Օգոստոսին Շուշիում տեղի կունենա ասմունքի համահայկական փառատոն, կլինի նաեւ դուդուկի փառատոն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վաղը կառավարության հաստատմանը կներկայացնի մայիսյան հերոսամարտերի 100 եւ Երեւանի հիմնադրամ 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրին եւ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը: Ստորեւ ներկայացնում ենք, թե առաջիկա ամիսներին ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Հայաստանում եւ Արցախում:

Հուլիս ամսին տեղի կունենան պարարվեստի օրերը: Համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը տեղի կունենա, իսկ դրան հաջորդող միջոցառումներին ակնկալվում է, որ 1 հանդիսավոր արարողությանը պետք է մասնակցի շուրջ 800 մասնակից: Պարային համույթների ելույթները տեղի կունենան Հայաստանի եւ Արցախի համերգային սրահներում, մարզամշակութային դահլիճներում, այլ մշակութային օջախներում, բեմահարթակներում եւ բաց հրապարակներում: Ակնկալվում է 10 համերգային ծրագիրին սփյուռքից շուրջ 800 մասնակցի ներկայություն ապահովել:

Նույն ամսին կկազմակերպվեն նաեւ վարպետության դասեր: Վարպետության դասընթացները կանցկացվի սփյուռքից ժամանած պարախմբերի ղեկավարների եւ անդամների  համար: Նույն ամսում կկազմակերպվեն նաեւ շրջայցեր Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հանդիպումներ կլինեն ՀՀ-ի եւ ԱՀ-ի պետական պաշտոնյաների, հասարակական եւ մշակութային գործիչների հետ: Այդ ամենին կհաջորդի Երեւանում անցկացվող համերգը պարային համույթների մասնակցությամբ:

Երգչախմբային արվեստի օրերի շրջանակում Երեւանում համերգ կանցկացվի: Դրան կհաջորդի երգչախմբերի ելույթները Հայաստանի համերգային սրահներում, մարզամշակութային դահլիճներում, այլ մշակութային օջախներում, բեմահարթակներում եւ բաց հրապարակներում: Հուլիս ամսվա ընթացքում նախատեսված է նաեւ շրջայցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հանդիպումներ պետական պաշտոնյաների, հասարակական եւ մշակութային գործիչների հետ: Ամիսը կամփոփվի Սփյուռքից ժամանած երգչախմբերի ղեկավարների եւ երգիչների համար վարպետության դասընթացներով:

Օգոստոս ամսին Արցախի Շուշի քաղաքում կանցկացվի ասմունքի համահայկական փառատոն: Սեպտեմբեր ամիսը կմեկնարկի դուդուկի եւ հայկական այլ նվագարանների փառատոնով, որին կհաջորդի հայ երգերի օրեր միջոցառումների շարքը:

Երեւանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի եւ մայիսյան հերոսամարտի 100 ամյակին նվիրված փառատոնային ծրագրի նպատակն է սփյուռքում հայ մշակույթի եւ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը  նպաստելը: Ինչպես նաեւ ժամանակակից հայ արվեստի զարգացմանը եւ հանրաճանաչմանն օժանդակելը:

Ծրագրի համառոտ նկարագրությունը, ձեւաչափը եւ մասնակիցները

Ծրագիրն անցկացվելու է տարվա ընթացքում` հետեւյալ հիմնական բաղադրիչներով` ծրագրի նախապատրաստական աշխատանքներ գովազդային նյութերի նախա­գծում եւ պատրաստում, իրազեկում:

Փառատոնների կազմակերպման եւ իրականացման շրջանակներում՝ 2018 թվականի օգոստոսին Շուշիում տեղի է ունենալու ասմունքի համահայկական փառատոն՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի պատանիների մասնակցությամբ, իսկ սեպտեմբերին՝ դուդուկի համահայկական փառատոն, որի շրջանակներում Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի դուդուկահարները համերգներով հանդես կգան Հայաստանի համերգային սրահներում: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի անհատ կատարողների մասնակցությամբ 2018 թվականի սեպտեմբերին կազմակերպվելու է «Հայ երգի օր» միջոցառումը:

Ծրագիրը կֆինանսավորվի ՀՀ  2018 թվականի պետական բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում:

Տպել
2811 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին