ԱԺ-ն ԲԴԽ կազմ է ընտրում. Ծառուկյան դաշինքը կողմ է իշխանության թեկնածուներին

Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկեց Բարձրագույն դատական խորհրդի կազմի հինգ անդամների ընտրությունը: Ընտրությանը մասնակցում էին բոլոր քաղաքական ուժերը: Երեկ ԵԼՔ դաշինքը հայտարարել էր, որ պարտադիր մասնակցելու են քվեարկությանը: Այս ուժը, հավանաբար դեմ կքվեարկի, Ծառուկյան խմբակցությունը որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, բայց քիչ առաջ Գեւորգ Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր թեկնածուների նկատմամբ դրական կարծիք ունեն:

Թեկնածուներն են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը եւ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։

Բարձրագույն դատական խորհուրդն է հանրապետության նախագահին առաջարկելու նշանակել դատավորների, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու հարցերը, նաեւ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը:

Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան առաջիկա ժամերին:

Տպել
1202 դիտում

Հակոբ Հակոբյանը ապօրին կառուցապատում է իրականացնում եւ սպառնում բնակիչներին. Ելք դաշինք

Եղվարդում չարաշահումներով են թույլատրել կառուցել նավթավերամշակման գործարան. ՔԿ

Ախուրյանցի աշակերտների ծնողները զինվորների համար ապառիկով էին սնունդ գնել. նրանք ցնցված են

Կաշխատենք, որ լավ տրամադրություն լինի ոչ միայն թիմում, այլեւ երկրպագուների մոտ. Ակինֆեեւ

Շնորհակալություն եւ աջակցություն. Բակո Սահակյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ. Շուշան Պետրոսյան

Նախագահը հաստատել է Խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը

Արմավիրի եւ Բաղրամյանի ԵԿՄ կառույցները ժամանակավորապես կասեցրել են գործունեությունը

Հսկայական է նրա ավանդը. Արա Բաբլոյանը ցավակցել է Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

Ես այդքան թուլամորթ չեմ. Մանվել Գրիգորյանի կինն իր ինքնասպանության մասին (տեսանյութ)

5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

Չենք մտածում հետագա փուլերի մասին. Չերչեսովը՝ ԱԱ-ում ՌԴ ընտրանու շանսերի մասին

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ի՞նչ է սպասվում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին

Արմավիրում պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը. ցույցեր

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, վարչապետին, բայց չի ստացվի. ԱԱԾ տնօրեն

ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվում է Հայաստանին. Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա

ԵԱՀԿ պետությունների դեսպանները ծանոթանում են Հայաստանի ներքին վիճակին. հանդիպում ԱԳՆ-ում

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից