Ինչո՞վ է աչքի ընկել բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն

Ազգային ժողովի Հանրապետական եւ ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են  բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների թեկնածությունները։ Նրանց թվում է նաեւ փաստաբան Հայկ Հովհաննիսյանը, որը առնչություն ունի որոշ փաստաբանների դեմ իրականացվող արշավի հետ: Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Հայկ Հովհաննիսյանի առաջադրմանը:

Վարոսյանը մասնավարապես գրել է. «Փաստերը խոսուն են կամ ով ով է...
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները որպես ԲԴԽ թեկնածու առաջադրեցին փաստաբան Հայկ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Ո՞վ է իշխող կոալիցիայի ընտրյալը, ինչո՞վ է աչքի ընկել փաստաբանական գործունեության ընթացքում։
Առաջին անգամ մեր այս գործընկերոջ անունը լսեցի 2015թ. հոկտեմբերի 26-ին, երբ Փաստաբանների պալատում ինձ ու Լուսինե Սահակյանին «ճիշտ ուղու վրա դնելու» նպատակով հավաք-դատաստան էր կազմակերպվել, իսկ պարոն Հայկ Հովհաննիսյանը ոչ ավել, ոչ պակաս այդ հավաքի վարողն ու մեզ խարազանողներին հերթով ձայն տվողն էր։
Ուղիղ մեկ տարի անց պարոն Հ.Հովհաննիսյանը կրկին նույն դահլիճում նստած էր նույն Արա Զոհրաբյանի կողքին ու վարում էր այս անգամ փաստաբան Վահե Գրիգորյանի վերաբերյալ հրավիրված նույն կոմսոմոլական ոճի պալատական հավաք-քննարկումը։
2017թ. մարտի 15-ին պարոն Հայկ Հովհաննիսյանը անհրաժեշտ համարեց մամուլի ասուլիսով հանդես գալ ու հակադրվել փաստաբանների պալատի մենաշնորհ դիրքի դեմ հանդես եկող փաստաբաններին, չմոռանալով դրական գնահատել Արա Զոհրաբյանի ղեկավարության տարիներին փաստաբանների պալատի հետ կատարվողը։
Իսկ 2017թ. սեպտեմբերին փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների ժամանակ պարոն Հայկ Հովհաննիսյանն այնպիսի հարցազրույց տվեց ի պաշտպանություն Արա Զոհրաբյանի, որ վերջինս այն տեղադրեց իր ընկերության կայքում։

Կարծում եմ վերը շարադրվածը լրացուցիչ մեկնաբանելու կարիք չունի, ու բոլորին պարզ է, թե ինչ է կատարվում, ով ում բարեկամն է ու քանի գրոշի արժեք ունի Փաստաբանների պալատի անկախության մասին առասպելը...»:

Տպել
1450 դիտում

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը