Հազար անգամ կրկնած սուտը դառնում է ճշմարտությո՞ւն. Խոջալուի հարցում պարտվում ենք

Լուսանկարում՝ թուրքական Սաքարյա նահանգում «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված «Մեկ ազգ՝ մեկ արցունքներ» նորաբաց հուշարձանը, բացվել է փետրվարի 10-ին

Ամեն տարի, փետրվարի 26-ի մոտենալու հետ մեկտեղ Ադրբեջանում էլ ավելի են ակտիվանում «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված միջոցառումները: Այս տարի եւս աբսուրդի եւ ապատեղեկատվության ահռելի չափաբաժին ունեցող հրապարակումները հեղեղեցին ադրբեջանական մամուլը: Քարոզարշավը ընթանում է ոչ միայն ադրբեջանցի «հանդիսատեսի համար», այլ նաեւ միջազգային հանրության: Տարբեր երկրներում ակցիաներ են կազմակերպվում՝ ի հիշատակ «Խոջալուի ցեղասպանության զոհերի»: Այդ գործում իր մեծ ավանդն է ներդնում ժխտողականության, ապատեղեկատվության եւ փաստերի խեղաթյուրման մեծ փորձ ունեցող Թուրքիան: Արտերկրում անկացվող գրեթե բոլոր ակցիաներում լայնորեն ներգրավված են տեղի թուրքական համայնքները եւ կազմակերպությունները: Ադրբեջանի ԱԳՆ եւ գլխավոր դատախազության այս տարվա համատեղ հայտարարությունը լավագույնս ներկայացնում է մեր արեւելյան հարեւանի պետական քաղաքականությունը: Այդ հայտարարության մեջ փորձ է արվում Սումգայիթում կազմակերպված ջարդերի պատասխանատվությունը ԽՍՀՄ ՊԱԿ-ից զատ բարդել նաեւ տեղի հայերի վրա:

Մենք բազմիցս դժբախտություն ենք ունեցել համոզվելու, որ Ադրբեջանը որդեգրել է Գեբելսին վերագրվող «հազար անգամ կրկնած սուտը դառնում է ճշմարտություն» կարգախոսը: Ցավոք, դա նրանց միակ ընդհանրությունը չէ նացիստական ռեժիմի հետ: Այլ խնդիր է, թե ինչ ենք մենք հակադրում այդ կարգախոսին եւ Խոջալուի վերաբերյալ կոնկրետ գործողություններին:

Հասարակական սեկտորը փորձում է իր մասնակցությունն ունենալ ադրբեջանական քարոզչության դեմ պայքարում: Խոջալուի իրադարձությունների օբյեկտիվ վերլուծություններ են առկա «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» կողմից ստեղծված Xocali.net կայքում: Այն ներկա պահին Խոջալուի իրադարձությունների խեղաթյուրման ամենահիմնավոր հակափաստարկների առավել ամբողջական հավաքածուն է: Կայքը ստեղծվել է 2010 թ. եւ, ցավոք, առնվազն 3 տարի է չի թարմացվում: Բացի այդ, ստեղծման օրվանից կայքը դիտվել է ընդամենը 350 հազար անգամ:

Մեկ այլ օրինակ է «Ընդդեմ այլատյացության եւ բռնության» ՀԿ-ի կողմից «Խոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով» բրոշյուրը, որում ի ցույց են դրվում ադրբեջանական քարոզչության բացահայտ սխալները: Ընդ որում, օգտագործված են նյութեր վերոնշյալ կայքից: Բրոշյուրը լույս է տեսել 2011 թ. եւ նույնպես լայն տարածում չի ստացել:

Ադրբեջանում եւ Արցախում կազմակերպված հայկական ջարդերի թեմայով հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնությունների կողմից պարբերաբար ներկայացվող ֆիլմերն ու գրքերը եւս չեն կարող հակակշռել ադրբեջանական քարոզչամեքենայի արդյունավետությունը:

Պաշտոնական արձագանքները, թեեւ ավելի հաճախակի ու ակտիվ բնույթ են կրում, սակայն միեւնույն է բավարար չեն համաշխարհային հանրության կարծիքը՝ այս հարցում մեր կողմ շրջելու համար: Կասկած չկա, որ մեր դիվանագետները հասկանում են տեղեկատվական պատերազմի կարեւորությունը՝ Ապրիլյան պատերազմից հետո բոլորն են դա հասկանում: Սակայն համաշխարհային հասարակական կարծիք ստեղծելուն ուղղված քայլեր չեն կատարվում:

ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրություններից մեկում հիշատակված «մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչությանը» պետք է հակադրել նույն բնույթի կոնկրետ հանրային գործողություններ: Օրինակ կարելի է բարձրաձայն դրական գնահատական տալ Մարգվելաշվիլիի ժեստին, ով «Անկախությունից մինչեւ ազատություն՝ հանրապետության 100 տարիները» արշավի շրջանակներում անցկացված երիտասարդ ադրբեջանցիների հետ հանդիպման ընթացքում ուղղակիորեն խուսափեց մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հիշատակը:

Այլ կերպ ասած, անհրաժեշտ են հակադարձ ձանձրալի գործողություններ՝ ինչպես հասարակական սեկտորի, այնպես էլ արտաքին գերատեսչության կողմից: Ջանքերի միավորման եւ որակյալ արդյունք ստանալու պարագայում սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները եւս, միգուցե նույնիսկ ավելի մեծ եռանդով կմասնակցեն հայկական տեսակետի տարածմանը: Այս ճանապարհով հնարավոր կլինի հակազդել ադրբեջանական պետական քարոզչությանը:

Այսօր առկա է այս մեխանիզմի կենսունակության վառ ապացույց: Հայերիս ամենացավոտ խնդրի մեր տեսակետը դանդաղ, բայց վստահ քայլերով շահում է միջազգային հանրության եւ առանձին երկրների հասարակությունների սրտերը: Անհրաժեշտ է նույն մղումով աշխատել Սումգայիթի, Բաքվի ջարդերի, կամ «Կոլցո» ռազմագործողության արդյունքում հայաթափված գյուղերի հարցով:

Այսօր, այս պահին մեր պետության համար, որքան էլ տարօրինակ հնչի, ավելի կարեւոր է պատասխանատվության կանչել Ադրբեջանին, քան Թուրքիային: Իսկ քանի դեռ մեր հասարակությունն այս հարցով գործում է բացառապես զգացմունքային դաշտում, իսկ դիվանագիտությունը՝ պրոտոկոլային, մենք պարտվելու ենք ադրբեջանա-թուրքական, անորակ, սակայն արդյունավետ քարոզչությանը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 27-ի համարում:

Տպել
2443 դիտում

Ռուսաստանը 2-րդ հաղթանակը տարավ ԱԱ 2018-ում

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ տարածք

Լանջանիստում ՊՆ «Ուրալը» բախվել է հողաթմբին ու գլխիվայր շրջվել. 6 զինծառայող վիրավոր է

Վանաձորցի ընտանիքը տնակից տեղափոխվեց նոր տուն. աջակիցը՝ «Հայաստան» հիմնադրամն է

Սոլակի գյուղապետը հրաժարական է ներկայացրել

«Էրեբունի» ԲԿ-ում 8,6 կգ քաշով միոման հեռացրել են՝ կնոջ հղիությունը պահպանելով (լուսանկար)

«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնում է 20 դրամով

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց. նա մի քանի ժամ դատարանում էր

Մանվել Գրիգորյանի 3 արջերը տեղափոխվեցին, կան ևս 4-ը, որից 1-ը՝ 3 քոթոթների հետ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է երկրպագուների հետ՝ Երեւանում, ներկայացվել է կայքը (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար մեքենաների համար

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը. Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ

Հերթական ֆավորիտի սայթաքումը ֆուտբոլի ԱԱ-ում. Լեհաստան-Սենեգալ՝ 1:2

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

Որ դեպքում եւ երբ Մանվել Գրիգորյանը կարող է զրկվել Արցախի հերոսի կոչումից. Դավիթ Բաբայան

Գյումրու դրամատիկականում մեծարել են ՀՀ վաստակավոր արտիստ Յուրիկ Ոսկանյանին

Սեպտեմբերին Կալիֆոռնիայից մեծ պատվիրակություն է գալու. Գլենդելի քաղաքապետը Կոտայքում էր

Ճապոնիան Հայաստանին է նվիրում ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու հիմնավորումները

Աշնանը Հայաստան է ժամանելու Լիբանանի նախագահն ու մի խումբ լիբանանցի գործարարներ