Մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ-ի շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 10 մլն. դրամի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 26-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել է 19 իրավախախտում, 39-ի (34-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 3.620․000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 9.999.500 ՀՀ դրամ:  

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 3.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 9.989.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝                   

Լոռի՝  ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բոխի) հաշվարկվել է  105.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝  ապօրինի ծառահատման 8 դեպքով (44 հաճարենի, 22 բոխի, 10 կաղնի, 8 ղաժի, 4 թխկի, 1 հացենի, 1 ուռենի) հաշվարկվել է 9.866.500 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 5 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 ուռենի) նշանակվել է 100․000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 18.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (6 բոխի, 1 կաղնի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (1,5խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի  վարչական տուգանք՝ ընդամենը 100.000 ՀՀ դրամ։ Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 100.000  ՀՀ դրամի վարչական տուգանք:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 20 դեպքով նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 11 դեպքով՝ 1.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 41 հատ՝ 16կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, իսկ 142 հատ՝ 15 կգ կարաս տեսակի ձուկ, հանձնվել է  Սեւանի N 1 դպրոց)։

Արարատ՝ ապօրինի որսի 1 դեպքով (10 հատ տափաստանային արտույտ)  նշանակվել է 70.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 10.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Երեւան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք,

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք,

Արագածոտն՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք ։

Գեղարքունիք՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 905.750  ՀՀ դրամ: 

Տպել
1739 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա