Քրեական օրենսգրքի նոր փոփոխությունը լրագրողների համար նոր հնարավորություն չէ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Այն գործադրին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերվում է լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմանը:

Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասը նոր խմբագրում է ստացել: Գործող օրենսգրքով սահմանված է. «Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»: Առաջարկվող նախագծում նույն կետը սահմանվել է հետեւյալ խմբագրմամբ. «Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

«Իրավունքի գերակայություն» հկ-ի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջարկվող փոփոխությունը ընդամենը օրենսգրքի նշված հոդվածի թերությունը վերացնելուն է միտված: «Օրենքը թերություն ուներ: Այնպես էր ձեւակերպված, որ պետք է տեղի ունենար լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում եւ դա պետք է տեղի ունենար պետական մարմնի ներկայացուցչի կողմից: Թերություն էր, այս նախագծով թերությունը վերանում է: Դա նոր հնարավորություն չի լրագրողների համար, նոր պաշտպանության միջոց չէ: Դա նախկինում կար, ուղղակի թերի էր, որն այսօր վերացնում են»,- ասաց Դավիթ Ասատրյանը:

Մեր հարցին, թե ձեզ հայտնի՞ է դեպք, որ այդ թերության պատճառով համարժեք պատասխանատվություն չի կիրառվել լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած անձի նկատմամբ, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց:

Դավիթ Ասատրյանը հիշեցրեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ բռնության սպառնալիք հնչեցնելու դեպքը, երբ քրեական գործը կարճվել էր: «Այնքան թույլ է Քրեական օրենսգրքի այդ հոդվածի փաստացի կիրառությունը, որ դեպքը չի հասել նրան, որ օրենքի խնդիր լինի: Ընդհանրապես խնդիր կա օրենքի կիրառության հետ կապված: Անհստակությունը ընդհանրապես խնդիր չէր առաջացնում»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, այս փոփոխությունն առկա վրիպակներն է ընդամենը ուղղում: «Իրականում օրենքի ակնհայտ վրիպակի ուղղում էր, որը նոր հնարավորություն չի տալիս: Դա նախկին ինստիտուտն է, որը չէր կարող գործել օրենքի վրիպակի պատճառով»,- եզրափակեց Դավիթ Ասատրյանը:

Տպել
1449 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք