Վաշինգտոնում ու Բեռլինում եւս տոնել են Ղարաբաղյան շարժման 30-ամյակը

28/02/2018 schedule09:17

Փետրվարի 25-ին Վաշինգտոնի Սբ. Խաչ հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Արցախի ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, իր խոսքում Արցախի մշտական ներկայացուցիչը ներկայացրել է ազատագրական շարժման պատմությունը և ընդգծել Արցախի անկախության համար պայքարի և հանրապետության հետագա զարգացման գործում սփյուռքի կարևոր դերը։ 

Ռոբերտ Ավետիսյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության կեցվածքին, Արցախի Հանրապետությունում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին։

Իսկ փետրվարի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը ելույթ է ունեցել Բեռլինում կայացած միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին, որին մասնակցել են Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները։

Արցախի մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և ղարաբաղյան շարժման իրավական ասպեկտներին։ Այնուհետև Հարություն Գրիգորյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը և Արցախում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին ու քաղաքական զարգացումներին։

Տպել
1853 դիտում

Կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ

Նախարարն ընդունել է Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

«Արմենիա» ավիաընկերության առաջիկա ծրագրերը` վարչապետի ու հիմնադիր-նախագահի քննարկման թեմա

Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ (լուսանկարներ)

Արդարադատության նախարարի այցը՝ Ֆրանսիայի Հանրապետություն

Վարչական վարույթ օտարերկրյա ուսանողների նկատմամբ՝ կեսգիշերին հրավառություն անելու համար

ՀՀ-ն դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի դիտորդ

Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն է հափշտակել (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը զրկվել է Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից

Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքով քրգործը

Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը

Կկարողանանք պաշտպանվել Բրազիլիայի դեմ խաղում. Կոստա Ռիկայի գլխավոր մարզիչ

Գյումրիում կեսօրին այրվել է Դավիթ Հարությունյանի ավտոմեքենան

ԱԱԾ-ն շրջափակել է Շմայսի առանձնատունը, գործողություններ են իրականացվում. ԱԱԾ-ն հաստատում է

Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Որակավորվելու մեր շանսերը դեռ զրոյական չեն. Բրայան Ռուիսը՝ ՀԺ-ի հարցին

Հարցը վերաբերվել է եղբորս աղջկա անձնական կապերին. Վստրեչի Ապերը պատրաստվում է վերադառնալ

Ինչ է կատարվում ԵԿՄ-ում, ով կդառնա միության նախագահը. Սերժ Սարգսյանը՝ թեկնածուների շարքում