Դատավորները բոլորովին չէին տեսնում այն փաստերը, որոնք չէին ուզում տեսնել․ Միրզոյան

ԱԺ-ն ընտրում է կոալիցիոն ուժերի` ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի կողմից ներկայացրած Բարձրագույն դատական խորհրդի կազմը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց Գագիկ Հարությունյանին, ինչից հետո վերջինս հանդես եկավ ելույթով եւ պատասխանեց պատգամավորների հարցերին:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հարց ուղղեց. «Պարոն Հարությունյան, 1995 թ․-ից սկսած, մեր երկրում ավանդաբար կեղծվել են ընտրությունները, տեղի են ունեցել ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող զանգվածային խախտումներ՝ սկսած քվեատուփ փախցնելուց, վերջացրած վերջին տարիներին ավելի ցիվիլ բաներով՝ զանգվածային ընտրակաշառքով եւ ուղղորդմամբ։ Հիմա ընտրությունների մեխանիզմի չկայացման, ժողովրդավարական ավանդույթի ձախողման, Հայաստանի հնարավոր պոտենցիալ զարգացման չարձանագրման մեջ, դուք ձեզ, որպես ՍԴ նախագահ, մեղավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»։

Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ չի համարում, բնականաբար, եւ բացատրեց. «Որովհետեւ ձեր գնահատականները, իմ գնահատականները եւ դատարանի գնահատականները չեն համընկնում։ Որովհետեւ դուք այդ հարցադրումները կատարում եք որոշ առումով ընդհանուր զգայական կամ միայն ձեր ձեռքի տակ եղած որոշ փաստերի հիման վրա, մենք գնահատում ենք իրավիճակը այն նյութերի հիման վրա, որոնք մեզ ներկայացվում են»,- ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժը իրենց դիմում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ «Այդ քաղաքական ուժն ընտրատեղամասերում ունի 2000-ից ավելի իրավասուբյեկտ, որոնք կոնկրետ դերակատարություն ունեն ընտրական տեղամասերում։ Նրանք պետք է արձանագրություններ կազմեն, ստորագրեն, ծանոթանան, հատուկ կարծիք գրեն։ Ուսումնասիրում ենք արդյունքները, 1800 եւ ավելի ընտրական տեղամասերում այդ քաղաքական ուժի բոլոր իրավասու սուբյեկտները ստորագրել են բոլոր արձանագրությունները՝ առանց հատուկ կարծիքի, առանց վերապահման։ Քաղաքական ուժը մեզ ասում է՝ ընտրությունների արդյունքը ճանաչեք անվավեր, ինչի՞ հիման վրա»։

Արարատ Միրզոյանը, արձագանքելով, ասաց, որ ուզում է հիշեցնել Լուիս Քերոլի՝ «Ալիսը հրաշքների աշխարհում եւ Ալիսը հայելու աշխարհում» վիպակը. նա նշեց, որ այնտեղ նույնպես դատավորներ կային, որոնք հենվում էին այն փաստերի վրա, որոնք ուզում էին տեսնել եւ բոլորովին չէին տեսնում այն փաստերը, որոնք չէին ուզում տեսնել։

Ի պատասխան Հարությունյանը ասաց. «Շնորհակալություն ձեր ավարտի կամ մեկնաբանության համար, մեզ մոտ, մեր իրականությունը մի քիչ տարբերվում է հայելիների աշխարհից։ Մենք տեսնում ենք այն, ինչ մեզ ներկայացնում են, իսկ ներկայացնողները, եթե տեսնեն այն, ինչ իրենց պահանջի հիմքում կարող է դրվել, վիճակը բոլորովին այլ կլինի»։

Տպել
2444 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը