139 տուն Առափիում սողանքի ակտիվ գոտում է. տները սահում են սարն ի վար, մարդիկ՝ արտագաղթում

13/03/2018 schedule13:22

Շիրակի մարզի Առափի համայնքում տները շարունակում են սահել սարն ի վար: Սողանքային գոտին ակտիվ է: Խնդիրը, սակայն լուծում չունի: 

Տարին 12 ամիս առափեցի տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, վաստակած գումարով տների պատերն ու հատակները կարկատում: Օգուտ չկա: Պատերն այստեղ ճաքում են վայրկյանը մեկ, հատակը քայքայվում՝ ամեն քայլափոխի:

Մանվել Զիրոյանը նոր է վերադարձել ՌԴ-ից: Այս տարի քիչ է վաստակել: Ոչ այն է՝ տանեցիների կարիքները հոգա, ոչ այն է՝ տունը կրկին նորոգի: Հնարավոր է, այս տարի ոչ մի աշխատանք չձեռնարկի: Խնդիրը գնալով խորանում, ճաքերն արդեն դառնում են անկառավարելի:Առափիի շատ տներում են պատերը միմյանցից հեռացած, պատուհանները կամ չեն բացվում, կամ չեն փակվում: Սողանքային գոտու կառույցները դեֆորմացիայի են ենթարկվում՝ քայքայելով նաեւ բնակիչների առողջությունը: Առանց բացառությունների, բոլորի տները խոնավ են:

«Սաղ ձմեռը մեր լուսամուտները բաց են եղել, առավոտը կբանանք, գիշերվան կփակենք, թե չէ հնարավոր չէ շնչել: Էս սենյակները էլ չեն օգտագործվի, սաղս մե տեղըմ ենք հավաքվե, էն դրսի սենյակը կմնանք ու կքնինք: Տիա էգուց թոռներս բանակից գուկան, ինչ բդի էղնի, չիդեմ, ըսիգ ապրելու տուն չէ»,- ասում է Հասմիկ տատիկը:

Խնդրի լուծմանը ՀՀ կառավարությունն առաջին ու վերջին անգամ ձեռնամուխ է եղել 2011 թվականին: Այդ տարիներին սողանքի ակտիվ հատվածում 150 տուն էր հաշվվում: Երբ միանգամից մի քանի տուն մնաց հողի հաստ շերտի տակ, որոշվեց դրանց տերերին ու եւս մի քանիսին, թվով 11 ընտանիքի նոր տուն գնելու համար գումար հատկացնել: Թե ինչ չափորոշիչով է գումարը հատկացվել այդ ընտանիքներին, պարզ չէ: Արտաշ Ասատրյանն, օրինակ, պնդում է, որ իր տունը եւս գտնվում է նույն սողանքի գոտում, բայց հարեւանների նման ինքը փոխհատուցում չի ստացել: «Մենք էլ մանրամասները չգիտենք, թե ընչի, ու չիդենք, թե ինչ պետք է անի կառավարությունը: Կսպասեմ մյուս տղես էլ գա բանակից, մեկն արդեն եկել է, ու հայդե, ստեղից էրտանք»,-ասում է նա: Գումարն ընտանիքիներին տրվել է անձերի քանակով: «Ճիշտ է, բավարար չէ, բայց իրանք էլ վրեն դրեցին, տներ առան: Կան որ գյուղի մեջն են տուն առե, եղան մարդիկ, որ գնացին Գյումրի, ընդեղ տուն առան: Բայց մյուսների մասին դեռ նորություն չկա»,- բացատրում է փոխհամայնքապետ Աշոտ Պոլեյանը:

Այս պահին հայկական սողանքը ճապոնացիներին է շատ հետաքրքրում: Նրանց ջանքերով առափեցիները 10 րոպեն մեկ գետնի տակից լուրեր են ստանում իրենց անհանգստացնող սողանքի վերաբերյալ: 30 մետր խորությամբ տեղադրված սարքերն ինտերնետ կապով միացված են ե՛ւ ՇՄ  Ճգնաժամային կառավարման կենտրոնին, եւ համայնքապետարանին:

Գյուղի տարբեր հատվածներում, հատկապես սողանքի օջախային գոտիներում են ճապոնացիները սարքերը տեղադրել, որոնք ինֆորմացիա են հաղորդում ընդերքի շարժի, անգամ աննշան փոփոխության մասին:

Սա առափեցիներին քիչ է հետաքրքրում, ասում են՝ մեկ է չափեն, չչափեն, իրենց տունն իրենց գլխին է փուլ գալիս, ուրիշ ոչ մեկի: Բայց ճապոնացիների կառուցած ջրհորներն, այնուամենայնիվ, մեծ կարեւորություն ունեն: Հստակ հաշվարկ կա, ամեն օր դրանց միջոցով մոտ 50 տոննա ջուր է հեռանում: Նախկինում այդ քանակությամբ ջուրը ողողել է տների հիմքերն ու առավել ակտիվացրել սողանքի շարժը:

Գյուղում ասում են, ինչ էլ անեն, օգուտ չի լինի: Նաեւ մտաբերում են հեռավոր 70-ականները, երբ սովետական միությունը հստակ որոշել էր սպառնացող սողանքի պատճառով  թույլ չտալ նոր տների կառուցումն ու Օջաղուլին, այսօրվա նույն Առափին տեղափոխել, դիմացի հարթավայրում նոր գյուղ հիմնել: Սովետը, սակայն իր ծրագրով մնաց 88-ի փլատակների տակ, իսկ առափեցիները դեռ շարունակում են իրենց սահքը, արդեն հայրենի իշխանությունների պատասխանատվությամբ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:

Տպել
1036 դիտում

Բաղրամյան գյուղում ռեյտինգայիններից հաղթել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արուսյակ Մանավազյանը

Բաղանիս գյուղում տեղակայված 37/08 ընտրատեղամասում Իմ քայլն առաջատար է, երկրորդ տեղում ՀՀԿ-ն է

7/35 տեղամասում ամենաքիչ ձայները «Ազգային առաջընթաց»-ն ունի, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

Կոթիում ռեյտինգային թեկնածուներից առաջատարը Սիփան Փաշինյանն է

3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են, «Իմ քայլը»-ն այստեղ էլ առաջատար է

Գյումրիում սկսել են ամփոփել տվյալները. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

8/17 ընտրատեղամասի «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները

ԿԸՀ-ն հրապարակում է նախնական արդյունքները. բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. թարմացվող, ուղիղ

8/08 տեղամասում «Իմ քայլն» առաջատար է, երկրորդ տեղում Լուսավոր Հայաստանն է

Հրազդանի 25/14 տեղամասի 1023 քվեից 953-ը՝ «Իմ քայլը» դաշինքին, որից 909-ը՝ Սասուն Միքայելյանին

Շիրակի մարզի գյուղական համայնքների մեծ մասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

ԿԸՀ-ն ներկայացրել է 29 տեղամասի տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն

8/27 ընտրատեղամասում 895 քվեից 651-ը «Իմ քայլը» դաշինքին

Երեւանի 8/06 ընտրատեղամասում 926 քվեից 699-ը՝ «Իմ քայլը» դաշինքին

Օձունի 25/29 ընտրատեղամասում «Իմ քայլը 392, ՀՀԿ-ն՝ 65 ձայն են ստացել. նախնական արդյունք

Քանաքեռ ՀԷԿ-ի 4/2 ընտրատեղամասում «Իմ քայլը» 540 ձայն, ՀՀԿ-ն՝ 31

29/16 ընտրական տեղամասում «Իմ քայլն» առաջատար է. երկրորդ տեղում «ԲՀԿ»-ն է

Երեւանի 9/41 ընտրատեղամասի նախնական տվյալները․ «Իմ քայլը»՝ 459 ձայն

2/56 ընտրատեղամասում «Իմ քայլը» բացարձակ առաջատար է. նախնական արդյունք

Աղնջաձորի 36/17 տեղամասում եւս հաղթողը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք