Երեւանի թիվ 131 դպրոցում դրամահավա՞ք է իրականացվում. պարզաբանում է տնօրենը

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Հարություն Բաբայանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հնարավոր կոռուպցիոն դրսեւորման վերաբերյալ գրառում է կատարել: Բաբայանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Երեւանի Յավորովի անվան թիվ 131 դպրոցում`ըստ «օդում կախված լուրերի», նոր տնօրենը դրամահավաք է կազմակերպում համարյա բոլոր դասարաններից, իսկ ավարտական դասարաններում առավելուգույն չափ է սահմանվել: Նաեւ նշանակվել է իբրեւ թե ներքին քննության մոդել մի քանի առարկաներից` կոռուպցիոն սպառնալիք ստեղծելով եւ արդարացնելով շորթումը: Խնդրում եմ պատկան մարմիններին՝ հետեւողական լինել եւ հաստատել կամ հերքել նման տեղեկությունը»:

Երեւանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի տնօրեն Սուսաննա Դավթյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դրամահավաք է տեղի ունենում դպրոցում: «Ոչ մի քննություն չկա մեզ մոտ: Օտար լեզուների համար որոշել ենք քարտային սիստեմով գիտելիքների ստուգումներ անցկացնել, ոչ մի ներքին քննություն չի կարող լինել: Դրամահավաքությունը մի քիչ լայն հասկացություն է, որովհետեւ դա հնարավոր է կապված լինի այբբենարանի տոնին իրենց փուչիկների հետ, կարող է վերջին զանգի իրենց հետ կապված… կամ իրենց վինետկա կոչվածը լինի»,- ասաց դպրոցի տնօրենի՝ խոստանալով երկուշաբթի օրը հասկանալ, թե խնդիրն ինչումն է:

Հարցին՝ դպրոցում դրամահավաք կա՞, թե՞ ոչ, տնօրենը պատասխանեց. «Ես պետք է հասկանամ, եթե կա, ապա պետք է պարզաբանեմ, թե ինչի համար է, եթե չկա, նորից բացառելով՝ հիմնավորեմ»: Ճշտող հարցին՝ դուք տնօրեն եք, դպրոցում դրամահավաք կա՞, թե՞ չկա, նա կտրուկ պատասխանեց. «Ոչ, իհարկե՝ ոչ: Էլի եմ ասում, մանր տնտեսական, ներդասարանային ծախսեր հնարավոր է լինի: Ես նոր նշանակված տնօրեն եմ եւ լավ գիտակցում եմ իմ դերն ու նշանակությունը: Դպրոցը ֆինասավորման խնդիր չունի, եւ մենք կարողանում ենք մեր ծախսերը հոգալ»:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 3-ի համարում:

Տպել
2281 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին