Պահանջվող դեղատոմսի փոխարեն փորձել են կնիքով եւ բժշկի ստորագրությամբ դեղորայք ձեռք բերել

03/03/2018 schedule14:00

Մարտի 1-ից դեղատոմսով բաց թողնվող հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերն այսօր դեղատներում հարցրել են առանց դեղատոմս ներկայացնելու: «ՀԺ»-ն հարցում է կատարել Երևան քաղաքի կենտրոնական մի շարք դեղատներում, որոնց աշխատակիցների վստահեցմամբ, նշված դեղերը առանց դեղատոմս բաց չեն թողնվել, իսկ դեղատոմս ունեցող այցելուներ դեռ չեն եղել:

Պարզվում է, հասարակության զգալի մասը, տեղյակ լինելով կատարված փոփոխության՝ առանց դեղատոմսի հակաբիոտիկներ, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղորայք ձեռք բերելու արգելքի մասին, այնուամենայնիվ այդ դեղերն առանց դեղատոմսի հարցրել են մեր այցելած բոլոր դեղատներում: Նշենք, որ Կառավարության համապատասխան որոշմամբ, փոխվել են նաեւ դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու կարգը: Ըստ այդմ, դեղատոմսերում գրվելու են դեղերի համընդհանուր (ջեներիկ) անվանումները: Որեւէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվել է:

Տեղյակ լինելով դեղատոմսի ձևի փոփոխման մասին՝ քաղաքացիները փորձել են մեկ կնիքով եւ բժշկի ստորագրությամբ թղթով դեղորայք ձեռք բերել, սակայն դեղատների աշխատողների վստահեցմամբ նրանք մերժվել են:

Դեղատներից մեկում մերժված հաճախորդի ներկայացրած թուղթը

Գրեթե բոլոր դեղատներում մեզ վստահեցրին, որ վերջին շաբաթում եւ հատկապես երեկ՝ մինչև ուշ գիշեր բնակչությունը տոպրակներով դեղորայք է գնել եւ մեծ հերթեր են գոյացել: Նրանց կարծիքով մարդկանց մեծ մասը խուճապի են մատնվել ու առնում են անգամ այն դեղերը, որոնք դեռևս մի քանի ամիս կարելի է առանց դեղատոմսով ձեռք բերել: Ընդհանուր վիճակագրական տվյալներով միջին եւ միջինից բարձր տարիքի անձինք են եղել դեղատներում, երիտասարդները համեմատաբար քիչ տոկոս են զբաղեցրել:

Դեղատների աշխատակիցներից շատերը վստահեցնում են, որ այսօրվա հաճախորդներն հիմնականում տեղյակ էին կատարված փոփոխություններից, ուղղակի ցանկանում էին ստուգել, արդյո՞ք իրականում ամեն ինչ այդքան լուրջ է, ինչպես ներկայացվում է: Դեղատներում ասացին, որ այսօր առանց դեղատոմս հավասարապես հարցրել են եւ՛ հորմոնալ դեղեր, եւ՛ հակաբիոտիկներ:

Վերջին ժամանակներս մեծ աղմուկ հանած Կառավարության նոր որոշումը՝ դեղերի վերաբերյալ՝ հասարակության կողմից ամենաքննարկվող եւ մտահոգող հարցերից մեկն է: Այսօր դեղատուն մտած 47- ամյա կինը բողոքում էր, ու ասում, որ շատ սխալ բան են արել. «Ես վահանաձև գեղձի խնդիր ունեմ, իմ դեղը հորմոնալ է, ես պետք է խմեմ ամեն օր: «Սիրմեդ» բժշկական կենտրոնից է բժիշկս, իսկ ինքը տեղում է լինում շաբաթը երկու անգամ ընդամենը, հիմա ինչ, եթե դեղս պրծավ ես որտեղից գտնեմ այդ պահին բժշկին, որ գնամ դեղատոմս վերցնեմ, էլ չեմ ասում, որ ամեն անգամ իր մոտ մտնելը արժե 10 հազար դրամ»,-ասաց նա: 47 -ամյա տիկինն ասում է, որ հիմարություն է համարում հորմոն պարունակող դեղերի դեղատոմսով բաց թողնելը, պարզաբանելով. «Ինչի պիտի մարդ հենց էնպես խմի, եթե խնդիր չունենա, դա էլ հո հոգեմետ դեղ չէ»: Վերջինս նշեց, որ այսուհետ Թբիլիսիից կամ Մոսկվայից բերել կտա իր դեղերը, քանի որ ամեն անգամ չի պատրաստվում գնալ բժշկի մոտ:

Դեղատներից մեկի աշխատակից Հարութ Հարոյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ շատերը դեռ նորմալ չեն էլ տիրապետում, թե ինչ փոփոխություններ են եղել. «Դեղատոմսերը մոտ վեց ամիս պահվելու են ապա ներկայացվելու հատիկ առ հատիկ հաշվվելու են, թե յուրաքանչյուր դեղատնից քանի դեղատումս է դուրս եկել: Մեզ մոտ մեկը եկավ, սովորական թղթի վրա էր գրված դեղի անունը մի կնիք էր ու բժշկի ստորագրությունը, անտիբիոտիկ էր ուզում՝ չենք տվել քանի որ չէր համապատասխանում պահանջվող դեղատոմսի ձևին»:

Դեղատան աշխատողն ասաց, որ դեռ մի դեպք ենք արձանագրել եւ բնական է, քանի որ առաջին օրն է: «Մարդիկ էլ կային, որ գիտեին ուղղակի համեզվելու համար նորից էին հարցնում», ասաց նա: Դեղատան աշխատողն ավելի շատ հակված է այն տարբերակին, որ հիմնականում անտեղյակության պատճառով են վերջին շաբաթում շատ դեղեր գնել, բացի հակաբիոտիկներ, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերից տարել են այլ դեղեր:

Նշենք որ որեւէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվելուց բացի սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձեւաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի տրամադրվող դեղերի համար: Ինչ վերաբերում է դեղատոմսի  ժամկետներին, ապա, թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս:

Միայն դեղատոմսով դեղ բաց թողնելու փոփոխությանը, սակայն, նախատեսվում է անցնել աստիճանաբար: Մարտի 1-ից դեղատոմսով բաց են թողնվելու հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն մնացած բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող:

                                                                                         Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 2-ի համարում:

 

Տպել
6765 դիտում

Զինվորի տուն վերականգնողական կետրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի