Ես շատ հաց ու պանիր պետք է ուտեմ, որպեսզի հասնեմ Սերժ Սարգսյանի մակարդակին. Շարմազանով

«Միշտ էլ մեկը բոլորից ուժեղ է: Ես համաձայն չեմ սովետական այն մտքի հետ, որ բոլորը հավասար են: Այսինքն՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ բոլորը հավասա՞ր էին: Մեկը պետք է լինի, որ դառնա ղեկավար, մենք Սերժ Սարգսյանին ենք ընտրել: Երբ ասում եմ, որ իրենից բացի ոչ մեկին չեմ տեսնում, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ում չկան խելքը գլխին գործիչներ: Ուզում եմ ասել, որ ամենաարժանին Սերժ Սարգսյանն է: Այո, չեմ տեսնում երկրորդ անձնավորությանը, որն ունենա ավելի շատ իմաստություն, պետական փորձառություն, անվտանգության մարտահրավերներին դիմակայելու ճկունություն եւ արտաքին քաղաքականությունը վարելու հմտություն»,- այսօր ՀԺ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ցանկանում վարչապետ տեսնել Սերժ Սարգսյանին:

Միաժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու՞ ինքը չի կարող լինել վարչապետի ՀՀԿ-ի թեկնածուն, Շարմազանովը նկատեց. «Ես եւ իմ տարիքի քաղաքական գործիչները պետք է շատ հաց ու պանիր ուտենք, որ հասնենք Սերժ Սարգսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն՝ քաղաքական գործիչներ են, որոնք փորձառու են: Դուք էլ շատ հաց ու պանիր պետք է ուտեք, որ հասնեք փորձառու լրագրողներին: Համեստությունը երիտասարդներիս համար շատ կարեւոր է, տարիները բերում են իմաստություն: Ես եւ իմ սերնդի գործիչները պետք է շա՜տ ճանապարհ անցնենք, որ անցել են Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Կարեն Դեմիրճյանը, Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր- Պետրոսյանը: Մենք կարող ենք ընդունել կամ չընդունել նրանց քաղաքական գործունեությունը, բայց չենք կարող ժխտել, որ նրանք բարձր մակարդակի գործիչներ են: Նույնիսկ ծիծաղելի է՝ 10 տարվա գործունեություն ունեցող քաղաքական գործչի համեմատել մարդկանց հետ, որոնք 88-ին ղեկավարել են Արցախյան շարժումն, անցել են փորձությունների միջով եւ մնացել են պետական գաղափարախոսության ջատագով: Միանգամից մի վռազեք»,- ասաց Շարմազանովը եւ հարցին, թե երբ է գալու սերնդափոխությունը եւ արդյո՞ք նա վարչապետի թեկնածու կարող է համարվել, եթե հասնի Սերժ Սարգսյանի տարիքին, պատասխանեց.

«Ես ինքնանպատակ սերնդափոխությանը դեմ եմ: Առնվազն ԱԺ-ի նախագահությունում երկու փոխնախագահ է նստած եւ մի երիտասարդ, արդեն 7 տարի է: Այսօր ՍԴ երիտասարդ անդամի ընտրեցինք: 18 տարեկանից բոլորին պաշտոն չենք կարող տալ, ամեն ինչ պետք է լինի ժամանակին: Գլխավոր դատախազը երիտասարդ է, ԱԱԾ տնօրենը երիտասարդ է, ԱԺ փոխնախագահը երիտասարդ է, Հարկայինի պետը երիտասարդ է, հանձնաժողովի քանի նախագահներ կան, որ երիտասարդ են: Էդ ե՞րբ է եղել այսքան երիտասարդ: Երիտասարդը ցոգոլ-ցոգոլ չպետք է գնա պաշտոնի: Ես սերունդների համերաշխության կողմնակից եմ եւ կարծում եմ, որ լավագույն տարբերակը իրականացվում է Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ, ինչպես եղավ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ժամանակ, երբ երիտասարդն ու հասունը համադրվում են»,- ասաց նա:

Ճշտող հարցին, թե նա պատրաստ չէ՞ երկիրը ղեկավարել, պատասխանեց.

«Ասում եմ՝ ես պետք է շատ հաց ու պանիր ուտեմ, նաեւ իմ կուսակցության շատ անդամներ, որպեսզի հասնենք Սերժ Սարգսյանի մակարդակին»,- նշեց Շարմազանովը:

Տպել
3422 դիտում

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը