Ազգայնացնել «Զվարթնոց» օդանավակայանը, չեղարկել կոնցեսիոն պայմանագիրը․ Թարխանյանի կոչը

28/02/2018 schedule13:32

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը Հայաստանի երիտասարդներին կոչ է անում  դուրս գալ բողոքի ակցիայի եւ կանխել «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ապամոնտաժումը։ 

Նրա հայտարարության մեջ ասված է․ «Սիրելի երիտասարդներ, Հայաստանի պետականության վերականգնման պահից անցել է գրեթե 100 տարի։ Այս ժամանակահատվածում մեր պապերն ու հայրերը կարողացան բզկտված եւ թալանված երկրից ստեղծել զարգացած եւ ապագային միտված պետություն։ Նրանք կառուցեցին քաղաքներ եւ ճանապարհներ, գործարաններ եւ աստղադիտարաններ, կայարաններ եւ օդանավակայաններ

Միջազգային հանրության կողմից ճանաչված անզուգական շենքերը եւ շինությունները դարձել են մեր ազգի հպարտությունը եւ համարվում են 20-րդ դարի համաշխարհային ժառանգության  հուշարձաններ, եւ դրանց շարքում առաջին հերթին «Զվարթնոց» օդանավակայանն է։ «Զվարթնոց» օդանավակայանը դա ժամանակակից եւ յուրահատուկ շինություն է, որը բոլորի կողմից ընկալվում էր, որպես ապագայի կոսմոպորտ, եւ որը կապում էր Հայաստանը ողջ աշխարհի հետ, իսկ 1988 թ երկրաշարժից հետո հազարավոր կյանքերի փրկության երաշխավորը դարձավ։

2001 թ  Հայաստանի ղեկավարության հովանավորությամբ կոնցեսիայի պայմանագիր ստորագրվեց եւ օդանավակայանի շենքը փոխանցվեց Էդուարդո Էրնեկյանի տնօրինմանը, նրա արդիականացման եւ 30 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելու, իսկ 2030 թ նորացված օդանավակայանը հայկական պետությանը վերադարձնելու պայմանով։

Փոխարենը՝  արդեն 10 տարի է Էրնեկյանի թիմակիցները պայքար են մղում պետական սեփականություն հանդիսացող «Զվարթնոց» օդանավակայանի շենքը քանդելու համար։ Անձնական արժանապատվությունից զուրկ, անկուշտ եւ կոռումպացված պաշտոնյաները ցանկանում են ավարտել, 2001 թ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ սկսված, օդանավակայանի անհատույց սեփականաշնորհումը, թաքնվելով Էդուարդո Էրնեկյանի հետ կոնցեսիայի խայտառակ պայմանագրի  հետեւում։ Շնորհիվ Հայաստանի եւ միջազգային ճարտարապետական հանրության ջանքերի մինչ այսօր հաջողվում էր պաշտպանել «Զվարթնոցը» կոռումպացված պաշտոնյաների ոտնձգություններից։

Կառավարությունները, որոնք նախաձեռնել են օդանավակայանի քանդումը, տապալվել են, դուրս են մղվել պատմական ասպարեզից, իսկ մեր «Զվարթնոց» օդանավակայանը, որպես մի դիրքապահ զինվոր, շարունակում է պաշտպանել մեր Հայրենիքի օդային սահմանը։

Այսօր կարող ենք համոզված կերպով պնդել․ «Եթե ձեզ հարկավոր չէ «Զվարթնոց» օդանավակայանը, եթե այն ձեզ խանգարում է, ապա մեզ՝ Հայաստանի երիտասարդներիս եւ բոլոր քաղաքացիներին, այն հարկավոր է։ Մենք գիտենք ինչպես այն արդիականացնել եւ ինչ անել նրա հետ»։

Այսպիսով մենք պահանջում ենք ազգայնացնել օդանավակայանի, չեղարկել  կոնցեսիոն պայմանագիրը եւ վերադարձնել մեր օդային սահմանը։

Կոչ եմ անում միանալ մեր պահանջներին եւ մասնակցել բողոքի ակցիային, որը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 10․00-ին Հանրապետության Հրապարակում, կառավարության շենքի դիմաց»։

Տպել
3288 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին