Ազատության հրապարակն արդեն «բրոնյա» են արել. լուրջ խմորումներ են սպասվում

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ ընտրություններից հետո ոչ մի փողոցային պայքար տեղի չունեցավ, այս տարի Ազատության հրապարակը թափուր չի մնա: Այստեղ լուրջ քաղաքական խմորումներ են լինելու:

Արդեն քաղաքական ուժերը հայտեր են ներկայացնում հրապարակը «բրոնյա» անելու համար: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է Ազատության հրապարակ գործուղվելու մասին, իսկ մի քանի օր է, ինչ ֆեյսբուք սոցիալական ցանցում առանձին օգտատերեր հայտարարություն են տարածում այն մասին, որ մարտի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու համահայկական հանրահավաք: Նպատակը՝ բողոք ի նշան «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատական գործով» կայացվելիք դատավճռի դեմ: «Բռնապետական ռեժիմի վերարտադրությունը խոչընդոտելու եւ քաղբանտարկյալների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը դադարեցնելու պահանջով մարտի 10-ին նախատեսվում է համահայկական հանրահավաք: Երեւանի Ազատության հրապարակում եւ եվրոպական մի շարք երկրներում նույն ժամին կբարձրացնենք մեր բողոքի ձայնը, կքննարկենք հետագա քայլերը: Մոբիլիզացում ապահովելու նպատակով բանակցություններ են ընթանալու երկրի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի միջեւ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Սասնա ծռերի» համակիր Ալեք Ենիգոմշյանը՝ պատասխանելով ՀԺ-ի հարցին նշեց, որ արտերկրում հանրահավաքը կազմակերպել եւ համակարգում է «Հայկական վերածնունդ» շարժումը, իսկ Երեւանում ներգրավված է «Հանուն Հայաստանի Պետության ճակատը», իսկ թե ընթացքում որ քաղաքական ուժերը կմիանան այս հանրահավաքին, առայժմ պարզ չէ: Նախաձեռնողները բանակցություններ են սկսել ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի հետ:

«Հարցը քաղբանտարկյալների խնդրի հետ է կապված: Հանրահավաքի անցկացման ժամանակահատվածը համընկնում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատական գործով վճռի հրապարակմանը: Այս ամեն ինչը քաղաքական է, բայց կան նաեւ իրավական ահավոր խախտումներ»,- ասաց Ենիգոմշյանը:

Վերջինս միաժամանակ նշեց, որ միջոցառման ենթատեքստը քաղաքական է: Հանրահավաքը իշխանափոխության պարտադիր պահանջով է:

«Քաղբանտարկյալների խնդիրը լուսնից ընկած հարց չի մեր երկրում, այլ ամբողջությամբ մեր երկրի համակարգային խնդիրների արդյունք է: Այդ համակարգային խնդիրները կարող են փոխվել միայն իշխանափոխության արդյունքում: Մեր նպատակը չէ միայն իշխանափոխությունը եւ վերջակետ, այլ իշխանափոխություն հանուն համակարգափոխության»,- ասաց Ենիգոմշյանը եւ նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք այս պահին իշխանափոխության մասին են բարձրաձայնում, պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն:

ՀԺ-ի հարցին, թե արդյո՞ք փողոց դուրս գալը դեռ համարվում է արդյունավետ պայքարի միջոց, Ենիգոմշյանը նկատեց. «Փողոցային պայքարը, ժողովրդի պայքարը միշտ իր արդյունքը տալիս է: Դա կարող է ժամանակի ընթացքում վերելքներ եւ վայրէջքներ ունենալ: Պարզ է, որ վերջին ամիսներին փողոցային պայքարն այդքան ազդեցիկ չի եղել, բայց դա չի նշանակում, որ խնդիրները չկան եւ փողոցային պայքարով ժողովուրդը չի կարող իր ձայնը բարձրացնել»,- նշեց նա:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն անդրադառնալով ՀԺ-ի այն հարցին, թե արդեն ստացե՞լ է հրավեր մարտի 10-ին հանրահավաքին մասնակցելու համար, նշեց, որ առայժմ ոչ մի հրավեր չի ստացել, բայց կարծում է, որ ցանկացած հանրահավաք ընդդիմության կողմից պետք է ընդհանրական լինի:

«Երկրի ապագայով մտահոգ ուժերը պետք է համախմբվեն, պետք է ընդգրկուն թիմով այդ համախմբումն անցկացնել: Այդ թիմում կարող են լինել այն ուժերը, ովքեր գիտեն, թե երկիրը ուր է տանում Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը, որոնք որեւէ ապագայի հեռանկար չեն թողել»,- ասաց Մակեյանը եւ ընդգծեց, որ, եթե այս ընթացքն ընդդիմադիր թեւը ճիշտ չօգտագործի եւ թույլ տա Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, ապա մեծ վրիպակ կհամարի:

«Համախմբվածություն չկա, ժողովուրդն ապրում է այս ռեժիմի ներքո: Ակտիվ է Զարուհի Փոստանջյանը իր շարժումով, բայց համախմբման ոչ մի բան թույլ չի տալիս: Որոշակի ակտիվ է ԵԼՔ-ը եւ, կարծես թե, նրանց մոտ ինչ-որ չափով ստացվում է համախմբելը, բայց մնացած ուժերը իրենց դարդով տապակվում են»,- ասաց Մակեյանը եւ նշեց, որ որպես քաղաքացի պարտավոր է մասնակցել ցանկացած հանրահավաքի, եթե նպատակն ու թիրախը հստակեցված է:

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից էլ տեղեկացանք, որ մարտի 10-ին կայանալիք հանրահավաքի վերաբերյալ առայժմ քաղաքապետարանին չի իրազեկվել:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 27-ի համարում:

Տպել
40696 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը