Կիպրոսը շահագրգռված է Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի խորացմամբ․ դեսպան

Մարտի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կիպրոսի նորանշանակ դեսպան Լեոնիդաս Մարկիդեսին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Շնորհավորելով դեսպան Մարկիդեսին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները եւ հաջողություն մաղթեց նրա առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Մարկիդեսը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ օրինակելի համագործակցությունն առաջ մղելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի, քննարկեցին տուրիզմի, մշակույթի բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: 

Էդվարդ Նալբանդյանն ու Լեոնիդաս Մարկիդեսն արժեւորեցին կիպրահայ համայնքի դերակատարությունը ինչպես Կիպրոսի զարգացման գործում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունների տեսանկյունից։ 

Երկուստեք կարեւորվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հեռանկարներ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության խորացման համար։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի շուրջ։

Հայաստանի արտգործնախարարն ու Կիպրոսի դեսպանն անդրադարձան այս տարի հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպման օրակարգում էին նաեւ կիպրական հիմնահարցի կարգավորման ու ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող հարցերը եւ երկու երկրների փոխադարձ աջակցությունը այդ ուղղություններով՝ միջազգային հանրության հետ համատեղ գործադրվող ջանքերին:

Տպել
569 դիտում

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն