Նիստը 1 րոպե լռությամբ սկսելը եւս հարգանքի տուրք է. ինչու իշխանությունը ծաղիկ չի խոնարհում

ՀՀԿ ԳՄ նիստից հետո  ՀԺ-ն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրրքվեց, թե ինչու՞ այս 10 տարիների ընթացքում իշխանությունը հարգանքի տուրք չի մատուցում 2008 թվականի Մարտի 1-2-ի դեպքերի շրջանակներում սպանված առնվազն 10 անմեղ զոհի հիշատակին:

Նկատի ունեինք այն փաստը, որ Սերժ Սարգսյանը, որն ըստ ընդդիմության հայտարարությունների այս զոհերի արյան գնով դարձել է ՀՀ նախագահ, բայց որն այսօր ուղերձ չի հղում, դեպքի վայր ծաղիկ խոնարհելու չի գնում: Մեր հարցին պատասխանելով Շարմազանովը հիշեց այսօրվա ԱԺ նիստը, որի ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

«Դուք սխալվում եք, փաստերն եք խեղաթյուրում: Այսօր ԱԺ նախագահը, որը նաեւ իշխանության մաս է կազմում, բարձրագույն օրենսդրական մարմնում, որը կոչվում է Ազգային ժողով, նիստ է սկսել մեկ րոպե լռությամբ հարրգելով զոհերի հիշատակը: ՀՀ ԱԺ-ն  ամենաբարձր քաղաքական մարմինն է, մեր երկրի եւ նիստերի սկսումը մեկ րոպե լռությամբ եւս հարգանքի տուրք է, ակցիա է, սրանով մենք մեր վերաբերմունքն ենք ցույց տալիս, որ ՀՀ-ն այլեւս չպետք է գնա քաղաքական առճակատման ճանապարհով, մենք պետք է գնանք երկխոսությամբ ճանապարհով: Չկա մեր եւ ընդդիմության ցավը, կա բոլորիս ցավը եւ չպետք է միշտ հետ նայենք եւ մարտի 1-ից ստացված հիմնական դասը, որ մենք պետք է քաղենք դա այն է, որ մենք իրավունք չունենք ընտրական գործընթացների ժամանակ ատելություն սերմանել, բարիկադներ դնենք եւ բաժանենք հասարակությանը  սեւի եւ սպիտակի»,- ասաց Շարմազանովը:

Փաստենք, որ այս 10 տարիների ընթացքում, իշխանության որեւէ ներկայացուցիչ Մարտի 1-ին փողոց դուրս չի եկել եւ Մյասնիկյանի արձանի տարածք չի այցելել, որը համարվում է խորհրդանշական վայր՝ պայմանավորված անմեղ քաղաքացիների սպանությամբ:

Տպել
1240 դիտում

Մոսկվայում շինարարության աշխղեկ հայն ընկել է 3 մետր բարձրությունից և մահացել հիվանդանոցում

Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ (լուսանկարներ)

Ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է մեզ համար հնարավոր դառնալու. Փաշինյանը՝ Աշտարակում և Ապարանում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)