Շիրակի մարզի ստոմատոլոգները ԱՆ որոշման դեմ բողոքում են ու նշում՝ չեն միանա համակարգին

Շիրակի մարզում աշխատող ստոմատոլոգները դժգոհ են Առողջապահության նախարարության նոր որոշումից, նշում են, որ ներդրվող էլեկտրոնային առողջապահական համակարգը  լրացուցիչ անիմաստ ծախսեր ու ժամանակի վատնում է պահանջում եւ իրենք չեն միանալու դրան: Իրենց դժգոհությունները Շիրակի մարզի ստոմատոլոգները ներկայացնում են մամլո հաղորդագրության մեջ.

«Սույն թվականի մարտի 4-ին Գյումրու բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Շիրակի մարզի 70-ից ավելի ստոմատոլոգների արտահերթ հավաք: Հավաքի հիմնական նպատակն այն անորոշությունների քննարկումն էր, որոնք առաջացել էին կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1033 -Ն որոշմամբ:

Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից առանձնացվեցին որոշման այն հիմնական բացթողումները, որոնք էապես չեն բխում ոլորտում առաջողջապահության կազմակերպերման շահից:

. Վտանգվում է անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը,

. Համակարգում տվյալների ներկայացման մեջ պահանջվում է առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկեկատվություն, քանի որ ստոմոտոլոգիական ծառայությունը առեւտրային գործունեություն է, այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել անբարեխիղճ մրցակցային նպատակներով, ուստի կարծում ենք, որ այստեղ եւս կառավարության որոշումը հակասում է առեւտրային գաղտնիքի չհրապարակումը կարգավորող օրենսդրությանը:

. Ազգային անվտանգության տեսանկյունից չկա երաշխիք բազայի պաշտպանվածության վրաբերյալ, չի նշվում տվյալ տեղեկատվության անվտանգության իրավական երաշխիքները:

. Ստոմատոլոգներին պարտադրվում է անհիմն հավելյալ ժամանակ ծախսել համակարգի սպասարկման վրա, ավելին անորոշ է համակարգ ներմուծվող տեղեկատվության կարգն ու պայմանները եւ դրա իրավաչափությունը: Կարելի է ենթադրել, որ այսուհետ բժիշկները բավական ժամանակ են տրամադրելու տվյալների մշակման կամ դրա վերահսկողության վրա, որն էլ իր հերթին ազդելու է առողջապահության որակի վրա:

. Ստոմատոլոգներին նաեւ պարտադրվում է անել բազում հավելյալ ծախսեր (համակարգիչ, աշխատող, ծրագրային սպասարկում եւ այլ), որն անխոս անդրադառնալու է նաեւ ծառայության արժեքի վրա, այն դեպքում, երբ Շիրակի մարզը ՀՀ-ում ունի ամենաբարձր աղքատության ցուցանիշը: Կարծում ենք, որ նմանատիպ ծրագիրը պետք է ներդրվի բացառապես առողջապահության նախարարության բյուջեի հաշվին եւ տրամադրվի բժշկական հաստատություններին բացարձակ անվճար, եւ որին միանալը պետք է լինի փոխշահավետ եւ կամավոր հիմունքներով:

. Համակարգով աշխատելու դեպքում բուժսպասարկման համար անպայման է դառնում անձնագրի եւ սոցքարտի միաժամանակյա կամ նույնականացման քարտի առկայությունը, իսկ մենք գիտենք, որ ավագ տարիքի եւ սոցիալական քարտից կամովին հրաժարված այլ շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներից ոչ բոլորն ունեն սոցիալական կամ նույնականացման քարտ:

. Համակարգի հետ կապի բացակայության (օր. ինտերնետային կապի խափանում) դեպքում բուժ. օգնության կազմակերպումը դառնում է անհնար:

. Ստոմատոլոգիական բուժ. ծառայությունն ունի իր առանձնահատկությունները, որոնք հաշվի չեն առնված, օրինակ՝ աշխատաժամանակի ոչ նորմավորված լինելու հանգամանքը:

. Համակարգում առկա են բազում այլ իմաստային եւ ծրագրային թերություններ եւ բացթողումներ:

Առաջանորդվելով վերոնշյալով հավաքի մասնակիցները միաձայն որոշեցին. 

1. Հրաժարվել համակարգին միանալուց,

2. Հիմնավորումներով դիմել ՀՀ կառավարությանը չեղարկելու 24.08.2017թ. որոշումը, եւ հետագայում մինչեւ որոշման նոր նախագծի ընդունումը ստոմատոլոգների լայն շրջանակի հետ քննարկելու:

3. 05.03.2018թ-ին, ժամը 12:00-ին, բողոքի ակցիա անցկացնել Շիրակի մարզպետարանում՝ Շիրակի մարզպետին ներկայացնել ժողովում արծարծված խնդիրները եւ ՀՀ կառավարությանն ուղարկվելիք նամակը»:

Տպել
2409 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)