Սերժ Սարգսյանն ասում է՝ գնդակը Թուրքիայի կիսադաշտում էր. Էդուարդ Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ են կատարել այսօրվանից դադարեցված հայ-թուրքական արձանագրությունների ընթացակարգին:

«Այս տարիների ընթացքում Թուրքիայի Հանրապետությունը չգնաց Ցյուրիխի համաձայնագիր վավերացնելու ճանապարհով, այլ նաեւ նոր պատեր կառուցեցին: Նրանք զրոյի են հասցրել այն հարեւանների թիվը, որոնց հետ խնդիրներ չունեին: Այս համաձայնագրով ՀՀ-ն նպատակ է ունեցել քանդել վերջին քաղաքական պատը, բայց միևեւնույն ժամանակ մենք շահած ենք դուրս եկել, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը գնդակը Թուրքիայի կիսադաշտում էր, հաջորդ քայլը նրանք պետք է անեին: Եվրոպական մեր գործընկերները կարծում էին, որ հայկական կողմն է նախապայմաններ թելադրում, բայց այս տարիները ցույց տվեցին, որ անթույլատրելի նախապայմաններ դրել է թուրքական կողմը: Մենք չենք կարող թույլ տալ, որ Թուրքիան կարող է մեզ հետ նախապայմաններով խոսել»,- ասաց Շարմազանովը:

Նիստում քննարկվել է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները եւ վաղվա՝ ՀՀ 4-րդ նախագահի, ՍԴ անդամի ընտրությունները:

Տպել
1098 դիտում

Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Փարիզյան ֆորումը եւ Հայաստանի դիվանագիտության հերթական քայլը

Վեհափառը դա Աստծուց է. Շարմազանովը՝ Գարեգին Բ-ի մասին

Ինչու Արգամ Աբրահամյանը չի առաջադրվել. պարզաբանում են ԲՀԿ-ից

Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն. Փաշինյանը եւ Տոնոյանը հետեւել են զորավարժություններին (լուսանկարներ)

Ռաֆիկ Գրիգորյանի համար անակնկա՞լ է եղել ՀՀԿ-ի ցուցակում իր անունը տեսնելը. մեկնաբանում է նա

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է ՀՀ-ում գործունեությամբ. հանդիպում նախագահի հետ

Ընտրախախտում է կատարել. ՕԵԿ ավագանու թեկնածուին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը Սիլ Ինշուրանսի հետ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Արզնիում հայտնաբերել է 63-ամյա տղամարդու դի` որոշ հյուսվածքների բացակայությամբ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Ֆրանսիայի արտգործնախարարի քաղաքական ապտակը՝ Էրդողանին

Երկրապահը կողմնորոշված ասել է իր խոսքը` Արամ Զավենի Սարգսյան. ԵԿՄ փոխնախագահ

Ինչու է Վահե Էնֆիաջյանը առյուծներով փողկապ կրում. պատգամավորի բացատրությունը

Գյումրու թիվ 18 դպրոցում դասադուլ է, դպրոցը չի ջեռուցվում

Ռոնալդուի հարսանցուն հարսանեկան զգեստներ է փորձում. նրանք ամուսնանում են

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Միջազգային կառույցները մտահոգված են Կարեն Ղազարյանի ճակատագրով. ՀՀ ՄԻՊ-ը

«Լույս» հիմնադրամը վստահեցնում է՝ գործելու է ի նպաստ հայրենիքի. արձագանք մեր հրապարակմանը

Ավետ Բարսեղյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում է. ԲԿ-ի տնօրեն