Նախկին զինծառայողին փոխհատուցում կտրամադրի պաշտպանությա՞ն, թե՞ ֆինանսների նախարարությունը

06/03/2018 schedule10:16

2018 թ. մարտի 5-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախկին զինծառայողին վնասի փոխհատուցում տրամադրելու գործով որպես համապատասխանող ներգրավել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը: Նա զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել եւ զորակոչվել 2015 թ. հունվարի 29-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 15-ին զինծառայության ժամանակ հիվանդություն ձեռք բերելու հիմքով զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել եւ վաղաժամ զորացրվել:

ՀՔԱՎ հաղորդագրության համաձայն, նախկին զինծառայողն ու նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարանում պատճառված վնասի փոխհատուցում են պահանջում Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Աշխատունակության կորստի համար ՀՀ-ից, հօգուտ նախկին զինծառայողի, պահանջում են բռնագանձել 2015թ. սեպտեմբերի 5-ից յուրաքանչյուր ամսվա համար աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան չափով գումար:

Երեկ կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը միջնորդեց որպես համապատասխանող ներգրավել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը: Միջնորդության դեմ առարկեց հայցվորի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը: Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ նման գործերով փոխհատուցում տալիս է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Պաշտպանության նախարարությունը փոխհատուցման պարտականություն կարող է կրել միայն օրենքով սահմանված դեպքերում: Տվյալ դեպքում չկա իրավական դրույթ, որի համաձայն՝ զինվորական ծառայության ընթացքում անձի առողջությանը պատճառված վնասը պետք է փոխհատուցի պաշտպանության նախարարությունը:

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պնդեց իր միջնորդությունը եւ պատճառաբանեց, որ Պաշտպանության նախարարությունը ունի համապատասխան վարչություն, որին տրվում է ֆինանսավորում պետական բյուջեի հաշվին, եւ խնդիրը կարող էր լուծվել հայցվորի կողմից պաշտպանության նախարարությանը դիմելու արդյունքում:

Դրան ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը 2016 եւ 2017 թվականներին ներկայացված դիմումները, որով նախկին զինծառայողը խնդրել է փոխհատուցում տրամադրել: Սակայն պաշտպանության նախարարությունը պատասխան գրությամբ մերժել է դիմումի պահանջի բավարարումը՝ պատճառաբանելով, որ ՀՀ պետական բյուջեով նմանատիպ դեպքերի համար փոխհատուցման համար նախատեսված ֆինանսական միջոցներ չկան:

Հայցվոր կողմի այս փաստարկը անակնկալի բերեց Ֆինանսների նախարարության ներկայացուցչին: Այնուամենայնիվ նա պնդեց, որ Պաշտպանության նախարարությունն ունի համապատասխան վարչություն եւ պետք է ներգրավվի որպես համապատասխանող:

Դատարանը միջնորդությունը բավարարեց: Հաջորդ դատական նիստը 2018 թվականի մայիսի 18-ին է՝ ժամը 10.00-ին:

Տպել
948 դիտում

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ

Որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է շուրջ 55 մլն դրամ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն այսօր ազատ է արձակվել

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ. Միհրան Պողոսյանը՝ «ասֆալտին փռելու» օպերացիայի մասին

ՊՆ հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

Չեմ փոշմանել, որ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Աղվան Վարդանյան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի ՄԳ գլխավոր կոնֆերանսին

Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ