Բելառուսական ընկերություններին առաջարկվել է ուղեվարձի ավտոմատ վճարման մրցույթին մասնակցել

01/03/2018 schedule19:06
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 1-ին հյուրընկալել է Բելառուսից ժամանած պատվիրակությանը՝ Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, փոխանցում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին բելառուսական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղված են ճանապարհաշինության, սպասարկող տեխնիկայի արտադրության եւ տրանսպորտային համակարգերի ավտոմատացման ոլորտներում:
Նախարարը, ողջունելով հյուրերին, հույս է հայտնել, որ քննարկման ընթացքում եւ հաջորդիվ կուրվագծվեն համագործակցության ուղիներ այս ոլորտներում:
Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում ճանապարհաշինական եւ տրանսպորտային բարեփոխումներին վերաբերող ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերը, նշել այն ուղղությունները, որով հնարավոր է գործակցություն բելառուսական ընկերությունների հետ:
Մասնավորապես, նա անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» հարավային հատվածում բարդ ենթակառուցվածքներ պարունակող 70կմ-անոց հատվածի շիննախագծին, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության ձեւաչափով: 
Նախարարն առաջնահերթ ընդգծել է միասնական տրանսպորտային ցանցի ներդրման նախագիծը, որը կընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը: 
Հյուրերը ներկայացրել են բելառուսական ընկերության նախագծած համակարգը, որով ուղեւորավարձի վճարումը լիովին ավտոմատացված է. աշխատում է քարտային՝ առանց կոնտակտի սկզբունքով, հնարավորություն է տալիս ղեկավարել երթուղիները եւ մեծացնել դրանց արդյունավետությունը: Ընկերությունը առաջարկում է ոչ միայն ծրագրային լուծում, այլեւ տրանսպորտի կահավորման համար անհրաժեշտ սարքավորումներ: 
Նախարարը բելառուսական ընկերություններին առաջարկել է մասնակցել օպերատորի ընտրության մրցույթին:
Զրույցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 2-ին հանդիպում կազմակերպել պատվիրակության եւ հայաստանյան շահագրգիռ ընկերությունների հետ:
Տպել
659 դիտում

Հիացած եմ Հայաստանի գեղատեսիլ վայրերով և հայերի հյուրասիրությամբ. Ուկրաինայի ԱԳ պետքարտուղար

Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում ներքաղաքական զարգացումները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար

ՀՀԿ-ի՝ Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված 56 անդամատոմսերից 5-ը կապ չունեն բուհի հետ

Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Յուրի Բաշմետի հետ

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները հանդիպել են երկրպագուների հետ

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հիվանդանոցում է

Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը

Չեչնիայի նախագահ Կադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին (լուսանկարներ)

Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը (լուսանկար)

Թուրքիայում Իրանի դեսպանատունը ուժեղացված հսկողության տակ է

20 տարվա փչացրածը, 20 օրում չի ուղղվի. Վանեցյանը հանդիպեց հավաքականի ֆուտբոլիստների հետ

Սիսիանում տներից մեկի պատշգամբի փլուզման հետեւանքով 75-ամյա քաղաքացին մահացել է