերը կորցրած Դավիթը նշանվել է. նա այժմ իրավագիտություն է սովորում

Լուսանկարը Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը փետրվարի 24-ին նշանադրվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ մինչեւ բանակ գնալն է աղջկան ճանաչել եւ շփվել, ապրիլյան դեպքերից հետո էլ աղջիկն իր կողքին է եղել մինչ օրս եւ որոշել են նշանվել: 

Դավիթի նշանածը՝ Սոնան, իր համագյուղացին է: Երկուսն էլ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղից են: Սոնան «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ նախքան Դավիթի բանակ գնալը ընկերություն են արել, այդ ժամանակ ինքը 14 տարեկան է եղել: Ծառայության ընթացքում էլ միշտ կապ են ունեցել, իսկ քառօրյային Դավիթի հետ պատահած դեպքի մասին դպրոցում է պատահական իմացել: «Շատ ծանր տարա, եկա տուն, ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում, չգիտեին, որ արդեն գիտեմ, չգիտեի՝ ինչ անել»,- պատմում է Սոնան եւ ասում, որ Դավիթի վիրավորվելուց հետո ծնողներն իրեն ավելի շատ են ասել, որ գնա ու տղայի կողքին լինի, աջակցի Դավիթին:

«Բայց երբ ինքը հոսպիտալից եկավ, իրար հետ կապ չունեինք: Այդ ժամանակ Դավիթը չուզեց, որ շփվենք՝ պատճառաբանելով, որ այդ վիճակով չի ուզում իր կողքին լինեմ, բայց ես բոլորին դեմ եմ գնացել, անգամ իրեն: Քանի անգամ բաժանվեցինք, նորից հաշտվեցինք, շատերը կային, ասում էին, որ մի անգամ բաժանվել եք, հազիվ առիթ է, էլ մի՛ հաշտվի»,- պատմում է աղջիկը եւ ասում, որ ոչ ոքի չի լսել եւ որոշել է, որ պետք է նշանվի Դավիթի հետ:

Սոնան ասում է, որ 18-ը նոր է լրացել եւ ինչքան էլ ուրախ է, միեւնուն է՝ անհանգստություն կա եւ տարիքն էլ դեռ թույլ չի տալիս իրեն մտածել, որ միանգամից արդեն մեծացել է ու նման պատասխանատվության տակ մտել: Գիտակցում է, թե ինչ դժվարություններ կարող են իրեն սպասվել, բայց պատրաստ է հաղթահարել ամեն ինչ:

Մեր զրույցում զույգերն ասացին, որ ապրելու են իրենց գյուղում՝ Ոսկեվանում: Չնայած որ Դավիթը ամիսը մեկ անգամ գալիս է Երեւան՝ պարտադիր ստուգումներ անցնելու, բայց միեւնույն է՝ մնալու են իրենց հայրենի գյուղում: «Ոտքերիս ոսկորները երկարում են, դրա համար եմ շատը գալիս, ամիսը մեկ անգամ պարտադիր է գալը»,- ասաց Դավիթը, որի ինքնազգացողությունը շատ լավ է այս պահին, իսկ տրամադրությունը՝ աննկարագրելի բարձր:

Դավիթը 55 հազար դրամ զինհաշմանդամի թոշակ է ստանում պետության կողմից, «Գալիք» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում իրավագիտություն է սովորում, ասաց, որ հեռակա երկրորդ կուրսում է, իսկ Սոնան դպրոցն ավարտելուց հետո կրթությունը չի շարունակել, դեռ հստակ չի որոշել, թե հետագայում ինչով է զբաղվելու, նույնը եւ Դավիթը: «Դեռ ավարտեմ, առողջանամ, հետո պարզ կլինի»,- ասում է նա:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
23603 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին