«Խաղաղության փողոցում». նոր ներկայացում՝ նվիրված Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին

Մարտի երեքին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին ներկայացվեց «Խաղաղության փողոցում» նոր ներկայացումը՝ նվիրված Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին:

«Խաղաղության փողոցում» ներկայացումը փաստագրական է, սակայն նպատակը հանդիսատեսի ուշադրությանը միայն չոր փաստեր ներկայացնելը չէ, այլ կողք կողքի ցույց տալով դրականն ու բացասականը՝ որոշ դրվագների միջոցով բացահայտել եւ խոսել նրբությունների մասին, որոնք մնալով բացասականի ֆոնին՝ գուցե եւ երբեք չեն խոսվել:

Պիեսի երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը «ՀԺ»-ի հետ զրուցում ասաց, որ թատրոնի համար այս ժանրը նորություն չէ, սակայն իր եւ դերասանների համար այս ձեւաչափը փորձության պես մի բան էր, որն իր կարծիքով բարեհաջող հաղթահարեցին:

«Ներկայացման անվանումը երկիմաստ է: Այն իր բացատրությունն ունի, քանի որ բոլոր հանրահավաքներն ու սպանությունները տեղի են ունեցել հենց Խաղաղություն կոչվող փողոցի վրա, ուստի որոշեցինք այդպես էլ վերնագրել»,- մեր հետ զրույցում ասաց Նորա Գրիգորյանը:

Երկիմաստ է նաեւ սյուժեի բովանդակային առումով, միմյանց հաջորդող դրվագներով ներկայացվում է անցյալի անհոգ կյանքն ու ներկայի մարդկային կորուստներով ու ցավով լի կյանքը: Պիեսում ներկայացված է անցյալի դառը հիշողությունները վերապրող տարբեր անհատներ, որոնցից գրեթե շատերը կորցրել են իրենց ընտանիքի անդամներին:

Որոշների ծնողներին են իրենց աչքի առաջ սպանել, որոշների երեխաներին ու հարազատներին: Պիեսն ամբողջությամբ ներկայի եւ անցյալի համադրություն է: Յուրաքանչյուր դրվագում յուրովի ներկայացված հատուկ ընտրված երաժշտություն, որը Սումգայիթ վերապրածների մոտ սարսափ է առաջացնում:

Ներկայացվում է, թե ինչպես են Սումգայիթ քաղաքում կողք-կողքի ապրել երկու տարբեր ազգություններ՝ հայեր եւ ադրբեջանցիներ, ինչպես են խնջույքներին  հավասարապես պարել երկու երկրների երաժշտության տակ, ինչպես են հարեւանություն արել առանց հաշվի առնելու կրոնական եւ ազգային պատկանելիություն, թե ինչպես են սիրել երիտասարդ զույգերն իրար՝ առանց հաշվի առնելու խոչընդոտներն ու մոռանալով ազգային  մտածողության, գաղափարաբանական եւ այլ արժեքների մասին:

Ներկայացվում է, թե ինչպես է ադրբեջանցի տղան Սումգայիթյան դեպքերի ամբողջ ընթացքում զանգում հայ աղջկան, խնդրում, որ  հանդիպեն, ապա հեռակա կարգով աջակցում եւ կազմակերպում նա ընտանիքի փախուստը, վերջինիս շնորհիվ աղջկա ընտանիքը կարողանում է փրկվել հալածանքներից: Ներկայացման սկզբից մինչեւ վերջ հայ աղջկա եւ ադրբեջանցի տղայի կցկտուր խոսակցություններն են:

Կերպարի ամենակարեւոր դրաման, որի վրա էլ շեշտը դրել է բեմադրիչը այն է, որ Սումգայիթյան ջարդերը թույլ չտվեցին զույգին հանդիպել միմյանց: Սյուժեի վերջաբանում ասվում է. «Մենք շատ սիրում էինք, շատ կարոտում, բայց այդպես էլ չհասցրեցինք այդ մասին ասել իրար»:

Նաեւ ներկայացվում է մի տեսարան, թե ինչպես են ադրբեջանցիները հայերի հետ նայում «Արարատ» ֆուտբոլային թիմի խաղը, ինչպես են երկրպագում այդ թիմին: Կոլորիտային տեսարաններ հարեւանների առօրյա խոսակցություններից եւ շփումներից: Բռնարար եւ վայրագություններ անող ցեղատեսակի կողքին ներկայացվում է մարդկային գթասրտություն եւ նվիրվածություն մարմնավորող կերպարներ, որոնք սեփական կյանքը վտանգելով օգնում են իրենց ծանոթ կամ հարեւան հային:

Երիտասարդ բեմադրիչը խոստովանում է, որ ներկայացման թեմայի շուրջ երկար է մտածել: Նորա  Գրիգորյանի հայրը՝ երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանը, որը նույնպես բեմադրիչ  է եղել, Բաքվում ծնված հայ է, Սումգայիթյան դեպքերի ականատես:

Հոր պատմություններն էլ դստեր մոտ ցանկություն են առաջացրել անդրադառնալ Սումգայիթյան ջարդերին. «Նա ինձ պատմել է, թե ինչ է տեղի ունեցել այդ տարիներին, հայրս շատ ադրբեջանցի ընկերներ է ունեցել, եւ իմ նպատակը չէր բեմից սահմռկեցուցիչ տեսարաններ ցույց տալը կամ դաժանության պատկերումը:

Դաժանությունը խոսքի մեջ է, երբ որ դերասանը պատմում է իր պատմությունը, լսողի համար դա արդեն սահմռկեցուցիչ է»,- ասաց Նորա Գրիգորյանը: Նաեւ նշեց, որ իր նպատակը չէր փաստեր ներկայացնել ու ցույց տալ այն ամենը, ինչ կատարվել է 30 տարի առաջ: Քանի որ այն, ինչ եղել է, դա սարսափելի է, եւ հնարավոր չէ բեմում ցույց տալ:

«Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք քարոզում են պատերազմը, մանավանդ, որ թատրոնը դա չի սիրում: Թատրոնը միակ տեղն է, որտեղ չկա պատերազմ: Հենց այդ պատճառով, գուցե շատերին դուր չգա, բայց ես չեմ թաքցրել նաեւ այն, որ եղել են ադրբեջանցիներ, որոնք օգնել են հայերին: Ու դա չի նշանակում, որ մենք, ելնելով այդ արարքից՝ պետք է ամեն ինչ մոռանանք ու ներենք նրանց:

Իմ ցանկությունն է, որ ադրբեջանցին պատասխան տա կատարվածի համար ու ներողություն խնդրի»,- ասաց նա: Շուրջ 25 հոգի մասնակցում է բեմադրությանը, կան բազում մասսայական տեսարաններ Ֆրեդ Դավթյանի, Վերոնիկա Սարոյանի, Արթուր Պետրոսյանի եւ այլ դերասանների հետ միեւնույն բեմում խաղում են նաեւ թատրոնի սկսնակ դերասանները:  

«Սկզբնական շրջանում մտածում էի, որ այս թեմայով պետք է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (Ռուսական բաժին) ուսանողների հետ ներկայացում բեմադրել, բայց մտափոխվեցի: Պետք է խոստովանեմ, որ երբեք, ամեն դեպքում, ես չեմ լսել, որ բեմից Սումգայիթի ջարդերի մասին խոսեն: Ուստի, առաջարկեցի այն բեմադրել թատրոնում»,- ասաց բեմադրիչը:

Նշեց, որ մտահղացումը հանկարծակի է ծնվել: «Ալեքսանդր Սամսոնիչի եւ Ֆրեդ Դավթյանի հետ խոսում էինք խաղացանկային ներկայացումների, հայկական պիեսների մասին, ես այն ժամանակ ասացի, որ պետք է գտնել ու բեմադրել 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանության մասին մի պիես:

Նրանք չառարկեցին: Որոնման արդյունքում գտա Սումգայիթի ու Բաքվի ջարդերի մասին գրքեր, այնուհետեւ՝ «Սովորական ցեղասպանություն» գիրքը, որի հեղինակն ու գլխավոր խմբագիրը Մարինա Գրիգորյանն է: Այն ինձ շատ օգնեց, որ ներկայացնեմ այն, ինչ ներկայացվեց այսօր բեմում»,- ասաց Նորա Գրիգորյանը: 

Աղունիկ Հովհաննիսյան 

Տպել
1212 դիտում

Ակադեմիայի տարածքների մի մասը 50 տարով ուզում են մասնավորին տալ. բողոքի ալիք է բարձրացել

Լարսի անցակետն ու ճանապարհը շարունակում է փակ մնալ. ձնահոսքի վտանգ կա

2019-ին կբարձրանա մոտ 11000 բուժաշխատողի աշխատավարձ, կներդրվի ապահովագրության համակարգ (տեսանյութ)

Պետք է առնվազն չկասկածեր ընդունակություններիս և գիտելիքներիս վրա. Ջուլֆալակյանը՝ լրագրողին

Ժամը 18:00-ի դրությամբ՝ համաներմամբ ազատ է արձակվել 491 դատապարտյալ

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ավետարանչական ընկերակցության Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսսյանին

Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներն իրենց ուսանողուհիներին սթափության կոչ են անում

Դուք կարծում եք՝ Էդուարդ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը ձայն չունե՞ն, ընտրող չեն ունենալո՞ւ. Շարմազանով

Բացահայտվել է պլանավորված գողությունների շարք Արարատի մարզում. 2 անձ կալանավորվել է

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ԱՄՆ-ն կարող է արտաքսել Ֆեթուլլահ Գյուլենին

«Մանկական եվրատեսիլի» ՀՀ մասնակիցն ուզում է Եվրոպային ցույց տալ՝ ինչ տաղանդավոր են հայերը

Փաշինյանը զինվորականներին պարգեւատրել է նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում

Ալիեւը մեկնում է Մինսկ. հնարավո՞ր է ռազմական նոր գործարք

Թուրքիան ձեռք է բերում С-400 ՀՕՊ համակարգեր. ԱՄՆ շարունակում է արգելափակել F-35–երի ծրագիրը

Նախարարները կգան ու կգնան, բայց ոլորտի շարժիչ ուժը՝ դուք կմնաք. Թանդիլյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին

Ընտրությունները կարեւոր են. Հայաստանի ժողովուրդը վերաձեւում է իր ապագան. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Կարեն Սարուխանյանը գյումրեցի դպրոցականներին արձակուրդ է տվել. թիվ 18 դպրոցում դասեր չեն լինի

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու մասին

Դավիթ Խաժակյանը կղեկավարի «Լուսավոր Հայաստան»-ի շտաբը