Արմեն Սարգսյանի հետ արվեց այն, ինչ Կարեն Կարապետյանի հետ. թուղթը ո՞ւր է, թուղթը

Մարտի 2-ին Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ: Դրան չկարողացավ խոչընդոտել անգամ այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չուներ, քանի որ չի բավարարում Սահմանադրության 124-րդ հոդվածի երկրորդ կետում նշված պահանջներին, այն է՝ ՀՀ նախագահի թեկնածուն վերջին 6 տարում պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի եւ մշտապես բնակված լինի ՀՀ-ում: Արմեն Սարգսյանն այդպես էլ որեւէ փաստաթուղթ չներկայացրեց, որը կապացուցեր, որ ինքը վերջին վեց տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի: Մինչդեռ մամուլում հրապարակվեցին փաստաթղթեր, համաձայն որի՝ նա այս ընթացքում հանդիսացել է նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Սահմանադրությունը դեռ լիովին ուժի մեջ չմտած արդեն չի պահպանվում: Հեգնանքն այն է, որ Սահմանադրության ուղղակի խախտումով ընտրված մարդը հետեւելու է Սահմանադրության պահպանմանը:

Այս օրերին կարծիքներ հնչեցին, որ Սերժ Սարգսյանը սույնով պարզապես ական է դնում նոր նախագահի տակ: Սերժ Սարգսյանը նման ական ժամանակին դրել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի տակ: Փոփոխված սահմանադրությամբ վարչապետի թեկնածուն պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները, որոնց թվում է վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելը: Կարեն Կարապետյանը, ինչպես հայտնի է, ժամանակին 2018-ից հետո նույնպես ՀՀ վարչապետ լինելու հայտ էր ներկայացրել: Սակայն ինչպես բազմիցս գրվել է, այնքան էլ միանշանակ չէ՝ արդյոք նա բավարարում է սահմանադրության սույն պահանջին: Այսինքն` ունենք նոր նախագահ՝ մշտական բնակության հետ կապված խնդրով եւ ունենք վարչապետ/վարչապետի թեկնածու՝ մշտական բնակության հետ կապված խնդրով:

Սրանով Կարապետյանի ու Սարգսյանի նմանությունները չեն սահմանափակվում: Նրանցից ոչ մեկը դասական իմաստով քաղաքական գործիչ չէ, ինչ-որ առումով կարելի է ասել, որ նրանք ապաքաղաքական ֆիգուրներ են: Սակայն երկուսն էլ ունեն իշխանական հավակնություններ եւ կեցվածք: Երկուսն էլ երկար տարիներ աշխատել են արտերկրում եւ Հայաստան են վերադարձել բարձր պաշտոն զբաղեցնելու հրավերով: Բայց ամենակարեւորն այն է, որ Սերժ Սարգսյանը երկուսին էլ իշխանության իրական կրողից ուշադրություն շեղելու նպատակով է հրավիրել Հայաստան: Սակայն, եթե Կարապետյանը դա պետք է աներ կառավարության նիստերին իր խարիզմատիկ եւ «դրայվոտ» պահվածքով, ապա Արմեն Սարգսյանին այլ դեր է հատկացված: Նա պետք է իր բոլոր դիվանագիտական կարողությունները ներդնի իշխանության հետագա գործողությունները լեգիտիմացնելու նպատակով, չէ՞ որ այսուհետ հենց նա՛ է հետեւում Սահմանադրության պահպանմանը:

Ըստ մամուլում տարածված լուրերի, Կարեն Կարապետյանը, որոշակի կամուկացից հետո համաձայնվել է ապրիլից ստանձնել փոխվարչապետի պաշտոնը: Իշխանությունների գործողությունների համար պատասխանատվությունը լղոզելու տեսանկյունից շատ կարեւոր է Կարապետյանին, ավելի ճիշտ նրա խարիզման պահել քաղաքական դաշտում: Ներքաղաքական հավասարակշռությունը պահպանելու նպատակով հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը փորձի ներիշխանական հակասությունների իմիտացիա ստեղծել, թե իբր արեւմտամետ Արմեն Սարգսյանն ու ռուսամետ Կարեն Կարապետյանը լարված հարաբերությունների մեջ են: Այդ մթնոլորտը պարարտ հող է ստեղծում իր դիրքի կամ անձի համար վտանգի դեպքում իմիտացիայից իրական գործողությունների անցնելու համար: Իմիտացիայի արդյունքում միեւնույն հարթության վրա են բերվելու իշխանական իրական լծակներից զուրկ նախագահ Արմեն Սարգսյանը եւ կիսաիշխանական, ավելի ճիշտ իշխանական կիսալծակներ ունեցող փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ քայլով Սերժ Սարգսյանը հնարավորություն կստանա որոշ չափով կառավարել նաեւ ՀՀԿ-ի ներքին ինտրիգները: Այդ ներկայացումը, բացի ուշադրությունը իրականությունից շեղելուց, կընդգծի նաեւ Սերժ Սարգսյանի բացառիկ դերը: Այս ամենը պետք է որ հասկանան նաեւ Կարեն Կարապետյանն ու Արմեն Սարգսյանը:

Փետրվարի 18-ին Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախօրեին` ուշ երեկոյան հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ: Կարապետյանի խոսքով` նրանք «մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ»: Քիչ հավանական է, որ Կարապետյանը փորձում է Սարգսյանի «տնտեսական կապերի» միջոցով ապահովել ներդրումներ բերելու իր խոստումը: Ավելի հնարավոր տարբերակ է, որ նշված թեմաների հետ մեկտեղ քննարկման առարկա են եղել նաեւ իրենց հատկացված հնարավոր դերերը, դրանց ընկալումը եւ փոխադարձ կարծիքները դրանց վերաբերյալ: Այս առումով նրանց մոտեցումներում առկա են որոշակի հատման կետեր, որոնցից առաջնայինը իրական իշխանություն չունենալն է: 

Վլադիմիր Մարտիրոսյան

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 3-ի համարում:

Տպել
5143 դիտում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ