Երեւանի գարշահոտ գետնանցումի հրդեհվելը ո՞ւմ էր ձեռնտու

Երեւանի Մաշտոցի պողոտա-Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկի ստորգետնյա անցումը մարտի 3-ին հրդեհվել է: Այստեղ, որ նախկինում գարշահոտ էր տարածված, այսօր այրվածի ծխահոտն է բռնել: Գետնանցումն, ի դեպ, քաղաքապետարանի համար գլխացավանք էր դարձել, իսկ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին վերջին շրջանում հաճախ կարելի էր տեսնել այստեղ՝ շրջելիս, ուսումնասիրելիս:  

Հրդեհված տարածքի հարակից շենքում ապրող Արմիկ Վարդանյանը, որ ոստիկանների ազդանշանների ձայնից ժամը 05:30-ի սահմաններում արթնացել է ու մոտեցել լուսամուտին, տեսել է, որ գետնանցումում հրդեհը սկսել է տարածվել Պարոնյան փողոցի մուտքի հատվածից դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: Նրա փոխանցմամբ, հրշեջները ժամանել են ոստիկաններից հետո: Պարոնյան փողոցի կողմից մեքենան հնարավորություն չի ունեցել մոտենալ այրվող տարածքին, եւ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացվել են մեկ այլ՝ ոչ այնքան մոտիկ հատվածից: Դեպքի վայրում աշխատող քննիչն ականատես բնակչին հարցրել է, թե իր կարծիքով ինչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ: Կինը, ինչպես մեզ պատմեց, պատասխանել է, որ կա՛մ էլեկտրալարերը, կա՛մ էլ այդտեղ ապրող անօթեւանները: Հոսանքալարերի պատճառով կրակի առաջացման հավանականությունն, ըստ բնակչի, քննիչը բացառել է՝ պարզաբանելով, որ մալուխները բաց չեն: Բայց թե հրդեհված տարածքի հատկապես ո՞ր մասում են անօթեւանները սովորաբար գիշերել, արդյո՞ք այն կողմում, որտեղից կրակն է տարածվել, մեր զրուցակիչը չգիտեր:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը կատարում է հետաքննություն՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները: «Քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այդտեղ իրականացրել է մաքրման աշխատանքներ: Քաղաքապետի կողմից կա նաեւ հանձնարակական՝ այդ հրդեհի հետեւանքները վերացնելու՝ կրակից սեւացած պատերը կարգի բերելու ուղղությամբ: Եվ հետո, բնականաբար, ըստ ընթացակարգի որոշակի քայլեր կձեռնարկվեն, որ տնտեսվարողները կա՛մ կարգի բերեն իրենց սեփականություն հանդիսացող տարածքները, կա՛մ արդեն սահմանված կարգով իրենցից տվյալ տարածքները հետ կվերցվեն»,- շարունակեց Արթուր Գեւորգյանը:

Նա հավելեց, որ նախկին խանութների այդ տարածքի սեփականատարերը պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի պատճառով էլ ջուրն է լցվում գետնանցումում քաղաքապետարանի կատարած աշխատանքները. «Նախ եւ առաջ պետք է այդտեղ գործունեություն ծավալողները բոլոր առումներով իրենց պարտականությունները պատշաճ կատարեին, բայց ինչպես այս անգամ եւս տեսնում ենք, դա չկա: Երեւանի քաղաքապետարանը պարբերաբար այդտեղ մաքրման աշխատանքներ իրականացնում է, կոտրվող լույսերը պարբերաբար փոխում է, բայցեւայնպես կարծես թե այդ աշխատանքը ջուրն է լցվում որոշ անբարեխիղճ նախ քաղաքացիների, ապա նաեւ այդ տարածքների սեփականատերի պատճառով, որոնք իրենց պարտականությունները չեն կատարել»:

Կարծիք կա, որ ստորգետնյա անցումի սեփականաշնորհված հատվածում բռնկված հրդեհը հնարավոր է միտումնավոր է եղել: Դա քաղաքապետարանի շահերից կարող էր բխել այն առումով, որ եւս մեկ փաստարկ կլինի՝ սեփականատերերին ապացուցելու, որ տարածքի ներկայիս բարձիթողի վիճակը, բացի հակահիգիենիկ լինելուց, նաեւ վտանգավոր է, հետեւաբար տարածքի բարեկարգման աշխատանքներն անհետաձգելի են ու պետք է հրաժարվել դրա նկատմամբ իրավունքներից:

«Չե՞ք կարծում, որ նմանատիպ հարցերը կոնկրետ իրավական հարթության պարզելիքն է, եւ պատասխաններն այդ հարթությունում պիտի փնտրել: Կարծում եմ՝ դուք արդեն մեղադրանք ենք հնչեցնում: Եթե ունեք հիմնավոր փաստեր, խնդրում եմ դիմել իրավապահ մարմիններին: Կարծում եմ դա կհետաքրքրի իրենց: Ինչի՞ մասին է խոսքը: Կներեք, բայց դա ֆանտաստիկայի ժանրից է: Ինչ վերաբերում է մեզ ձեռնտու լինելուն, քաղաքապետարանին եղել է, կա ու շարունակելու է մնալ ձեռնտու այն տարբերակը, որ բոլոր տնտեսվարողներն իրենց ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարեն: Եթե բոլորը իրենց ստանձնած պարտավորությունները պատճաշ կատարեն, ես ուղղակի կարող եմ վստահեցնել, որ մենք առնվազն չենք ունենա անխնամ տարածք: Սա է մեզ համար ձեռնտուն, ոչ թե ինչ-որ բան այրելը: Չի կարելի ամեն ինչի տակ ինչ-որ բան փնտրել»,- արձագանքեց քաղաքապետարանի պաշտոնյան:

Նա ասաց, թե չի տիրապետում՝ ովքեր են հրդեհված ստորգետնյա անցումում նախկին խանութների տարածքի սեփականատերերը: Նրանց մասին ավելի վաղ մեզ հետ զրույցում չէր հիշել նաեւ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, որին հանդիպել էինք տարածքը հերթական անգամ ուսումնասիրելիս: «Ճիշտն ասած՝ ուզում ենք սա կարգի բերել: Սեփականատեր ունի սա: Կարծես դարձել է իմ անձնական հսկողության թեման՝ մաքրություն, հիգիենիկ վիճակ, ախտահանում: Ուղղակի այս սեփականատետերի ձեռը կրակն ենք ընկել: Պետք է հրավիրեմ, ասեմ՝ կարգի բերեք ձեր սեփականությունը: Սա էլ է սեփականություն, նա էլ, այն մյուսն էլ», «Երկու անգամ ընդունել եմ, մարդավարի, քաղաքավարի, օրենքով, կարգով բացատրել՝ ձեր սեփականությունը բերեք պատշաճ տեսքի, որ մենք կարողանանք լուսավորություն եւ մաքրությունն ապահովել», «Հրավիրել ենք քաղաքապետարան, պահանջ ենք դրել, որ կարգի բերի իր սեփականությունը: Եթե ոչ, ստիպված ենք մենք մեր հերթին միջամտել՝ հարցին իրավական լուծում տալու առումով եւ, ինչու չէ, միջոցներ ձեռնարկել՝ այս հակահիգիենիկ վիճակն այստեղից վերացնելու համար ինչ-որ պատնեշ տեղադրել: Պարզ ասեմ՝ հանուն քաղաքի, հանուն բնակչի ստիպված ենք մենք համագործակցել նաեւ իրենց հետ եւ կարգի բերել: Իսկ ինչ մնում է խնդրին, խնդիրը շատ հստակ է, այստեղ կապիտալ պետք է փոխվի ծածկը»,- նախորդ տարեվերջին մեզ հետ զրույցում ասել էր Կամո Արեյանը:

Հավելենք, որ մի քանի օր առաջ Երեւանի քաղաքապետարանը հայտարարարեց, որ վերոնշյալ ստորգետնյա անցումին կից թունելում մարտի 3-ից պետք է սկսվեն տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման եւ հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքներ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:

Տպել
3875 դիտում

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում