Ես ԵԼՔ-ը չեմ պատկերացնում առանց մեզ, չի կարող լինել առանց մեզ ԵԼՔ-ը. Էդմոն Մարուքյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Հարցին, թե ԵԼՔ-ում որոշման հանգեցի՞ն Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալ-չդառնալու հարցի հետ կապված, քանի որ խոսակցություններ կան, որ թեժ բանավեճեր են ընթանում այս հարցում, Մարուքյանը պատասխանեց, որ բամբասանք մեկնաբանելը  իմաստ չունի, ԵԼՔ դաշինքում միշտ էլ տարբեր հարցերով թեժ բանավեճեր են, եւ վերջում որոշումները կայացվում են կոնսենսունսով։ Բանավեճ է լինում, վերջում հասնում են կոնսենսունսի։ Նա նշեց, որ կոնսեսունս կա այն մասին, որ ԵԼՔ դաշինքի համար Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը անընդունելի է։

Հարցին, թե տարաձայնություններ կա՞ն, Մարուքյանը պատասխանեց, որ եթե կա քննարկում, կա բանավեճ, վերջում պետք է եզրահանգման գան։ Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մեթոդի հարցում կա՞ն տարակարծություններ, օրինակ՝ ինքը համարում է, թե պետք չէ դուրս գալ փողոց եւ պայքարել, ասել՝ Սերժ Սարգսյան, մի՛ արի նստի վարչապետ, երբ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ պետք է փողոցային պայքարով դեմն առնել, Մարուքյանը ասաց. «Ես չեմ կարող քննարկման թեմաները, քննարկման մանրամասները դուրս հանել, առանց իմ գործընկերների հետ քննարկելու, առանց նման որոշում ունենալու։ Բնականաբար, տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, եւ հիմնական մտահոգությունը, հիմնական քննարկումը այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքը ունենա արդյունավետ պայքարի միջոց։ Ինչ վերաբերվում է մամուլի նյութերին, թե Էդմոն Մարուքյանը ուզում է ԵԼՔ-ը լքի, ես ձեզ խնդրում եմ նման բամբասանքների չտրվել, ԵԼՔ-ը ընդհանրապես ես չեմ պատկերացնում առանց մեզ, եւ չի էլ կարող լինել առանց մեզ ԵԼՔ-ը։ Էդմոն Մարուքյանը ԵԼՔ դաշինքի 3 վարչության կողմից ընտրված առաջին համարն է եղել, ես եմ գլխավորել դաշինքի ցուցակը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը դաշինքի 3 ուժերից մեկն է, եւ առանց մեզ չկա ԵԼՔ դաշինք»։

Հարցին, եթե չունեն որոշում, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը ինչո՞ւ է նրան գործուղել Ազատության հրապարակ, Մարուքյանը ասաց, որ դա չեն քննարկել, իրենք քննարկում են ծրագիր, ճանապարհային քարտեզ, գործողություններ, եւ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանում մեկնաբանել է դա։

Հարցին, թե ԵԼՔ-ում բոլորը հավասարաչա՞փ ընդդիմադիր են, թե՞ բոլորը ընդդիմադիր են, որոշներն ավելի ընդդիմադիր են, քան մյուսները, Մարուքյանը ասաց, որ բոլորը հավասար չափով ընդդիմադիր են։ Դիտարկմանը, թե դա այդպես չի երեւում, ԵԼՔ-ում տարբեր ուժեր կան, տարբեր անհատներ, մեկը համարձակ խոսում է Սերժ Սարգսյանի դեմ եւ ասում է, որ նա պետք է չլինի, մյուսն ավելի ինստիտուցիոնալ կառուցողական դիրքերից է հանդես գալիս, Մարուքյանը հակադարձեց՝ ասելով. «Դուք նշեցիք տարբեր, բոլորն էլ համարձակություն ունեն, խնդիրը հետեւյալում է՝ այդ խոսակցությունը մեզ ի՞նչ արդյունքներ կտա, մեզ ո՞ւր կտանի, եւ երբ որ մենք կորոշենք, թե ինչ ծրագրով ենք հանդես գալիս, դա կհրապարակենք, բոլորդ կիմանաք»։

Տպել
1690 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է