Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը սպասելի եւ տրամաբանական էր. Սաֆրաստյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Հայաստանի նախագահական նստավայրում կայացել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին նախաստորագրած հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ են հայտարարվել: Այս մասին խորհրդի նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերություններում մինչեւ գարուն դրական գործընթացների բացակայության պարագայում, հայկական կողմը կչեղարկի այդ փաստաթղթերը:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այս քայլը բացարձակ տրամաբանական է համարում: Վերջինս երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց.

«Այս քայլը միանգամայն սպասելի էր, որովհետեւ իրադրությունն այնպիսին է, որ Թուրքիան հրաժարվել է այդ արձանագրություններից: Եվ դրա համար այն, ինչ տեղի ունեցավ, միանգամայն տրամաբանական էր»,- ասաց Սաֆրաստյանը:

Նրա խոսքով` հենց Թուրքիան պետք է հարցը կարգավորի: Ինչպես նշում է Սաֆրաստյանը, եթե Թուրքիան ոչ մի քայլ չձեռնարկի, ապա ոչինչ էլ չի ստացվի.

«Իսկ սպասելու իմաստ չկար, որովհետեւ մենք տեսնում ենք, որ իրականում այդ փաստաթղթերը գոյություն չունեցող էին: Տեղի ունեցածը ուղղակի իրական փաստի արձանագրում է»,- հավելեց թուրքագետը:

Նրա կարծիքով` Թուրքիան չի գնա քայլերի: Սաֆրաստյանի խոսքով`մինչեւ օրս ոչ մի կարեւոր քաղաքական ուժ հանդես չի գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման տեսակետներով, ինչն էլ նշանակում է, որ Թուրքիան գոնե դեռ չի պատրաստվում դրական տեղաշարժ արձանագրել:

Իսկ ԱԱԽ նիստում Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե ապագայում նոր տեղաշարժեր լինեն տվյալ գործընթացում, ապա նոր պայմաններով նոր բանակցություններ պետք է վարվեն:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
2460 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ