Ռիտա Սարգսյան՝ լուսաճառագ արեգակը բարեգործության

Երեկ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ծննդյան տարեդարձն էր:

Սերժ Սարգսյանի վարչապետության ֆոնին այս տարի կարծես նրա տարեդարձի առթիվ արված շնորհավորանքները ավելի մեծ թափ են ստացել. օգտատերերը բառեր շռայելելիս իրար հերթ չեն տալիս: Շնորհավորանքներից պարզ դարձավ, որ Ռիտա Սարգսյանը ոչ միայն հայտնի էներգատու է, լուսաճառագ այլեւ՝ արեգակը բարեգործության:

Ավելին պարզվեց, որ Ռիտա Սարգսյանը «պոկռիկ» հրեշտակ է, համենայնդպես այդպես են բնութագրում նրան գովեստի խոսքեր շռայլած օգտատերերը: Շողոքորթողները հիմնականում ինչ-որ բժշկական հաստատությունների ղեկավար-աշխատակիցներ են, ՀՀԿ-ականներ, բանաստեղծ, երգահան եւ սցենարիստ. նրանք առիթը բաց չեն թողել գովասանքի խոսքեր հղելու 1-ին տիկնոջը՝ չէ՞, որ ինչպես կասեր երգիչ Մգեր Արմենիան «Не бывает страны без первой леди»:

Ի դեպ  շատ օգտատերեր նրան շնորհավելիս համեմատականներ են անկացնում նրա եւ նախկին առաջին տիկիների միջեւ. «Հիմա կասեք, բա առաջին տիկին է, պետք է էդպես էլ լինի։ ՈՉ՝ պարզապես հիշենք մեր նախկին առաջին տիկիններին ու չմեկնաբանենք»,- գրել է օգտատերերից մեկը՝ Anush [email protected]: Նա նշել է, թե Սարգսյանի նախաձեռնությունների շնորհիվ է, որ այսօր շատ ընտանիքներ երեխա ունեն։ «Անկախ տարատեսակ ասեկոսեներից, նա միևեւնույնն է մնում է առաջին տիկին ու այսօր նրա ծննդյան օրն է։ Կանացի, միշտ պոզիտիվ ու վառ, իսկ բարի գործերը անկախ ենթատեքստերից բարձր եմ գնահատում, քանի որ նրա նախաձեռնությունների շնորհիվ է, որ այսօր շատ ընտանիքներ երեխա ունեն, շատ փոքրիկներ բուժվում են ու էդպես շարունակ։ Ի վերջո, նա կին է, մայր, տատիկ ու պարզապես հմայիչ մի մարդ, ով իրենից միայն դրական էներգիա է ուղարկում...»:

Բանաստեղծ Կարինե Աշուղյանը Ռիտա Սարգսյանի շատ առաքինությունները թվելուց զերծ է մնացել սակայն նշել է դրանցից մկեը՝ բարությունը: Բանաստեղծը Սարգսյանին բնութագրել է որպես լուսաճառագ: «Սիրելի, սիրելի, իմ լուսաճառագ, իմ հրաշք Ռիտա Ալեքսանդրովնա, Ձեզ մաղթում եմ քաջ առողջություն եւ երկար ու երջանիկ կյանք, թող այն անցնի Ձեր զավակների և թոռների սիրո ու հոգատարության մեջ, եւ լիուլի վայելեք նրանց երջանկությունը: Թող Աստված պահպանի այն ամենը, ինչը թանկ ու հարազատ է Ձեզ համար: Թող Ձեր ամեն օրվա մեջ անակնկալ ու սպասված զվարթ տոներ լինեն: Օրհնված լինեք։ Շատ սիրում եմ Ձեզ» առաջին տիկին, հրեշտակ մի քիչ շա՞տ չեն ոտնահարում մարդու իրավունքները երկու «բարդ» աշխատանքների կցելով»,- այպես է շնորհավորել Կարինե Աշուղյանը:

ՀՀԿ-ի սրտից գովասանքի խոսքեր է հղել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ նշելով, որ մաղթում է ամենայն բարիք «հրաշալի տիկնոջը եւ լավ մարդուն»։

Երգահան, սցենարիստ՝ Քրիստ Մանարյանի շնորհավորանքներից պարզ դարձավ, որ Ռիտա Սարգսյանը հայ արվեստագետների կողքին է եւ Մանարյանների «Ագուլիս» թատրոնը իր շնորհիվ է, որ ոտքի է կանգնում եւ շուտով կվերաբացվի։ Ներկայացնում ենք Մանարյանի շնորհավորական «ուղերձը». «Սիրելի տիկին Ռիտա Սարգսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ ու մաղթում եմ ամենայն բարիք, առողջություն, անսպառ ժպիտ և երկար տարիների կյանք, էն նույն կյանքը, որը Դուք պարգևում եք շատ ու շատ պստիկների Ձեր սրտացավ վերաբերմունքով ու կոնկրետ գործերով, որոնք ոչ միշտ են բարձրաձայնվում: Լինելով ստեղծագործող անհատ. Դուք նաեւ հայ արվեստագետների կողքին եք մշտապես, բազում բարեգործական նախագծերով, ինչը չի կարող չոգևորել: Մանարյանների «Ագուլիս» թատրոնը Ձեր ուշադիր և կամեցող վերաբերմունքի շնորհիվ է, որ կրկին ոտքի է կանգնում ու որոշ ժամանակ անց կվերաբացվի: Բարօրություն Ձեզ, նորանոր ստեղծագործական հաջողություններ և անսպառ լավատեսություն»:

Haykuhi Minasyan օգտատերն էլ նշել է, որ զինվորներին օգնելու համար դիմել են Ռիտա Սարգսյանին եւ նրա օգնությամբ կառուցել էն վերականգնողական կենտրոն։ «...Անկեղծ ուրախ եմ, որ մեր տղաները ունեն մի վստահելի ընկեր, ում կարող են դիմել ամեն ամեն հարցով: Շնորհավորում ենք ծննդյան տոնի կապակցությամբ»:

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ոսկեղենիկ բառեր օգտագործելու փոխարեն պարզապես շնորհավորել է 1-ին տիկնոջը:

Հայաստանի Օպերայի եւ Բալետի թատրոնի ֆեյսբուքյան էջը շնորհավորական ուղերձում գրել է՝ «Անչափ գնահատելի է օպերային եւ բալետային արվեստները զարգացնելուն, հանրահռչակելուն միտված նրա ջանքերը, իսկ մեզ` ստեղծագործողներիս համար, խիստ ոգևորիչ է թատրոնի նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրությունն ու ջերմ վերաբերմունքը»:

91 մանկապարտեզի ծնողներից մեկն էլ շնորհավորելիս նշել է. «Անչափ շնորհակալ ենք մեր փոքրիկներին հեքիաթային ՓՈՔՐԻԿ  ԵՐԿԻՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»:

Այսքանից հետո մնում է ավելացնել կեցցե՛ մարտի 6-ը եւ օրհնվի էն սհաթը, երբ ծնվեց Ռիտա Սարգսյանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:

Տպել
4522 դիտում

Փակ, դժվարանցանելի ճանապարհներ. Հայաստանի յոթ մարզերում ձյուն է տեղում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը այս տարի ավելի շատ դրամ է հանգանակել, քան նախորդ տարի. Արշամյան

Թուրքմենստանում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին

Իմ ջանքերով Կիպրոսն ընդդեմ թուրքական ժխտողականության օրենք ընդունեց. Շարմազանովը՝ վերջին անգամ ԱԺ իր աշխատասենյակում

Նոր մասնագիտություններ, նորացված ֆակուլտետ, կրեդիտների տեղափոխում. սպասվող փոփոխություններ

Ջավախահայերի բողոքի ցույցը դադարեցված է. վաղը ՀՀ կառավարությունում կընդունեն նրանց

Հայաստանը հյուրընկալությամբ գերազանցել է Վրաստանին ու Ադրբեջանին. Passport Index

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը զինգրքույկի լրացման կարգը սահմանելու մասին հրաման է ստորագրել

Էդմոն Մարուքյանն անակնկալ նվեր է ստացել (լուսանկար)

Միջազգային հեղինակավոր պարբերականները՝ Արցախի դրոշով «Արսենալի» դաշտ մտած երկրպագուի մասին

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության անցնելու մասին

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան

ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի եւ Աղստեւի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով

Նոր նշանակումը ավելի կբարելավի առաջնագծի ամրակայունությունը, իսկ Կարապետյանը Արցախի ծեծ ու ջարդի քավորն է. Վ. Բադասյան

Քոչարյանի պաշտպանները կալանքի որոշումը կբողոքարկեն. օրակարգում է նաեւ ՍԴ եւ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը

Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին

Երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր մեկ այլ որոշում լինել. Արմեն Գեւորգյան

Հայ-վրացական սահմանը փակ է. ջավախահայերը բողոքի ցույց են անում (տեսանյութ)

«Գուցե մեր առաջարկած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն Հայաստանի համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ». Լուկաշենկո