Թուրքական մամուլն ակտիվ տարածում է ՀՀ-ի հետ սահմանի պահպանության հրապարակումը (տեսանյութ)

02/03/2018 schedule10:12

Թուրքական լրատվական կայքերը, հատկապես իշխանական, (TRThaber.com, sabah.com.tr, haberturk.com, aksam.com.tr) ակտիվորեն շրջանառում են հայ-թուրքական սահմանի Կարսի հատվածում տեղակայված Մուստաֆա Քոչաք սահմանային զորամասի վերաբերյալ պատրաստված հրապարակումը: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության կողմից պատրաստված հրապարակումը, որին կցված է նաեւ տեսանյութ, անդրադառնում է հայ-թուրքական սահմանի՝ Կարսին հարակից հատվածում իրականացվող հերթապահությանը: Հրապարակման մեջ տեղեկացվում է, որ հայ-թուրքական սահմանը հսկվում է սովորական ու ջերմային տեսախցիկներով, ինչպես նաեւ զինվորներն օգտագործում են գիշերային տեսանելիության սարքեր, փոխանցում է Ermenihaber-ը:«Աշտարակների վրա հերթապահություն իրականացնող զինվորներն էլ մատները զենքի ձգանին պահած հետեւում են, որպեսզի անհրաժեշտ պահի միջամտեն սահմանը խախտելու դեպքերին»,- գրել է Թուրքիայի հեռուստառադիոընկերության լրատվական կայքը՝ TRThaber-ը : Հրապարակման մեջ խոսվում է նաեւ հենց զորամաս լրատվական գործակալության կատարած այցի օրը տեղի ունեցած սահմանային միջադեպի մասին, որի ժամանակ «սահմանապահ զինվորները ակնթարթային միջամտություն են ցուցաբերել»: Սահմանախախտը եղել է Կարսի շրջանի գյուղերից մեկի բնակիչ, որ անհայտ պատճառներով հայտնվել է սահմանային արգելված գոտում:«24 ժամ տեսախցիկներով սահմանը վերահսկող զինվորները անմիջապես նկատել են գյուղացուն ու արագ մեկնելով սահմանային տվյալ հատված, տեղափոխել են վերջինին այլ տեղ՝ թույլ չտալով հատել ՀՀ սահմանը»,- գրում է պետական լրատվամիջոցը՝ ավելացնելով, որ դրանից հետո սահմանապահ զինվորները  ստուգել են սահմանի մոտ 10 կիլոմետրանոց հատվածն ու վերադարձել զորանոց:

Տպել
5532 դիտում

Մեկ հարկային տարում երկու ավտոմեքենա նույն նաձի կողմից ներկրելը ձեռնարկատիրական գործու­նեութ­յուն է. ՊԵԿ

Շինթույլտվության բարդությունները. Քաղաքապետարանում տեղյակ են, բայց միջամտել չեն կարող՝ օրենքին դեմ է

Համայնքային ծառայողներն այսուհետ հանդես կգան միասնական ձայնով. ընդունվեց հայտարարություն

Եթե ձեզ թվում է, որ պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու. ՊԵԿ նախագահ

Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի թեկնածուին

Հայաստանն անվտանգ է. ոստիկանությունը հակադարձում է ԱՄՆ-ի դեսպանատանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ

Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսություն կա, եւ այն վարվում է. ՌԴ ԱԳՆ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը վերսկսվեց

Զինկոմիսարիատների օպտիմալացման իմաստն ավելորդ աշխատատեղեր չպահելն է. Արծրուն Հովհաննիսյան

Քարոզչության ժամանակ հիմնականում շահարկվեց եկեղեցու, Արցախի եւ ԼԳԲՏ համայնքի թեմաները. փորձագետ

Լեհաստանից հետ կանչված ՀՀ դեսպանը 7 հողամաս, 2 բնակարան, 1 առանձնատուն ունի

Հնարավոր է. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարելու մասին

Արմեն Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի հետ շփում չի ունեցել. նա ցուցմունք է տվել. պաշտպան

Թեժ բանավեճ՝ կառավարությունում. Նիկոլ Փաշինյանը գործ չանողներին հատուկ զգուշացում տվեց

Կիմ Երիցյանը Կոմիտասի անվան պանթեոնում թաղված չէ, լրատվամիջոցները դեզինֆորմացիա են տարածել. պարզաբանում

Սպանություն՝ Գյումրիում. «Սասնա ծռերը» հորդորում են գործադրին վերանայել ՌԴ-ի ռազմական ներկայության պայմանները

Ոսկեպարում երեք ամսական երեխային մայրը կալիումի պերմանգանատ է տվել. փոքրիկը երեկ մահացել է

Հունվարին բացառվում է գազի սակագնի բարձրացում. նախարարի պաշտոնակատար

Ջավախքում գնացքի վագոններ են շուռ եկել. Վահագն Չախալյան (տեսանյութ)