Ավազակային հարձակման ենթարկված գյումրեցի փոխտնօրենի գործով կա ձերբակալված անձ

Գյումրիում թիվ 30 դպրոցի փոխտնօրեն  Ալինա Ավետիսյանն ավազակային հարձակման էր ենթարկվել 2017 թվականի դեկտեմբերի 6-ի կեսօրն անց: Դիմակավորված 2 անձ որպես զենք հանդիսացած դանակի սպառնալիքով եւ բռնությամբ մուտք էին գործել   Մինաս Ավետիսյան 37 շենքի բնակիչ, 44-ամյա Ալինա Ավետիսյանի բնակարան: Վերջիններս  բնակարանատիրոջ  կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են խոշոր չափի գույք։ Դեպքի մասին տուժողն էր տեղեկացրել իրավապահ մարմիններին եւ ներկայացրել հաղորդում: Հարձակումից կարճ ժամանակ անց, Շիրակի մարզի դատախազի  հանձնարարությամբ դեռ դեկտեմբերին  քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1,2,3,4 կետերի հատկանիշներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ Ալինա Ա.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը 1976 թ. ծնված Արմեն Թ.-ն է: Ավազակային հարձակումից 2.5 ամիս անց, փետրվարի 27-ին  Արմեն Թ.-ն Գյումրիի Շիրակացու փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և ներկայացվել Շիրակի մարզի քննչական վարչություն:

«Այդ անձը ձերբակալված է որպես գործով կասկածյալ: Կասկածանքի բավարար ապացույցներ հավաքելու դեպքում նրան կառաջադրվի համապատասխան մեղադրանք: Նախաքննական մարմինն այս պահին  զբաղված է ապացույցների ձեռքբերմամբ: Ձերբակալված կասկածյալը Գյումրու բնակիչ է: Այլ բան ասել չեմ կարող, քանի որ նախաքննությունն ընթացքի մեջ է»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց  ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

ՀՀ Ոստիկանության տեղեկատվության համաձայն, ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի հայտնաբերման եւ  հանցագործությունը կատարած երկրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:  

 

 

 

Տպել
793 դիտում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արևելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ բնակավայրերը. Հովհաննիսյանը խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

Ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, դա չեն արել ՔՊ-ի համար, եղել է ժողովրդի պահանջը

Կրթական համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը. Սարգսյան

Հեղափոխությունը գայլերի կեր չդարձնել. Սեպտեմբերի 23-ին ձայն տալ «Նոր Հայաստանի» օգտին. կոչ Եվրոպայից

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Yerevan.today-ում կատարված խուզարկությունից առաջ կայքը հարձակման է ենթարկվել. խմբագիր

Նոր Հայաստանում միակուսակցականության վերադառնալու վտանգ չկա, ինչը վկայում է Փաշինյանի անցած ուղին. Վ. Գերավետյան

ՀՀ-ում մեկնարկել են զորամասերի հետախուզության ծառայության պետերի հրամանատարական հավաքներ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

Չենք մտել ու չենք մտնելու անօրինական գործարքի մեջ որեւէ քաղաքական ուժի հետ. «Սանիթեք»

Երբ ընդդիմություն խաղացողները մեծամասնություն են

Իլ-20-ի կործանման էխոն. Մոսկվայում Իսրայելի դեսպանին ԱԳՆ են կանչել

Ֆորպոստ. «ՌԱՕ ԵԷՍ»-ի սիրելիները

Կնիկ է ուզում, բեղուն է ուզում, մի քանի հատ է ուզում

Թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով են անու՞մ. քննարկում

«Կրեդիտ Սերվիս».  երկար սպասված դատավճիռ

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում