ԱԶԲ-ն 32 մլն դոլարի վարկ է տրամադրում «ՍՊԱՅԿԱ»-ին ջերմոցների ու արտահանման զարգացման համար

02/03/2018 schedule15:30

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այսօր ստորագրել է 32 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր
«ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ («ՍՊԱՅԿԱ»), որը Հայաստանում սննդամթերք արտադրող եւ արտահանող առաջատար ընկերություններից մեկն է: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման եւ  արտահանման ծավալների ընդլայնման գործում: Այս մասին հայտնում են ԱԶԲ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից։

Պայմանագիրը ստորագրել են ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը եւ «ՍՊԱՅԿԱ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը Երեւանում տեղի ունեցած արարողության ընթացքում:

«Գյուղատնտեսությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ կազմելով երկրի համախառն ներքին արդյունքի 16%-ից ավելին, երկրի արտահանման ծավալների մեկ քառորդը, որն աշխատատեղեր է ապահովում երկրի աշխատուժի մեկ երրորդի համար», - ասել է պարոն Ռոզենթալը: «Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը «ՍՊԱՅԿԱ»-ի հետ ոչ միայն կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի հզորացմանը, այլեւ աշխարհին կներկայացնի Հայաստանի արտադրանքը որպես միջազգային կարգի արտադրանք»:

Այս ծրագիրը թույլ կտա ընդլայնել «ՍՊԱՅԿԱ» ընկերության գործունեությունը մասնավորապես գյուղատնտեսության եւ մատակարարման շղթայի կառավարման ոլորտներում՝ զարգացնելով 30 հեկտար տարածք զբաղեցնող վերահսկվող կլիմայական պայմաններով ջերմոցներ, որոնք հագեցված են կաթիլային ոռոգման համակարգերով եւ արտադրելու են լոլիկ ու բուլղարական պղպեղ: Արտադրանքն արտահանվելու է մասնավորապես ՌԴ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա համապատասխանում է կառավարության նպատակին՝ բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականությունը կլիմայի փոփոխության ռիսկերի համատեքստում՝ միեւնույն ժամանակ ամբողջովին օգտագործելով ընկերության ներկայիս մատակարարման շղթան եւ հաճախորդների ցանցը:

«ԱԶԲ-ի կողմից տրամադրված վարկը կենսական նշանակություն ունի «ՍՊԱՅԿԱ» ընկերության զարգացման ռազմավարության համար: Ժամանակակից, կլիմայի փոփոխության նկատմամբ ճկուն նոր տեխնոլոգիական լուծումները տարածաշրջանում առաջին անգամ կօգտագործվեն, ինչը կօգնի խնայել էլեկտրաէներգիան եւ ջրային ռեսուրսները»,- ասել է պարոն Ղազարյանը: «Այս վարկի օգնությամբ երկրում կստեղծվեն լրիվ հաստիքով հարյուրավոր աշխատատեղեր»:  

Ակնկալվում է, որ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում 30 հեկտար զբաղեցնող, կլիմայական պայմանների վերահսկմամբ ջերմոցներում լոլիկի եւ բուլղարական պղպեղի տարեկան արտադրությունը կհասնի 10 միլիոն կիլոգրամի (կգ) եւ 2 միլիոն կգ համապատասխանաբար: Ծրագիրը նաեւ կօգնի ամրապնդելու Հայաստանի դիրքերը՝ որպես գյուղատնտեսական արտադրանքի հզոր արտադրող եւ արտահանող, եւ կնպաստի կառավարության՝ մասնավոր հատվածում աշխատատեղեր ստեղծելու նպատակի իրականացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի ընթացքում կստեղծվեն լրիվ դրույքով 275 նոր աշխատատեղեր:

2001թ.-ին հիմնադրված «ՍՊԱՅԿԱ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում սննդամթերքի առաջատար արտադրող, վերամշակող, արտահանող եւ լոգիստիկ ընկերություններից մեկը: Ընկերության մատակարարման շղթան ընդլայնվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն, ԱՊՀ-ի այլ երկրներ եւ Եվրոպայի որոշ հատվածներ: Ընկերությունը զբաղվում է նաեւ գյուղատնտեսական արտադրանքի, կաթնամթերքի, պահածոների մեծ տեսականու, փաթեթավորման արտադրության եւ փոխադրամիջոցների ծառայությունների վաճառքով, ներկայումս ունի 1173 աշխատող, որոնցից 60%-ը կանայք են, եւ արտադրանք է մթերում շուրջ 5000 ֆերմերներից Հայաստանում:

ԱԶԲ-ն, որը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցմանը՝ ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի եւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով: Բանկը հիմնադրվել է 1966 թվականին եւ պատկանում է 67 անդամների, որոնցից 48-ը այս  տարածաշրջանից են:

Տպել
7664 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը