Դու Սերժ Սարգսյանի թրի տակով անցե՞լ ես․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում շարունակվեցին երեկվանից կիսատ մնացած ՍԴ անդամի թեկնածու Հրայր Թովմասյանի վերաբերյալ քննարկումները։

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որոշեց ներկայացնել Թովմասյանի կենսագրությունը. «Ես հիմա պատեհ եմ համարում Հրայր Թովմասյանի վերջին 15-16 տարվա կենսագրությանն անդրադառնալ, ընդ որում, ոչ թե նրա անձնական հատկանիշները բնորոշելու, այլ Հայաստանում ընդհանրապես քաղաքական գործունեության, աշխատանքային առաջընթացի մի շարք նրբություններ վերհանելու համար։ Երեկ ես հարց տվեցի Հրայր Թովմասյանին, արդյո՞ք նա Ժառանգություն ընդդիմադիր կուսակցության հիմնադիր անդամ չի եղել, եւ նա այս հարցին պատասխանելիս ասաց՝ ոչ, սխալվում եք, ես հիմնադիր անդամ չեմ եղել, եւ տպավորություն էր, որ ընդհանրապես Ժառանգություն կուսակցության անդամ չի եղել, մինչդեռ պարոն Թովմասյանը եղել է Ժառանգություն ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ»։

Փաշինյանը նշեց, որ այս նույն տրամաբանությամբ էլ աշխատում է մեր դատական համակարգը։ Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանն ընդդիմադիր էր եւ 2010 թ․-ի հունիսի 29-ին A1+-ին հարցազրույց էր տվել եւ ասել, թե Մարտի մեկի դատավարություններն ամոթ էին մեր երկրի համար:

«Բայց ո՜վ հրաշք, հինգ ամիս հետո նա դարձավ Արդարադատության նախարար, այսինքն՝ ՔՀԿ-ների ղեկավար, բանտերի համակարգի ղեկավար, որտեղ գտնվում էին Մարտի մեկի խայտառակ դատավարությամբ դատապարտվածները, այդ թվում նաեւ՝ ես, ձեր ժողովրդի խոնարհ ծառան»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նկատեց, որ Հրայր Թովմասյանի նշանակմամբ երկրում ապօրինությունները չեն նվազում եւ դեռ մի բան էլ ավելանում են եւ բերեց սեփական օրինակը, որ թե՛ Գեւորգ Դանիելյանի Արդարադատության նախարար եղած ժամանակ, եւ թե՛ Հրայր Թովմասյանի Արդարադատության նախարար եղած ժամանակ օրենքով նախատեսված  կարգով բանտից գրված իր նամակները չէին ուղարկում:

«Մարտի մեկի դատավարությունները քննադատող մարդը ինչո՞ւ էր ընկել դատարաններում հետապնդող մարդկանց հետեւից, պարզ պատճառով՝ գիծ էր անցել եւ հայտնվել պարզ ընտրության առաջ, եթե հիմա ամեն ինչ չանի այս մեծամասնության կանոններին համաձայն, կասեն՝ կարողա՞ գիտես եկել ես, որ շարունակես քո ընդդիմադիր, ազատամիտ զամաշկաները, տես հա, կհանենք: Առաջանում է վախ, որ կոպիտ ասած, տարած, հետ բերածի կարգավիճակում չհայտնվի: Նա պետք է ամեն օր ապացուցի իշխանությանը եւ Սերժ Սարգսյանին հավատարմությունը, ու հետ գալու գիծն անցել է: Հետո գիծը շարունակվում է 2012թ.-ին դառնում է ՀՀԿ անդամ, նորից նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար»,- ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե ինչու է ասում, որ Հրայր Թովմասյանի մասին վատ բան չի ուզում ասել, այլ ընդամենը ցույց է տալիս աշխատանքային առաջընթացի, քաղաքական առաջընթացի եւ ընդհանրապես որեւէ առաջընթացի հիմնական նախապայմանը, որ գոյություն ունի, այն է՝  Սերժ Սարգսյանի թրի տակով անցել ե՞ս, թե՞ չէ: Ուզում ես Հրայր Թովմասյան լինես, դաժե Գեւորգ Կոստանյան, շանս չունես ընդհանրապես, ինչքան լավ մասնագետ ուզում ես լինես»,- ասաց Փաշինյանը: 

Փաշինյանը նշեց, որ Թովմասյանը կյանքում չէր կարող պաշտոններ ունենալ, եթե անցած չլիներ Սերժ Սարգսյանի թրի տակով, եւ դա է քաղաքական առաջընթացի միակ ձեւը: Նա նշեց, որ պահին հոտառությունը կորցնի Թովմասյանը, նա ոչ թե ՍԴ անդամ կլինի, այլ 3 րոպե հետո Արթիկ ՔԿՀ-ի որեւէ խցում նստած կլինի։ 

Փաշինյանը ասաց, որ երիտասարդության հետ է նույն բանը տեղի ունենում, երբ հայտնվում են մի տեղ, բոցաշունչ ճառ են ասում, քննադատում, որ պատրաստ են մեռնել հանուն արդարության: «Հետո երեք օրից տեսնում ես ՀՀԿ-ի դրոշմակնիքով, կրծքանշանով մայթով քայլում են: Ասում ես՝ էս ինչա, ասումա՝ դե աշխատանքը, պապայի գործը, սա է վիճակը»,- ասաց Փաշինյանը: 

ԵԼՔ խմբակցության ղեկավարը շարունակեց, նշելով, որ երբ իշխանությունում տեսնում են ընդդիմությունում շատ թե քիչ մասնագիտական հեռանկար ունեցող անձի, ասում են. «Ի՞նչ գործ ունես, շատ-շատ քո հեռանակարը բանտն է, արի մեզ մոտ՝ ավտո, տուն, դաչա, սիրուն աղջիկներ, որովհետեւ դու այնտեղ որեւէ հեռանկար չունես: Երբ խոսում ես ընդդիմության գործունեության մասին, ուղղակի ձեռ են առնում, քննադատում են, ժողովուրդը սա տեսնում է ու ասում են՝ մեկա շոու է»,- ասաց Փաշինյանը:

«ԲԴԽ անդամի ընտրությունների ժամանակ ես մի կարեւոր բան մոռացա ասել, երբ որ Գեւորգ Դանիելյանը Արդարադատության նախարար էր, նրան աշխատանքից ազատեցին 2010 թվականի դեկտեմբերին, հետո ինչ պարզվեց, ինչի՞ են ազատել՝ ինչ-որ միջադեպ էր եղել, եւ Սերժ Սարգսյանը Գեւորգ Դանիելյանին հանձնարարել էր, որ Միհրան Պողոսյանին նկատողություն անի, ու հետո պարզվել էր, որ Գեւորգ Դանիելյանի դուխը նույնիսկ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ  չէր հերիքել, որ Միհրան Պողոսյանին նկատողություն անի։ Հիմա էդ մարդը եկել, այս ամբիոնից ասում է, ես դատավորների անկախությունը եւ ինքնուրույնությունը պետք է ապահովեմ, տնաշե՛ն, դու Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ նախարար եղած ժամանակ, նույնիսկ քո ինքնուրույնությունը չես կարողացել ապահովել, դու ուրիշների ինքնուրույնությունը ո՞նց կարող ես ապահովել»,- իր ելույթը եզրափակեց Փաշինյանը։

Տպել
4772 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել