Արցախում անասնաբուծության համախառն արտադրանքն աճել է 16,4 տոկոսով

Անցած տարի Արցախի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 76 մլն դրամ, որի 50,3 տոկոսը բաժին էր ընկել բուսաբուծությանը, իսկ 49,7 տոկոսը անասնաբուծությանը:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը: Նա նշել է, որ 2016 թվականի ցուցանիշների համեմատ անասնաբուծության համախառն արտադրանքը 16,4 տոկոսով աճել է:

Մեր զրուցակցի խոսքով՝ 19,3 տոկոս աճ է գրանցվել մսամթերքի արտադրության ոլորտում:

«Եթե 2016 թվականին արտադրվել է 13 հազար տոննա մսամթերք, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 15 հազար 428 տ: Կովերի գլխաքանակի նվազման պատճառով կաթի արտադրության ոլորտում որոշակի նվազում է արձանագրվել, բայց կովերի կաթնատվությունն աճել է: Թռչնաբուծության մեջ 1,5 տոկոս կրճատվել է ձվի արտադրությունը, իսկ թռչնամսի արտադրությունը` աճել: Աճել է նաեւ մեղրի արտադրության ծավալը 5,3 տոկոսով, իսկ 1 մեղվաընտանիքի բերքատվության առումով գրանցվել է 9,4 տոկոս աճ»,- մանրամասնել է Ն. Մուսայելյանը:

Անդրադառնալով անասնագլխաքանակի ցուցանիշներին՝ ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր անասուների թիվը կազմել է 46 հազար 743 գլուխ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ 43 հազար 112: Մանր եղջերավոր անասունները 95 հազար 139-ից հասել է 58 հազարի:

Խոսելով՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասուների գլխաքանակի նվազման պատճառների մասին՝ Ն. Մուսայելյանն ասել է. «Նվազումը պայմանավորված է իրացման շուկայով: Ֆերմերների համար հնարավորություն էր ստեղծվել բարձր գներով միսն արտահանել Հայաստան եւ Իրան»:

Տպել
5158 դիտում

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին

Գուգարքի անտառտնտեսությունում բենզասղոցով ապօրինի հատվել է 68 ծառ, վնասի չափը ճշտվում է

Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան