Չանսաց ՄԱԿ-ի ու ԵՄ-ի կոչերին. Անկարան հատուկ նշանակության զորքեր է ուղարկել Աֆրին

Թուրքական կողմը հատուկ նշանակության զորքեր է ուղարկել Աֆրին` քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու եւ տարածաշրջանում զինված օպերացիան հաջողությամբ ավարտելու համար: Այս մասին NTV-ին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: 

«Հատուկ նշանակության մեր ուժերն ուղարկվել են Աֆրին, որպեսզի պաշտպանենք քաղաքացիներին եւ ապահովենք օպերացիայի հաջող ավարտը»,- ասել է Բոզդաղը: Նրա խոսքով՝ թուրքական կողմի օդային հարվածները քրդերի դիրքերի ուղղությամբ եւս կշարունակվեն:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել անհապաղ հրադադար հաստատել Սիրիայի ողջ տարածքում, նախեւառաջ՝ Դամասկոսից ոչ հեռու գտնվող Արեւելյան Գուտայի շրջանից վիրավորների տարհանում իրականացելու նպատակով: Նման որոշում էր կայացրել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Այնուհետեւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ էր արել սիրիական հիմնախնդրի շուրջ Աստանայի բանակցություններում որպես երաշխավոր հանդես եկած կողմերին երաշխավոր լինել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում մեկամսյա զինադադարի որոշումը կյանքի կոչելու հարցում։

Նա նման պատասխան էր տվել այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի ԱԽ-ի այս որոշումը վերաբերում է նաեւ Աֆրինին, որտեղ հունվարի 20-ից ռազմական գործողություն է իրականացնում թուրքական ԶՈւ-ն: «Աստանայում ընդհանուր համաձայնության եկած երկրներն ի դեմս Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պետք է պատասխանատու լինեն ու որպես երաշխավոր հանդես գան Սիրիայում զինադադարի ռեժիմի լիիրավ կյանքի կոչման համար՝ չնպաստելով լարվածության է՛լ ավելի մեծ աճին»,- ասել էր նա:

Նշենք, որ Թուրքիայի փոխվարչապետ եւ կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վրա ՄԱԿ-ի ԱԽ-ի նոր որոշումը չի ազդի:  Բոզդաղը դա բացատրել է այն հանգամանքով, որ Սիրիայում մեկամսյա հրադադարի որոշումն իրենց վրա չի տարածվում, քանի որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի հյուսիսում պայքարում է ահաբեկչության դեմ:

Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո` հունվարի 21-ին, թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաեւ ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

Տպել
652 դիտում

Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)