Վերելակների խնդիրը կարող է լուծվել. քաղաքապետարանը 225 հազար դոլար դրամաշնորհ է ստացել

Ասիական Զարգացման բանկը Երեւանի քաղաքապետարանին 225 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է տրամադրել մայրաքաղաքի վերելակային ֆոնդի խնդիրները վեր հանելու համար: ԱԶԲ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ դրամաշնորհը հաստատվել է 2017 թվականի նոյեմբերին: Դրամաշնորհի նկարագրում նշված է, որ քաղաքապետրանը դիմել է բանկին՝ խնդրելով ֆինանսական աջակցություն մայրաքաղաքի վերելակային ֆոնդի վերականգնման համար: Նշված գումարով նախատեսվում է իրականացնել նախագծում, տնտեսական եւ ֆինանսական գնահատում: Տրամադրված 225 հազար դոլարը բանկին չի վերադարձվի, քանի որ դրամաշնորհ է: Ենթադրվում է, որ քաղաքապետարանը տվյալ գումարով պետք է խորհրդատվություն ստանա:

Երեւանի 2018 թվականի զարգացման ծրագրում, որը հաստատվել է ավագանու կողմից, վերելակների խնդրին անդրադարձ կա: Մասնավորապես նշված է, որ 2018 թվականին նախատեսված է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում մշակել վերելակային տնտեսության արդյունավետ կառավարման ծրագիր, որով կնախատեսվի վերելակային տնտեսության ամբողջական արդիականացում և միջազգային չափորոշիչներին համապատասխան անվտանգ սպասարկում։

Նշենք, որ մայրաքաղաքի բարձրահարկ բազմաբնակարան շենքերի թվով 4428 վերելակները սպասարկվում և շահագործվում են վարչական շրջաններում կազմավորված վերելակային ծառայությունների ու համատիրությունների կողմից: Գրեթե ամեն տարի վերելակներում դժբախտ պատահարներ են լինում, երբեմն մահվան ելոքվ, որի պատճառը անսարքությունն ու մաշվածությունն է:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում: 

Տպել
675 դիտում

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին