Գուցե տեսե՞լ եք, որ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք է բաժանվում․ Նազարյան

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի ելույթին հարց ուղղեց նրան․

«Պարոն Սարգսյան, ձեր ելույթում ասացիք, որ կոռուպցիան կործանարար նշանակություն ունի երկրի համար, ես ուզում եմ իմանալ կոռուպցիոն ո՞ր դեպքը կոնկրետ ձեզ բարկացրեց Հայաստանում։ Գուցե այն, որ ընտրակաշառք է բաժանվում ընտրությունների ժամանակ՝ ՀՀԿ-ի կողմից: Դա քաղաքական կոռուպցիա է: Գուցե ձեզ բարկացրել է այն, որ տարբեր պաշտոնյաներ զբաղեցնելով պետական պաշտոններ օֆշորներում ընկերություններ են գրանցում եւ օգտվելով բյուջեից հարստանում են։ Կամ գուցե, դուք տեսել եք այստեղ գտնվող պատգամավորների հայտարարագրերը, իրենց հարստությունները, ունեցվածքը, առանձնատները, մեքենաները՝ շքեղ, եւ դա է ձեզ բարկացրել։ Ես խնդրում եմ կոնկրետ օրինակով ասեք, կոռուպցիոն ո՞ր դեպքն է ձեզ բարկացրել, որովհետեւ այսօր ընդհանուր քննադատություններ շատերն են հնչեցում, այսօր Մարտի 1-ն է, բոլորը ցավակցում են, ասում են, որ մեղավորները պետք է պատժվեն, բայց քչերն են մատնացույց անում մեղավորներին»,- նշեց ԵԼՔ խմբակցության պատգամավորը։

Սարգսյանը պատասխանեց. «Դուք նշեցիք կոնկրետ դեպքեր եւ դուք նշեցիք, ոչ թե ես։ Ինձ առանձին դեպք չէ, որ զայրացնում է, եւ առանձին դեպքի վրա չէ, որ ես պետք է հիմնեմ իմ վերաբերմունքը։ Մանավանդ, լսել եմ դեպքերի մասին, բայց այդ դեպքերի իրականությունը եւ ոչ իրականությունը, կամ զուտ անհանդուրժողականության արդյունք լինելը: Ես դատավոր չեմ, հետեւաբար՝ իմ վերաբերմունքն ընդհանուր է։ Քանի որ տեսնում եմ, լսում եմ, ոչ թե մեկ, տասը, այլ գուցե հարյուրավոր՝ փոքր, կամ գուցե մեծ դեպքերի մասին։ Հասկանում եմ, որ չի կարող պատահել, որ երկրում կոռուպցիոն երեւույթներ չլինեն, եթե կա նմանատիպ ֆոն, եւ ոչ միայն ֆոն, այլ նաեւ վերաբերմունք հանրության կողմից, որը արտահայտվում է ոչ միայն պարզ բողոքով, արտահայտվում է անտարբերությամբ, որոշ հարցերում։ Արտահայտվում է, գուցե նաեւ իրենց վերաբերմունքով ընտրություններին, եւ արտահայտվում է ի վերջո արտագաղթով»։

Տպել
2141 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)