Կառավարությունը Եհովայի վկաների խախտված իրավունքների համար 48 հազար եվրո կվճարի

Կառավարության այսօրվա նիստում կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը հատկացվեց 48 հազար եվրոյին համարժեք դրամ: Այս գումարը արդարադատության նախարարությունը կտրամադրի 4 քաղաքացու՝ ՄԻԵԴ-ի վճիռը կատարելու նպատակով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով «Ադյանը եւ այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործը, 2017 թվականի հոկտեմբերի 12-ի Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել: Վճիռը կատարելու համար թվով 4 քաղաքացու կհատկացվի 12-ական հազար եվրոյին համարժեք դրամ:

«Ադյանը եւ այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործով տուժող քաղաքացիները 2011 թվականին չէին ներկայացել զինկոմիսարիատ՝ բանակ զորակոչվելու համար: Այդ ժամանակ նրանք դիմումներ էին ներկայացրել, որ հանդիսանում են Եհովայի վկա կրոնական կազմակերպության անդամ եւ պատրաստ են այլընտրանքային ծառայության անցնել:

Նույն տարում նրանց մեղադրանք էր առաջադրվել ժամկետային ծառայությունից խուսափելու համար եւ նրանք ձերբակալվել էին: Դրանից հետո նրանք կալանավորվել էին:

ՄԻԵ դատարանը եզրակացրել է, որ իշխանությունները տվյալ ժամանակահատվածում պատշաճ ուշադրություն չեն դարձրել դիմումատուների խղճի ու համոզմունքների պահանջներին եւ չեն երաշխավորել այլընտրանքային ծառայության այնպիսի համակարգ, որով արդարացի հավասարակշռություն է հաստատվում, ընդհանուր առմամբ հասարակության եւ դիմումատուների շահերի միջեւ։

Տպել
1615 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել