Եվրոպական մայրաքաղաքներում պետք է քննարկվեն ՀՀ-ԵՄ նոր որակի հարաբերությունները․ Աշոտյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը, փետրվարի 25-27-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցեն Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով համաժողովին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, բեռլինյան այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի, ԳԴՀ Բունդեսթագի ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔԴՄ խմբակցության անդամ Գունթեր Քրիխբաումի, ինչպես նաեւ ԳԴՀ Կանցլերի աշխատակազմի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը համակարգող վարչության պատասխանատու պաշտոնյաների հետ:

«ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո՝ ներկա փուլում, խորհրդարանական դիվանագիտության մեջ մեծապես կարեւորվում է եվրոպական մայրաքաղաքներում Հայաստան - ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ նմանատիպ քննարկումների անցկացումը»,-այցի առնչությամբ նշել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Տպել
762 դիտում

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել

ԱԺ արտահերթ նիստ վաղը. կքննարկի Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացման. Նեթանյահու

ԵԱՀԿ-ն պատրաստ է խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը. հանդիպում կառավարությունում

Գորիսում 14-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել կտորե գոտիով կախվելու եղանակով

Հայաստանի վարկանիշն աշխարհում միայն կբարելավվի. Տիգրան Բալայան

Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է աշխատանքից. պատճառը խոշոր չափի յուրացո՞ւմն է

Տիգրան Թամրազյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում

Իմ համար խորը անակնկալ էր. Մանվել Գիրգորյանի օգնականը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

Մենք գործ ունենք 3-րդ հանրապետության մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ

Գյուղացիները կաթով բեռնված մեքենաներով բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց

Երբ տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունները. պարզաբանում է Մուկուչյանը

Ծառուկյան խմբակցության պատգամավորի լիազորությունները դադարեցված են

Վրդովված ենք. ՀՀԿ-ն հատուկ հայտարարություն է տարածել Գրիգորյանի ձերբակալության մասին

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրգործը տեղափոխվեց ՀՔԾ. քննչական խումբ կստեղծվի

Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն

Գրիգորյանին մանդատից զրկելու հարցը կարող է ընդգրկվել վաղվա արտահերթ նիստի օրակարգ