Արմեն Աշոտյանը մարտի 1-ին Սումգայիթի կոտորածների խնդրով դիմել է իր եվրոպացի գործընկերներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 1-ին նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահներին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին եւ անդամներին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի իր գործընկերոջը  եւ հանձնաժողովի անդամներին՝ տրամադրելով վերջիններիս փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը:

Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, Արմեն Աշոտյանն հույս է հայտնել, որ Ադրբեջանի կողմից իրագործված զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները կստանան թիրախային եւ ոչ երկիմաստ բնութագրումներ խորհրդարանական վեհաժողովներում, հատկապես Եվրոպական խորհրդարանում՝ նպաստելով ինչպես մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման կանխարգելմանը, այնպես էլ տարածաշրջանում  կայունության եւ անվտանգության ապահովմանը:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված Եվրոպական խորհրդարանի բանաձեւերին. մասնավորապես առանձնացվել են 1988 եւ 1992 թվականների բանաձեւերը, որոնք եւս մեկ անգամ հաստատում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը:

Տպել
780 դիտում

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մ. Գրիգորյանի արարքների մասին

Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներ սկսելու համար

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել

ԱԺ արտահերթ նիստ վաղը. կքննարկի Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացման. Նեթանյահու

ԵԱՀԿ-ն պատրաստ է խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը. հանդիպում կառավարությունում

Գորիսում 14-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել կտորե գոտիով կախվելու եղանակով

Հայաստանի վարկանիշն աշխարհում միայն կբարելավվի. Տիգրան Բալայան

Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է աշխատանքից. պատճառը խոշոր չափի յուրացո՞ւմն է

Տիգրան Թամրազյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում

Իմ համար խորը անակնկալ էր. Մանվել Գիրգորյանի օգնականը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

Մենք գործ ունենք 3-րդ հանրապետության մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ

Գյուղացիները կաթով բեռնված մեքենաներով բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց

Երբ տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունները. պարզաբանում է Մուկուչյանը

Ծառուկյան խմբակցության պատգամավորի լիազորությունները դադարեցված են

Վրդովված ենք. ՀՀԿ-ն հատուկ հայտարարություն է տարածել Գրիգորյանի ձերբակալության մասին