Թոխմախի Մհերը «սեփականաշնորհել» է Թոխմախի գյոլը, արգելել է հեծանիվ քշելը (տեսանյութ)

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով, ըստ էության, մասնավոր է: Այս բացահայտումն արել է Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, երբ իրեն ահազանգել են, որ լճին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է: Ավագանու անդամը սկսել է նամակներ գրել Երեւանի քաղաքապետին՝ հասկանալու համար, թե ինչու է այգում արգելվում հեծանիվ վարելը: Նամակագրության ժամանակ պարզվել է, որ 1313 քմ մակերեսով շինություններ ու շուրջ 17 հեկտար տարածք զբաղեցնող այգին դեռեւս 2009 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է «Բիդեք» ՍՊԸ-ն:

«Այս տարածքը մինչեւ 2108 թվականը «Բիդեք» ՍՊԸ-ն պետք է տնօրինի: Եւս մեկ հարցում արեցի՝ պարզելու համար, թե որքան գումար է վճարվում այս ամեն ինչի համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը եւ նշեց, թե մեկ տարվա վարձակալության համար որքան գումար է վճարվել համայնքային բյուջե: 2010 թվականին վճարվել է 956 հազար դրամ, հետո յուրաքանչյուր տարի վճարվել է 619 հազար դրամ, 2014 թվականին վճարվել է 464 հազար դրամ, 2015-16 թթ.-երին՝ 619 հազարական դրամներ, իսկ 2017 թվականին վճարվել է 773 հազար դրամ: Ընդհանուր առմամբ 8 տարվա ընթացքում Երեւան քաղաքի բյուջե է վճարվել է ընդամենը 5.2 միլիոն դրամ:

«Այնքան վատ գրված պայմանագիր է, որ շատ դժվար է կետ գտնել, որով կպարտադրեինք, որ վարձակալը թույլ տա այստեղ հեծանիվ քշեն: Այդքան վատ է գրված, որ այդ իրավունքը կամ պարտականությունը մեջը նշված չէ»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Հարցին՝ հիմա թույլտարվո՞ւմ է այգում հեծանվ վարել, նա պատասխանեց. «Այսօր նկատեցի, որ այդ արգելքը հանված է, այլեւս բացակայում է ցուցանակը դարպասների վրայից: Ենթադրում եմ, որ մարդիկ կարող են ազատորեն մուտք գործել Թոխմախի գյոլի տարածք, որը հիմա կոչվում է Վարդավառի այգի»:

Ավագանու անդամը մամուլի հրապարակումներից եւ քաղաքապետարանի պաշտոնյաներից տեղեկացել է, թե ով է իրականում տնօրինում զբոսայգին: «Այդ ընկերությունը կապված է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ: Տարածքի ժողովրդի հետ էլ որ զրուցում ես, ասում են, որ իրենք են վարձակալել: Կփորձեմ այդ ընկերության հիմնադիրներին գնել՝ հասկանալու համար, թե իրականում ում է պատկանում ընկերությունը: Բայց շատ-շատ աղբյուրներ վկայում են, որ տարածքի վարձակալողը կապ ունի Մհեր Սեդրակյանի հետ:

Ավագանու ԵԼՔ խմբակցության ներկայացուցչին ցույց տվեցինք լճին հարող տարածքում կառուցված առանձնատունը, որը պատկանում է նույն Մհեր Սեդրակյանին: «Տպավորություն է, որ իր անձնական օգտագործման լիճն է դարձել: 18-րդ դարի վերջին, 19-րդ դարի սկզբին Նապոլեոնն ուզում էր Միջերկրական ծովի տարբեր ափերը գրավեր, որպեսզի Միջեկրական ծովն իր ներքին լիճը դարձներ: Հիմա Մհեր Սեդրակյանը տուն է կառուցում ու Թոխմախի գյոլն իր ներքին օգտագործման լիճն է դարձրել»,- նկատեց Արայիկ Հարությունյանը:

Վերջինս վստահ է, որ զբոսայգու վարձակալության պայմանագրի տակ կոռուպցիոն ռիսկ կա, քանի որ անհնար է համարում, որ 99 տարով այգին վարձակալվի եւ տարեկան ընդամենը 1500 ԱՄՆ դոլարի չափ վարձավճար վճարվի:

«Պետք է քաղաքապետարանի իրավաբանական վարչության հետ քննարկեմ եւ հասկանամ, թե ինչպես է հնարավոր լուծել պայմանագիրը: Եթե նույնիսկ 100 տարով մնում է, ապա պատշաճ կերպով վարձատրություն կատարվի այդ տարածքի համար: Այսօր Երեւան քաղաքում մի փոքր տարածք վարձակալելու համար՝ կլինի խանութ, սպասարկման տարածք, թե այլ օբյեկտ, 1000-1500 դոլար պետք է վճարես: Գրեթե այնքան, որքան այս ամբողջ 17 հա տարածքի եւ մնացած շինությունների համար»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանի տվյալներով՝ «Բիդեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին: Միակ հիմնադիրը Գառնիկ Ավետիսյանն է: Նախորդ տարի «ՀԺ»-ն անդրադարձել էր Սասունցի Դավթի կայարանի տարածքում գյուղատնտեսկան շուկա կազմակերպելու խնդրին, որտեղ գյուղացիներից լրացուցիչ գումարներ էր գանձվել: Այդ ժամանակ մենք խոսել էինք «Բիդեք» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Ավետիսյանի հետ եւ Մհեր Սեդրակյանի վերաբերյալ հարց էինք տվել: Հարցին՝ ի՞նչ կապ ունի ընկերությունը ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի կամ նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի հետ, Գառնիկ Ավետիսյանը բառացիորեն ասել էր հետեւյալը. «Ընկերական»: Գառնիկ Ավետիսյանն այնուհետեւ շտապել էր ասել, որ կապ ունեն միայն ընկերության տնօրենն ու նշված անձինք, իսկ ընկերության հետ սեդրակյանները որեւէ կապ չունեն:

Նշենք նաեւ, որ այդ ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած բազմաթիվ պայմանագրեր ունի, որով նորոգման աշխատանքներ են կատարվել:

Վարդավառի այգու մուտքը

Ցուցանակ, որը օրերս հեռացվել է դարպասի ճաղավանդակի վրայից

Զբոսայգու գլխավոր ճեմուղին

Մհեր Սեդրակյանի եղբորը պատկանող ռեստորանը

Լքված շինություն լճի հարեւանությամբ

Մհեր Սեդրակյանի առանձնատունը լճի ափին

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:

Տպել
14835 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել